Պարույր Հայրիկյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի մեծագույն սխալի մասին

Category: Հարցազրիւյցներ
Published on 24 February 2013
Print

Եթե կլինեն նպատակադրումներ, որոնք չեն հակասի ԱԻՄ-ի ծրագրերին, այդ դեպքում չի բացառվում, որ Պարույր Հայրիկյանը միանա Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ կազմակերպող Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, հավելելով, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ փետրվարի 21-ին հերթական անգամ հանդիպել խոսել են, բայց նրա մարտավարությանը ծանոթ չէ:

«Նրա հետ հանդիպել, խոսել ենք, բայց չենք քննարկել իր մարտավարությունը եւ ռազմավարությունը, թե ինքն ինչ համակարգ է նախատեսել»,- ասաց Պարույր Հյարիկյանը:

Հարցին, թե հավանակություն կա՞, որ միանա Րաֆֆի Հովհաննիսյանին, Հայրիկյանը պատասխանեց. «Եթե կլինեն նպատակադրումներ, որոնք չեն հակասի իմ ծրագրերին, այդ դեպքում չեմ բացառում, բայց մեր հիմնական սկզբունքային մոտեցումները մի քիչ տարբեր են»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյան կատարած քայլերին, ԱԻՄ նախագահն ասաց. «Ես որեւէ սխալ չեմ տեսնում: Րաֆֆի Հովհաննիսյանի մեծագույն սխալը եղել է այն, որ չի արձագանքել իմ միասնական ճակատով գնալու կոչին: Դա այնքան մեծ սխալ էր, որն ուղղելու համար պետք է փորձի ամիսների աշխատանք կատարի: Մինչդեռ այն ժամանակ, եթե արձագանքեր, բոլոր հարցեը լուծված  կլինեին: Ավելին` շատ ուրախ եմ, որ ժամանակին այդ կոչը հրապարակային եմ արել»:

sdfsdfsdfsdfsdf