Հայրիկյանը՝ Բալայանին. Սիրաշահում ես արհեստական երկրաշարժ սարքողների՞ն, Ադրբեջանի հայերին կոտորելու համար զանգվածային զենք տված ՌԴ-ի՞ն…

Category: Հարցազրիւյցներ
Published on 14 October 2013
Print

«Երևի իմ սիրելի ընկերը, ավագ եղբայրը շատ է խանդավառվել Սերժ Սարգսյանի` Պուտինի հրամանը կատարելուց, ով հրաման տվեց, Հայաստանն էլ մտավ ռուսական կայսրության շրջանակների մեջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով ՌԴ նախագահին ուղղված Զորի Բալայանի նամակին: Պ. Հայրիկյանը նշեց, որ որպես «կյանք տեսած մարդ» Զ. Բալայանն անհանգիստ է Արցախի ճակատագրով, ապագայով, այդ պատճառով էլ նման «հուսահատական ջիգ է գործադրել»` ելքեր փնտրելու ուղղությամբ: «Ես կարծում էի, որ այս տարիների ընթացքում ռուսական մտավորականից իմ հարգելի բարեկամը կդառնա հայ մտավորական, բայց նա այդպես էլ չզգաց, որ Հայաստան նշանակում է ներառյալ Արցախ, հայություն՝ նշանակում է նաև արևմտյան զանգված և այլն:  Զ. Բալայանը մնաց արցախակենտրոն մտածողության գերին: Տարիներ առաջ, երբ ասացի, որ մարդիկ կան, որ Հայաստանը, հայ ժողովրդին փորձում են դարձնել Արցախի պատանդը, որոշ դժգոհություններ լսեցի, բայց մենք բոլորս սրա ականտեսը եղանք: Արցախը, իմ համոզմամբ, պետք է ճանաչվի Հայաստանի մաս»,- նշեց նա` հիշեցնելով, որ տարիներ առաջ իրենք Զորի Բալայանի և Ռազմիկ Մարկոսյանի հետ քննարկում էին իրենց բոլոր քայլերը, իսկ հիմա Զ. Բալայանը ինքնորոշումը փոխարինում է «ռուսորոշմամբ», «պուտինորոշմամբ», ինչը խեղճության արդյունք է: Ըստ ԱԻՄ առաջնորդի` Զ. Բալայանը համաձակվեց գրել այս նամակը, որովհետև Սերժ Սարգսյանն էլ համաձակվեց հենց այնպես, առանց քննարկման, հայտարարել, որ Հայաստանը դարձնում է  ռուսական կայսրության հետին ծայրամաս: Անդրադադռնալով տեսակետներին, թե Զ. Բալայանի միջոցով իշխանությունն իր կամքն է հրապարակել, որ Բալայանը կատարել է Բաղրամյան 26-ի հրամանը, Պ. Հայրիկյանն ասաց, թե այդ կարծիքները գոյության իրավունք ունեն, բայց շեշտեց. «Հետո ի՞նչ: Աշխարհի բազմաթիվ շքեղ ստեղծագործություններ պատվերով են ստեղծվել: Պատվերը որակյալ էր, եթե իրենց հոգեհարազատ էր: Չէր կարող որևէ մեկը հրամայեր Զորի Բալայանին իր խղճին հակառակ որևէ բան անել: Նա մտավորական է, ռուսահայ, արցախահայ մտավորական է և հնարավոր է, ի՞նչ կա ո՞ր` նախագահը պատվերը տվել է, ինքն էլ կատարել է, եթե իրեն հոգեհարազատ է եղել»: Պ. Հայրիկյանն ընդգծեց, թե Զ. Բալայաննը այս նամակով փորձել է «սիրաշահել» ռուսական իշխանություններին, ապա՝ դիմելով Զ. Բալայայանին, Հայրիկյանն ասաց. «Սիրաշահում ես արհեստական երկրաշարժ սարքողների՞ն, Ադրբեջանի հայերին կոտորելու համար զանգվածային զենք տված ՌԴ-ի՞ն… »: Ինչ վերաբերում է Զ. Բալայանի հասցեին հնչած քննադատություններին, վիրավորանքներին, ապա Պարույր Հայրիկյանը նշեց, թե ամեն մեկը սխալվելու իրավունք ունի և պետք չէ «վարդանանց պատերազմ» սարքել նրա նամակը: 

Աղբիւր՝ 168.am

sdfsdfsdfsdfsdf