Հայաստանի անվտանգության պատրանքը վերջերս ամբողջությամբ «ջրվեց» (Տեսանիւթ)

Category: Հրապարակումներ
Published on 13 December 2013
Print

Ազատության հրապարակում այսօր նորից հանրահավաք անցկացրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա խոսեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց, դրա բացասական կողմերից՝ կրկին շեշտելով, որ Հայաստանն այս կառույցում կկորցնի իր ինքնավարությունը: 

Հավաքի արդյունքում նա ներկայացրեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու վերաբերյալ իր թիմի կազմակերպած հարցումը, որն անցկացվել է Հայաստանի չորս մարզերում և Երևանում: Հարցված 995 անձանց 28.7 տոկոսը ցանկացել է, որպեսզի Հայաստանն անդամակցի ՄՄ-ին, 29.68 տոկոսը՝ ԵՄ-ին, չի կողմնորոշվում հարցվածների 22 տոկոսը, 17 տոկոսը ցանկանում է առանց որևէ միության անդամակցելու պետություն ունենալ, իսկ 2.6 տոկոսը համագործակցությունը տեսնում է այլ պետության հետ: 

Այն հարցին, թե ՄՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու դեպքում որը կընտրեին, հարցվածների 56 տոկոսը պատասխանել է, որ կուզեր անդամակցել ԵՄ-ին, 44 տոկոսը՝ ՄՄ-ին: 

Ըստ Հայրիկյանի՝ Մաքսային միությանը միանալու միակ՝ անվտանգության երաշխիքը ևս հօդս է ցնդել, քանի որ այս երկիրը զենք է վաճառել մեր հակառակորդ երկրին. «Վերջերս ամբողջությամբ «ջրվեց» անվտանգության այդ պատրանքը: Հենց այն պահից, երբ ՌԴ-ն զենք վաճառեց Ադրբեջանին, հայ քաղաքական գործիչները պետք է ասեին՝ վերջ, մենք ձեզ հետ այլևս հարաբերություններ չունենք»:

Նրա կարծիքով՝ ՌԴ-ն մեզ վաճառում է այն, ինչ պիտի աղբանոց ուղարկվի: 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

 

 

Աղբիւր՝ 1in.am

sdfsdfsdfsdfsdf