Իշխանությունները բարոյալքել են մարդկանց. Պարույր Հայրիկյան

Category: Ասուլիսներ
Published on 26 January 2013
Print

Իշխանությունները բարոյալքել են մարդկանց. «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Տասնամյակներ շարունակ մարդկանց ճնշել են, փչացրել նրանց զգացողությունները, և դա արել են հենց այս վերջին օրվա համար. մեր խնդիրն է ոտքի կանգնեցնել այդ մարդկանց»,- նշեց նա:

Ըստ Հայրիկյանի՝ այսօրվա իշխանություններն, ամեն դեպքում, գործելու առավել ազատ պայմաններ են ապահովում: «Իշխանությունները մարդկանց ապակողմնորոշել են. սակայն եթե նախկին իշխանությունները խոսքի ազատությունից էլ են զրկել քաղաքացիներին, այս անգամ խոսքի ազատություն ունենք. սակայն չէի ցանկանա, որ խոսքի ազատությունը շղարշի դեր կատարի»,- ասաց նա:

Պարույր Հայրիկյանն իրեն համարում է ոչ իշխանամետ, նաև՝ քանի որ իշխանությունների հետ չի աշխատում՝ ընդդիմադիր: «Խնդիրն այն չէ, որ ընդդիմադիրը բոլոր հարցերում իշխանություններից տարբեր դիրքեր ունենա»,- ասաց նա:

Նա վստահ է, որ թեկնածուներից ոմանք լուրջ ներուժ և ասելիք ունեն, և պատրաստվում է նախագահ դառնալու դեպքում օգտագործել նրանց ունակությունները: «Անդրիաս Ղուկասյանի հարցադրումները կարևոր են բոլորիս համար. այսօր արդեն տեղեկացրի նրան, որ սկսել եմ չոր հացադուլը՝ եռօրյա ծոմը՝ ի պաշտպանություն իր պահանջների,- ասաց նա:- Բագրատյանը գյուղատնտեսական լավ ծրագրեր է առաջարկում, և եթե ես նախագահ դառնամ, ես չեմ գնում տնտեսություն վարելու, ես այդ ոլորտում աշխատելու կհրավիրեմ նրան»:

Հայրիկյանի խոսքով՝ երբեք չի ունեցել պաշտոն, քանի որ չի կարևորել պաշտոնը:

 

Աղբյուր՝ azatutyun.am

sdfsdfsdfsdfsdf