Հարցազրոյց Իրաւունք թերթի համար 26 նոյ. 2012թ.

Category: Հարցազրիւյցներ
Published on 09 December 2012
Print

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Ուսումնասիրելով hayrikyan.com կայքը հասկանալի է դառնում, որ մեծ հույսեր եք կապում դրա հետ:

Ասել, որ մեծ յոյսեր եմ կապում կայքէջի հետ , ճիշտ չի լինի։ Եթէ նկատել եք, այն դեռ աւարտուն վիճակում չէ, եւ ես չեմ շտապում վերջնական տեսքի բերել։ Դեռեւս չեն տեղադրոած իմ գրքերը, ուրիշների եւ օտարազգի հեղինակների իմ մասին գրած գրքերը, յոդուածները։ Իրենց հերթին են սպասում հարիւրաւոր տեսանիւթերը։ Ժամանակին Պերճ Զեյթունցեանը ինձ համար հզորագոյն հաղթաթուղթ էր համարում պետերբուրգցի գրող Հեյֆեցի՝ Ռազմագերի քարտուղարը. Ասք Պարոյր Հայրիկեանի մասին 1985 թուականին Լոնդոնում լոյս տեսած գիրքը։

Կայքէջն աւարտին հասցնելու հարցում չշտապելուս պատճառն այն է, որ այս կայքէջը նախատեսուած է նախագահական ընտրութիւններում եւ հենց այդ ընտրութիւններում օգտագործելու համար միայն, որին մասնակցելու վերաբերեալ ես միայն 95 տոկոսանոց որոշում ունեմ։

Արդյո?ք դա այդքան մասսայական եք համարում, այն կարո?ղ է լինել քարոզչության արդյունավետ միջոց:

Ես հիմնականում, կրկնելով ձեր հարցադրումը, <<յոյսեր եմ կապում>> մեր հասարակութեան ինքնապահպանման առողջ զգացողութեան ու մարդկանց սթափեցման հետ։ Միաժամանակ չեմ կարող ասել, որ թերագնահատում եմ կայքէջի շահեկանութիւնը։ Այն մի, պայմանականօրէն ասած, վայր է, որտեղ այցելելով ճշմարիտ տեղակատւութիւն ստանալու քարոտ քաղաքացին կարող է ինձ վերաբերող հիմնական տեղեկութիւններ ստանալ։ Զանգուածայնութիւնը կախուած է ինձ աջակցել պատրաստուող քաղաքացիների եւ հաստատութիւնների (նաեւ լրատուամիջոցների) գործնականութիւնից։ Գաղտնիք չէ, որ համացանցը Հայաստանում քարոզչութեան ամենահզոր՝ արդիւնաւէտ միջոցն է լինելու յաջորդ փուլում, բայց այսօր էլ կարող է շատ մեծ դեր կատարել եւ կկատարի մանաւանդ մեծ քաղաքներում։

Կայքի վերեւի մասում նշված է նախագահի հավանական թկնածու: Արդյոք հնարաոր է, որ չառաջադրվեք:

Քանի դեռ պաշտոնապէս թեկնածուներ չեն առաջադրուած որպէս այդպիսին ասպարէջ իջնելու տրամադրուած մարդիկ բոլորն էլ միայն <<հաւանական թէկնածուներ>>՝ նախաթէկնածուներ են։ Դրա հետ է կապուած այդ խորագիրը։ Ինչպէս վերեւում ասացի, 100 տոկոսով տրամադրուած լինելու համար դեռ 5 տոկոս էլ պիտի առաջ գնամ։ Կախուած է մի քանի գործոններից։ Առաջինը հասարակական բաւարար աջակցութիւնն է ներառեալ դրամական միջոցների բաւարար առկայութիւնը։ Այս պահին ամեն ինչ լաւ է գնում, բայց դեռ ընթացքի մէջ ենք։ Կարող է նաեւ միասնական թէկնածուի առաջադրման հարց ծագել։ Ուրիշ պահեր էլ կան, բայց դրանք բոլորն իրար հետ քսան անգամ պակաս որոշիչ են քան այն կռուանները որոնց թելադրանքով ես տրամադրուած եմ դնել թէկնածութիւնս եւ դառնալ Հայաստանի վերջին նախագահը։ (Նկատի ունեմ այն, որ ինչպէս արդէն ասել եմ, Հայաստանի նախագահ պիտի լինի Հայաստանի քաղաքացին, բոլոր քաղաքացիներն իրենց պիտի նախագահ զգան։ Նրանք իմ առաջարկած համակարգի պայմաններում կունենան իրենց համար աշխատող խորհրդարան (ընդամենը միջնորդ-ներկայացուցիչների հաւաքականութիւն) եւ իրենց կողմից նշանակուած՝ ընտրուած վարչապետ։ Ամենաուշը երկու տարուայ ընթացքում (սահմանադրական բարեփոխումների արդիւնքում) մենք կվերացնենք նախագահի պաշտոնը, կկրճատենք խորհրդարանականների քանակը եւ մեր պատմութեան մէջ առաջին անգամ կիրականացնենք վարչապետի ու լիարժեք ներկայացուցչական խորհրդարանի իսկապէս արդար ընտրութիւններ։ Ինչ վերաբերում է ինձ, ես էլ կանցնեմ մտաւոր, եւ ոչ միայն, ստեղծագործական աշխատանքների։

Շնորհակալութիւն

sdfsdfsdfsdfsdf