Նալբանդյանին, Տերյանին, Չարենցին, Աբովյանին սպանել են ռուսները. Պարույր Հայրիկյան (ֆոտոռեպորտաժ)

Category: Հրապարակումներ
Published on 19 February 2014
Print

 

Ռուսական արջը մեր երկիրը վերածել է անապատի. Միքայել Նալբանդյանին,  Վահան Տերյանին, Եղիշե Չարենցին, Խաչատուր Աբովյանին սպանել են ռուսները: Այս մասին փետրվարի 18-ին հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ազատության հրապարակում ԱԻՄ-ականների երդման օրվանը նվիրված հանրահավաքի ժամանակ՝ անդրադառնալով «Ռուսաստանի կատարած չարագործություններին» եւ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վատ հետեւանքներին: (ֆոտոռեպորտաժ)

«Իշխանությունը որքան հեռանում է մարդուց, այնքան մոտենում է բռնապետությանը, և այդ ամենի եզրափակում կարելի է համարել անդամակցությունը ՄՄ-ին։ Արդեն գների աճը մենք տեսանք, հազիվ ծայրը ծայրին հասցնող քաղաքացուն ստիպում են մեծ գումարներ վճարել գազի համար՝ խուսափելով Իրանի հետ գազի համաձայնագրից»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Հանրահավաքից հետո ԱԻՄ-ականները երթով գնացին կառավարություն, որտեղ հանձնեցին փետրվարի 18-ը պետականորեն Ազատության օր հռչակելու իրենց առաջարկն իր հիմնավորումներով, ապա քայլերթը շարունակեցին դեպի Միքայել Նալբանդյանի  հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու ազատության երգչին:

Հուշարձանի մոտ կուսակցության անդամները Միքայել Նալբանդյանի բանաստեղծություններից ասմունքեցին եւ հայրենասիրական երգեր երգեցին:

Միջոցառումից հետո Պարույր Հայրիկյանը հավաքվածներին հրավիրեց իր տուն խնջույքի:

 

Աղբիւր` news.am

 


 

sdfsdfsdfsdfsdf