Ոչ մի քաղաքացի պարտավոր չէ հանցագործին ֆինանսավորել: Հանցագործը պետք է ինքը պատասխան տա իր արարքի համար: Այդ գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե. Պարոյր Հայրիկեան

Category: Ասուլիսներ
Published on 23 October 2013
Print

Անդրադառնալով իր դեմ մահափորձի գործով դատավարությանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց.«Իմ դեմ մահափորձի առաջին շարժառիթի մասին մենք գիտենք: Հայաստանը պիտի դառնա Մաքսային միության անդամ, և Ձեր անկախության պայքարի առաջնորդը կարող էր խանգարել: Ռուսական իմպերիալիզմի կողմից ուղղակի հանձնարարություն է տրվել գաղտնի գործակալական ցանցին»: 

Նա տեղեկացրեց, որ բողոքարկելու է էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի գործով դատավճիռը Վերաքննիչ դատարանում, որպեսզի բացահայտվի, թե ովքեր են Վ. Սեդրակյանին 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցել, ինչին, ըստ նրա, դատարանը ամբողջությամբ չի անդրադարձել:

Բացի այդ նա ասաց, որ ինքը պահանջում է այդ գումարով փոխհատուցել մահափորձից հետո իր բուժման ծախսերը` 20 մլն դրամը, որը, նրա համոզմամբ, իրեն է հատկացրել ժողովուրդը:

«Միջին հաշվով ազնիվ քաղաքացիներից յուրաքանչյուրը մոտավորապես 10 դրամ տվել է Հայրիկյանի նախնական բուժման համար: Ոչ մի քաղաքացի պարտավոր չէ հանցագործին ֆինանսավորել: Հանցագործը պետք է ինքը պատասխան տա իր արարքի համար: Այդ գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե»,- նշեց բանախոսը:

 

Աղբիւր՝ Hayeli.am

sdfsdfsdfsdfsdf