Միասնական թէկնածուի մասին Վահրամ Մարտիրոսեանը

Category: Հայտարարություններ
Published on 09 December 2012
Print

Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը, անդրադառնալով նախագահի ընդդիմադիր հնարավոր առաջնորդներին՝ Օսկանյան, Տեր-Պետրոսյան, Ծառուկյան, դաշնակցության թեկնածուներ, նշեց, որ նրանք բոլորն էլ ունեն իրենց ուժեղ կողմերը, բայց նաև այնպիսի թույլ կողմեր, որոնք կխանգարեն միմյանց և հասարակությունը իրենց շուրջ համախմբելու համար: Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ ՀԱԿ-ի ընտրազանգվածը նվազման ընթացքի մեջ է, որը, ՀԱԿ-ի վերջին մեկուկես տարվա քաղաքականության բնական արդյունքն է:

Անդրադառնալով մշակութային հեղափոխություն անելու ՀԱԿ-ի արվեստագետների կողմից առաջ քաշած եզրույթին՝ Վահրամ Մարտիրոսյանը նկատեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ ես, ինչպես այդ արվեստագետները` իմ լավ բարեկամները, չեմ մասնակցել ՀԱԿ-ի ծրագրերի մշակմանը: Ինձ համար մշակութային հեղափոխությունը պետք է լինի արդյունք, որը պետք է հետևի ընտրությունների միջոցով բնականոն իշխանափոխությանը, իսկ Կոնգրեսն այն ուժն էր, որը կարող էր դա անել»:
Նա նշեց, որ թեև խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու նախաձեռնությունը մի շարք ուժերի կողմից հավանության արժանացավ, բայց միասնական թեկնածուի հարցը կարող է բախվել անձնական ամբիցիաների, դրա համար, ըստ նրա, միասնական թեկնածուն չպետք է լինի խորհրդարանական կուսակցություններից:
Իսկ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու դեպքում` արդյոք մենք չե՞նք փաստի քաղաքական վերջնական դեգրադացիա, նկատեց special info. «Ես սկզբունք ունեմ ընդդիմությանն ու նրա հետ համագործակցող ուժերին հնարավորին չափ քիչ քննադատել նախընտրական շրջանում, քանի որ իշխանության քարոզչական ռեսուրսն անհամեմատ մեծ է՝ բավական է, ինչ-որ ՀԱԿ-ի մասին ասացի: Ծառուկյանը դեռ չի առաջադրվել: Ես կարծում եմ, որ ոչ իշխանական ճամբարի միասնական թեկնածուն պետք է ոչ թե իր կուսակցության ծրագրի իրականացնողը լինի, այլ, ընտրվելու պարագայում, իրեն սատարող ամբողջ ընդդիմադիր դաշտի ծրագրերի համակարգողը: Ինձ համար այդ թեկնածուն Պարույր Հայրիկյանն է»:

sdfsdfsdfsdfsdf