«Ում է պետք սահմանադրական այդպիսի փոփոխություն, սրիկաների՞ն». Պ. Հայրիկյան

Category: Հրապարակումներ
Published on 12 April 2014
Print

Այսօր կայանալիք ասուլիսից առաջ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր էջում անդրադառնում է սահմանադրական բարեփոխումներին.

Ասուլիսի եմ հրաւիրուած, կարծեմ, «Փաստարկ» ասումբում։ Այլ նպատակով էին հրաւիրել, բայց կտանեմ իմ մասնագիտական դաշտ՝ սահմանադրական փոփոխութիւնների անառողջ «հայեցակարգ»-ի մասին կխօսեմ։ Անառողջ, զի այնտեղ ամեն ինչ կայ, բացի հիմնական դէմքից, ում համար գործում է Սահմանադրութիւնը․ չկայ Հայաստանի քաղաքացին։ Ախր, բոլորին փոխանցել եմ (վերջին գործս եւ հայերէն, եւ ռուսերէն) քաղաքացիների իրաւահաւասարութեան, նրանց երկրի տէրը լինելու հիմնարար , ելակէտային սկզբունքի վրա կառուցուած հայեցակարգ ու համակարգ։ Տեսնես, ո՞վ է ստիպել գնալ ժողովրդավարութեան ուղղակի սահմանափակման ճանապարով․․․Այնքա՛ն ակնյայտ է։ Հիմա ժողովուրդը ամեն 5 տարուայ ընթացքում երկու անգամ մասնակցում է համապետական ընտրութիւնների՝ խորհրդարանական եւ նախագահական։ Առաջարկուող փոփոխութիւնների յետեւանքով նոյն ժամանակայատուածում մէկ անգամ են մասնակցելու։ Այսինքն՝ ժողովրդավարութիւնը երկու անգամ նուազում է։ Ո՞վ է տեսել այդպիսի «բարեփոխում», ու՞մ է պէտք այդպիսի փոփոխութիւն։ Այն սրիկաների՞ն, որ կուզէին ընտրութիւններում ձայներ գնելու համար մարդկանց երկու անգամ պակա՞ս վճարել․․․Յանուն ճշմարտութեան, Գ. Յարութիւննեանն ինձ առաջարկեց ներկայացնել իմ հայեցակարգը, բայց ես տուածս բաւարար համարեցի եւ Է։ Իրենք պարզապէս պիտի յիշէին նաեւ թէ ինչպէս էր աշխատում իմ գլխաւորած յանձնաժողովը՝ բաց ու հրապարակային, լրագրողների ներկայութեամբ։

 

Աղբիւր՝ A1plus.am

sdfsdfsdfsdfsdf