Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Ռոբերտ Քոչարյանը դավաճան է (Տեսանյութ)

Category: Հրապարակումներ
Published on 08 October 2014
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հանրության մեջ ընկալվող հիմնական խնդիրն այսօր եռյակի առաջիկա հանրահավաքն է, գիտակից, մարդկանց մոտ նաեւ մտահոգությունը, թե այդ օրն ինչ կկատարվի: Իսկ ավելի ռազմավարական հայացք ունեցող մարդկանց մոտ Եվրասիական միության հետ կապված խնդիրներն են: Այսօր այդ մասին ԱԻՄ առաջնորդը խոսեց «Տեսակետ» մամուլի ակումբում «Ուր է գնում Հայաստանը: Հայաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրները և ընդդիմադիր ուժերի դիրքորոշումը դրանց շուրջ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայրիկյանի կարծիքով, հանրության սպասելիքներն առաջիկա հանրահավաքից այդքան շատ չեն, քազի առկա խնդիրները մեկ օրում չեն ստեղծվել. «Երեկ քառյակ էր, այսօր եռյակ, նրանցից երկուսը նպաստել են այս իրավիճակին…»: Իր`Պարույր Հայրիկյանի համար մեծագույն խնդիրը արտաքին քաղաքական ռազմավարական որոշումն է`դեպի հետադիմական ՌԴ, թե՞ քաղաքակիրթ Եվրոպա: «Բայց սա էլ ածանցյալ հարց է, քանզի այն չէր լինի, եթե Հայաստանը լիներ ժողովրդավարական պետություն: Ամենակարեւոր խնդիրն այսօր այդ համակարգի որդեգրումն է, քանզի այդ պարագայում, իրավիճակի տերը կլինեին ողջախոհ քաղաքացիները, ոչ թե պատեհապաշտ չինովնիկները կամ օլիգարխները: Պետերբուրգն էլ գեղեցիկ քաղաք է, բայց մեր քաղաքացիներին հարցրեք, թե որտե՞ղ կցանկանային գնալ հանգստանալու կամ տուն ունենային: Իհարկե`Եվրոպայում»,- ասաց բանախոսը:

Ամենակարեւոր խնդիրը 1991-ի անկախության նկատմամբ քամահրանքն է`կարծում է ԱԻՄ առաջնորդը`հավելելով, որ ՌԴ-ի հետ մենք ուզում ենք լավ լինել, բայց չենք ուզում բռնապետության վասալը լինել, այն էլ կործանվող բռնապետության:

«Ես ողջունել եմ եռյակի գործնականությունը, հայտարարություն ունենք, որն առայժմ չենք հրապարակի, որպեսզի իշխանությունների ջրաղացին ջուր չլցնենք: Բայց այն խուսափողական հայտարարությունը, որ արտաքին քաղաքական հարցերին չենք անդրադառնալու, արդեն իսկ մեկ քայլ նահանջ է»,- ասաց Պարույր Հայրիկյանը հավելելով, որ, նախևառաջ, պետք է դավաճան որակվի այն անձը, որը «Գույք պարտքի դիմաց» գործարքի հեղինակն է, մինչդեռ նա դեռեւս հավակնում է մեծ քաղաքականություն վերադառնալ: Հիշեցնենք, գործարքի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն էր:

Եռյակի, հոկտեմբերի 10-ի հանրահավաքի եւ դրանց ածանցյալ քաղաքական գործընթացների հայրիկյանական որակումները` տեսանյութում

 


Աղբիւր՝ Առաւոտ

sdfsdfsdfsdfsdf