«Տեր-Պետրոսյանի ողջամտության փուլը»

Category: Հայտարարություններ
Published on 09 December 2012
Print


Հայրիկյանն ասել է՝ ով է նախագահի առաջնային թեկնածուն
«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ ինքն է լինելու առաջնային թեկնածուն փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում և իր հետ են մրցելու բոլոր մնացած թեկնածուները՝ լինեն նրանք նախկին նախագահները, թե այլ մարդիկ:
Այս տեսակետը Հայրիկյանը հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է նաև, որ նման կարծիք ունենալու պատճառն այն է, որ ինքն է բեկումնային դեր խաղացել Հայաստանում քաղաքական մտքի զարգացման մեջ, և ստիպված  է դա ասել, քանի որ բոլորը լռում են այդ մասին:


Հայրիկյանը հույս է հայտնել նաև, որ իր շուրջ կմիավորվեն այլ ուժեր ևս. «Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ լինում են ողջամտության փուլեր, կարող է հիմա էլ մի այդպիսի փուլ լինի և ինքը որոշի գոնե այս անգամ պաշտպանել Հայրիկյանին»:

Հայրիկյանը կրկին խոսել է Հայաստանում ժողովրդավարական կարգ հաստատելու իր ծրագրի մասին, որը, ըստ նրա, հավանության է արժանացել բոլոր կուսակցությունների կողմից, և հիմա անհրաժեշտ է, որպեսզի ինքը ունենա լծակներ՝ դրանք կյանքի կոչելու համար: Այդ ծրագրով նախատեսվում է փոխել կառավարման համակարգը, օրինակ, քվերակելու են  իրենց ստացած ձայների քանակի չափով
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա այդ «դեղատոմսի» որոշ կետեր Հայրիկյանը դեռ հրաժարվում է  հրապարակել:
«Ես ունեմ գաղտնի մի քանի կետեր կապված հայ-ադրբեջանական հակամարտության լուծման բանաձևի հետ: Կարող եմ ասել, որ իմ ծրագիրը հիմնված է այն գաղափարի վրա, որ ոչ թե հաղթանակն է կարևոր, այլ խաղաղությունը, մի քանի կտոր հող շահելու կամ կորցնելու համար չարժի հարևանների հետ խաղաղությունը վտանգել: Հարցը պետք է լուծել միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է Հայրիկյանը:

 

09.12.2012 12:43 epress.am

sdfsdfsdfsdfsdf