Պարոյր Հայրիկեանի ասուլիսի թողարկում 2 յոկտեմբերի 2013թ.

Category: Ասուլիսներ
Published on 02 October 2013
Print
Մաքսային Միութեան վերաբերեալ իմ եւ ԱԻՄ-ի բացասական վերաբերմունքի      մասին արդէն խօսել եմ՝ նախ սեպտեմբերի 5-ի ասուլիսի միջոցով, ապա բազմաթիւ այլ առիթներով ու ամբիոններից։
Մեր օրերում Եւրոմիութեանն այլընտրանք փնտրելը կամ դրա օգտին խօսելը  կողմնորաշման հարց չէ, այլ առողջապահական։ Ես որեւէ մէկին վերավորել չեմ  ուզում, այդ պատճառով շատ չեմ խորանայ, բայց մի քանի բան պէտք է ասեմ։ Իմպերիալիստական ոգով հիւանդ մարդկանց հաւակնութիւնները մեզ ծանոթ են։ Ինչպիսի հետեւանքների են դրանք հանգեցրել, գիտենք ու պատասխան-գնահատականն  էլ տուել են բոլոր ժողովուրդները։
Այն որ Եւրոպական միութիւնը մի օր պիտի իր սահմաններն ընդարձակի, անտարակոյս է։ Այն որ դրանք պիտի ներառեն առաջին հերթին ներկա պայմաններում ԵԽ մէջ ընդգրկուած ազգերին՝ նոյնպէս։ Այդ դէպքում այս ի՞նչ պարզունակ մարզանքներով են զբաղուած որոշ պետական այրեր։ Նրանց աշխահընկալումների մէջ չխորանալով արձանագրենք, որ ռուսական պարզունակ՝ «պրիմիտիւ» իմպերիալիզմին տուրք տալով «նոր միութիւն» ստեղծելու նպատակն ընդամենը կործանուած բռնապետութիւնը վերականգնելու կամ գոնէ Ռուսաստանի գինը բարձրացնելու ի սկզբանէ պարտութեան դատապատուած փորձ է։ Բռնութինը խորթ եւ օտար է մարդկային էութեանը եւ մեր օրերում այն երկար չի կարող գոյատեւել, իսկ առանց դրա չի գոյատեւի ոչ մի արհեստական ու սպառնածին միութիւն, որքան էլ Պուտինը կամ մերօրեայ մէկ այլ գործիչ «փափուկ ուժ» կիրառելու հրաման իջեցնի իր գաղտնի ծառայութիւններին։ ՄՄ-ի մասին աւելին ասելու հարկ չեմ տեսնում (միայն եթէ հարցեր կլինեն)։
 
Այս օրերին կարեւոր մի տարեթիւ դուրս մնաց հայ հանրութեան ուշադրութիւնից։ 26 տարի առաջ՝ 1987 թ.-ի սեպտեմբերի 27-ին Հայաստանում ստեղծուել էր ԱԻՄ-ը՝ ողջ կոմունիստական կայսրութեան մէջ առաջին այլընտրանքային, այսինքն՝ հակակայսերական, հակաբռնապետական եւ ժողովրդավարական կազմակերպութիւնը։ Դա հայ ժողովրդի մեծագոյն ներդրումն էր համաշխարհային քաղաքակրթութեան մէջ։ ԱԻՄ-ն իր «Անկախութիւն» շաբաթաթերթով ոչ միայն մեր թէ սփիւռքում, եւ թէ Հայաստան աշխարհում «լենին,պարտիա, գորբաչով» վանկարկող խաւարասէրների աչքերը բացեց, այլեւ օրինակ հանդիսացաւ վրացիների, ուկրաինացիների, լիտուացիների եւ այլոց համար ու դարձաւ հայ իրականութեան միակ կազմակերպութիւնը, որն ազգի համար ռազմավարական ծրագրեր ասպարէզ բերեց եւ հետեւողական աշխատանքով դրանք դարձրեց ժողովրդի սեփականութիւնը։ (Իսահակեանի օրինակը)
 
ԱԻՄ-ի ստեղծումը եւ նրա անուրանալի միջազգային դերակատարութիւնը պատմական փաստ է, սակայն այդ իրողութեան մատուցումը կարող է աւելացնել արժանապատիւ՝ քաղաքացիական ու ազգային պատասխանատւութեամբ առլեցուն մարդկանց քանակը, այդ պատճառով լռութեամբ մատնեցին։ Իսկ ես հենց այդ պատճառով ու նպատակադրումով բարձրաձայնում եմ ԱԻՄ-ը սերունդների համար էր ստեղծուած եւ թեկուզ նրա պատմութիւնը (թեեւ այսօր էլ օրակարգում ոչ պակաս ռազմավարական «ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ» ծրագիրն է) պիտի ծառայի սերունդներին․․
sdfsdfsdfsdfsdf