Վաղը կարող ենք զարթնել ու պարզել, որ Երևանի կեսը տվել ենք ռուսներին (Տեսանիւթ)

Category: Հրապարակումներ
Published on 06 December 2013
Print

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա հիմնականում խոսեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ արված հայտարարության մասին՝ ընդգծելով, որ դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը խայտառակություն է որևէ մարդ արարածի, հատկապես՝ երկրի նախագահի համար. «Հայաստանն ուզում է դիկտատորական Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի դաշնակիցը դառնալ՝ այն դեպքոմ, երբ մեր հարաբերությունները պիտի Եվրոպայի հետ սերտացնեինք, 27 ժողովրդավարական երկրի հետ պիտի համագործակցեինք»: 

Հայրիկյանը, անդրադառնալով այն կարծիքին, որ Հայաստանին պետք չէ որևէ անդամակցություն, ասաց, որ պետք է ընտրել բարեկամներ, ժողովուրդները շահում են այն դեպքում, երբ ունենում են բարեկամներ, առաջնորդվում են ոչ թե ինչ-որ նկատառումներով, այլ՝ արժեքներով. «Վաղը կարող ենք զարթնել ու պարզել, որ Երևանի կեսը տվել ենք ռուսներին, կամ որ այլևս հայ չենք: Էդ ռուսասերները, ռուսապաշտները, ռուսական իմպերիալիզմի զոհերը դե թող ասեն, թե ինչ փողեր ենք պարտք ռուսներին, էդ քոսոտներն անգամ իրենց ռազմաբազան այստեղ չեն կարողանում պահել, Հայաստանի պետբյուջեից են գումար ստանում: Դրա՞նք պիտի մեզ օգնեն»:

Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում կազմակերպվելու են հանրահավաքներ և երթ՝ այս իշխանությունների և Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման դեմ:

 

Աղբիւր՝ 1in.am

sdfsdfsdfsdfsdf