Սերժ Սարգսյանը կլինի ստախոս ու հայ ազգի թշնամին, եթե չհրաժարվի Մաքսային միությունից. Վրեժ Զատիկյան

Category: Հարցազրիւյցներ
Published on 27 November 2013
Print

ՀՀ նախագահի նստավայրի մոտ  մի խումբ քաղաքացիներ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի  գլխավորությամբ «Հայաստանը դեմ է Մաքսային միությանն անդամակցության» պահանջով կազմակերպել էին բողոքի ակցիա:

 Բողոքի ակցիայի մասնակիցները  պատրաստել էին թռուցիկներ, որոնցում  հիմնավորում է  ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու վտանգները. «Մաքսային միության անդամակցությունը վտանգում է  ՀՀ-ի ինքնիշխանությունը,  խոչընդոտում ԵՄ-ի հետ մերձեցմանը և մեզ վերստին դարձնում ռուսական կայսրության  ճորտեր: Մեր հայրենիքին սպառնացող այս վտանգը կարող ենք կանխել, եթե ազգովին «ոչ» ասենք  մեզ պարտադրող  հերթական  բռնի  «միությանը»»:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում  Մաքսային միությունը համարեց 3   բռնակալների  հավակնությունների դրսևորում, իսկ ԵՄ-ը՝ մի կառույց, որը  գոյություն ունի շուրջ 60 տարի:

ԱԻՄ-ականները պահանջում են Սերժ Սարգսյանից   ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ ազգաբնակչության   77 տոկոսը դեմ է  Մաքսային միությանն անդամակցությանը:

Ակցիային մասնակցում էր նաև Ազգային միացյալ կուսակցության հետևորդ  Ստեփան Զատիկյանի որդին՝ Վրեժ Զատիկյանը, որը  mardik.am-ի  հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջն  արդարացի են   համարում նաև  հասարակական մի շարք նախաձեռնություններ, կազմակերպություններ, անգամ կուսակցություններ՝ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները»:  «Սերժ Սարգսյանը, ինչպես խոստացել է, պետք է մեկնի Վիլնյուս և ստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:  Իսկ եթե չկատարի իր խոստումը, թող հեռանա: Ստախոս նախագահ ունենալն  ազգակործան  բան է»,- ասաց  Վրեժը՝ հավելելով, որ եթե նախագահը  չհրաժարվի Մաքսային միությանն անդամակցության իր հայտարարությունից, նա առնվազն  կլինի ազգի թշնամի:

Եթե Սերժ Սարգսյանը Վիլնյուսում ստորագրի ոչ թե ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, այլ հուշագրային բնույթի ինչ-որ փաստաթուղթ, դա կբավարարի՞ եվրաինտեգրման կողմնակիցներին: «Ես չեմ կարող ասել՝ այդ փաստաթղթում ինչ կա  գրված, որ ասեմ՝ համաձայն եմ՝ նախագահը ստորագրի, թե ոչ: Բայց  կարծում եմ՝ նրան չեն հրավիրում Վիլնյուս հուշագիր ստորագրելու, այլ հենց ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու»,- պատասխանեց  Զատիկյանը:

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 29-ին` ժամը 17:00-ին, ԱԻՄ-ականների կողմից կլինի մեծ  հանրահավաք ՀՀ  նախագահի նստավայրի դիմաց «Ոչ ասենք Մաքսային միությանը» պահանջով, իսկ մինչ ամսի 28-ը ներառյալ կլինեն բողոքի ակցիաներ նախագահականի մոտ:

Նոյեմբերի 29-ից հետո՝ դեկտեմբերի 2-ին, քաղաքացիների մի այլ խումբ կկազմակերպի  բողոքի ակցիա ղարձյալ «ՀՀ-ը դեմ է Մաքսային միությանը» պահանջով: «1920 դեկտեմբերի 2-ին ՀՀ-ը հանձնվեց  ՌԴ-ին՝ դրանով կորցնելով իր ինքնիշխանությունը: Սա բավական չէ, այս տարվա դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը գալիս է  Հայաստան՝ սրանով ևս մի անգամ ստորացնելով մեզ»,- եզրափակեց Վրեժ Զատիկյանը:

 

Աղբիւր՝ Mardik.am

sdfsdfsdfsdfsdf