Ոստիկանության համակարգը բթացման փուլում է. Հայրիկյան (տեսանյութ)

Category: Հրապարակումներ
Published on 19 January 2015
Print

«Վերջին երեք տարիներին ժողովրդի առջև ծառացած ամենամեծ խնդիրը մեզ պարտադրված հակաքաղաքական ուղին է»,-վստահ է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հնարավոր է՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև միասնական տնտեսական գոտի ստեղծվի, և այն քսան անգամ կգերազանցի ռուսաստանյան տնտեսությանը: Պարոն Հայրիկյանը ցավում է, որ 700 միլիոնանոց շուկայից մեր երկիրը զրկվեց՝ միանալով ԵՏՄ-ին:

Անդրադառնալով Գյումրիի արյունալի դեպքերին՝ նա շեշտել է. «Եթե քո պետության տարածքում խոսում են այլ պետության Սահմանադրության գերակայության մասին, դա փաստում է այն մասին, որ մեր երկիրն օկուպացված է»: Մեր իրավապահները, պարոն Հայրիկյանի կարծիքով, բթացած մարդիկ են, ովքեր իրենց գործը լավ չեն կատարում։ «Հայաստանը չունի առաջնորդ, կա Պուտինի խամաճիկ»,-վստահ է ԱԻՄ առաջնորդը: Նրա խոսքով՝ Պուտինը Հայաստանում ունի փաստաբանների մեծ բանակ, հետևաբար՝ շատ հարցեր կարող է լուծել: Բացի այդ, նաև նկատել է. տարածաշրջանում ռուսների հայտնվելուց հետո մենք՝ հայերս, կազմում ենք այս տարածքի 0,1 տոկոսը:

 


sdfsdfsdfsdfsdf