Մամուլի թողարկում 17 Յունուարի 2013թ.

Category: Հարցազրիւյցներ
Published on 16 January 2013
Print

Որպէս ՀՀ Նախագահի թեկնածու ես հստակեցրել եմ լրագրողների համար առանձնակի հետաքրքրութիւն ներկայացնող հարցի պատասխանը։ Բազմաթիւ առաջարկութիւններից՝ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ, ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ, ԵԿԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ եւ այլն, նախապատւութիւն տրուեց «ՀԱՒԱՏԸ՝ ԳՈՐԾԵՐՈՎ» կարգախօսին։ Այս աւետարանական իմաստութիւնը քաղուած է Յակոբոս առաքեալի թղթերից։ Նրանցում մասնաւորապէս ասւում է

«...օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ... ցո՜յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, և ես քեզ ցոյց կըտամ իմ հաւատը գործերով... հաւատը դատարկ բան է առանց գործերի...մեռած է հաւատը առանց գործերի:»

 

Պետրոս Մակեանի առաջարկը տարբեր մեկնաբանութիւնների առիթ տուեց։ Ես հերթական մեկնաբանողներից մէկը չեմ լինի։ Ես արձագանքում եւ արձագանքում դրականօրէն։

Սակայն ուզում եմ խօսել մի բացթողման մասին, որ թոյլ էին տալիս բոլորը։ Միաւորուելու եւ միասնական ճակատով յանդէս գալու դէպքում Րաֆֆի Յովհաննիսեանի (A տոկոս), Հրանտ Բագրատեանի (B տոկոս) եւ Պարոյր Հայրիկեանի (C տոկոս) գումարային արդիւնքը հաւասար չէ A+B+C-ի, այլ հաւասար է առնուազն (A+B+C) x 1.5 եւ աւելի։ Եւ սա նախնական փուլում։ Ես մասնակցել եմ 96 թ.-ին միասնական թեկնածու ձեւաւորելու  գործընթացին եւ այն ժամանակ  վճռականօրէն գործեցի, որովհետեւ բացայայտել էի այդ երեւոյթը։ Ես գիտեմ, թէ ինչու է այդպէս, բայց էականը տուեալ դէպքում փաստն է։ Ինչու-ի պատասխանը կարող եմ մատուցել թեկնածուներին ու անաչառ հետաքրքրուողներին, բայց ոչ, այսպէս կոչուած «մասնագէտ սոցիոլոգներին», ովքեր խօստաովանում են, որ դրամով աշխատում են իշխանութիւնների համար եւ մի բան յայտարարում են, ապա երկու օր անց մերկացուելուց յետոյ ետ կանգնում իրենց ասածից։

Զուտ ընդդիմադիր դաշտում յայտնուած լինելու հանգամանքն ինձ համար բաւարար չէ թեկնածուներին միաւորուելու կոչ անելու համար, մանաւանդ որ հիմնական թեկնածուները ժամանակին եղել են մեկ միասնական թիմում եւ գործել են իմ՝ այսինքն հայ ժողովրդի ինքնորոշման սկզբունքի դեմ։ Եթէ այսօր ներքին փոփոխութիւններ են ապրել, որոնց մասին չեն կամենում խօսել, ողջունում եմ, սակայն ինչպէս անցեալում, այդպէս էլ այսօր ես կարեւոր եմ համարում ծրագրերը։ Այդպիսին էր նաեւ ՀՅԴ-ի դիրքորոշումը, որը նախընտրական շրջանում ծրագրային ընդհանրութեան հասնելու յայտրարարութեամբ էր յանդէս եկել։ Ծրագրային հարցերում համաձայնութեան կայացման դէպքում նոյնիսկ իրարամերժ քաղաքական ուժերը միասնական ճակատ եւ թիմ են կազմում։

Ես պատրաստ եմ իմ փորձառութիւնը ծառայեցնել նոր միաւորման ստեղծմանը, սակայն մի պայման պարտադիր եմ համարում։  Միաւորուել տրամադրուած բոլոր թեկնածուները պիտի իսկապէս պատրաստ լինեն յանուն բարեփոխիչ ազդեցիկ ուժի ստեղծման զսպել իրենց հաւակնութիւնները (ամբիցիաները)։ Վստահեցնում եմ․ այդ դէպքում մի քանի օրում Հայաստանում մթնոլորտը կտրուկ կփոխուի։  

Եւ մի ճշտում․ Որոշ լրատուամիջոցներ տեղեկատւութիւն են տարածել, թէ ես Սերժ Սարգսեանի մարդն եմ։ Հիմնաւորումն այն է, որ մայրիկիս յուղարկաւորութեան առիթով Սերժ Սարգսեանը ծաղկեպսակ էր ուղարկել։ Եթէ այդպէս կարելի է կողմնորոշուել, ապա տեղին կլինի յիշել նաեւ որ ծաղկեպսակ եւ աւելին՝ յատուկ հոգեորական է առաքել Ամենայն հայող կաթողիկոսը, ցաւակցական ուղերձ եւ ծաղկեպսակ՝ Արցախի նախագահը ․․․ Մոտ հազար ցաւակցական գրութիւն ստացայ համացանցով․․․ Հիմա ինչ, ես քանիսի՞ մարդն եմ։  Ինքս էլ պատասխանեմ, այո, ես բոլորի մարդն եմ, բոլորին եմ ծառայել թէ չեկիստ, թէ կոմունիստ, թէ դաշնակցական, թէ ռամկավար․․․Այդպէս էլ շարունակելու եմ ձգտելով լինել բոլորինը եւ նրանց բերել իմ արժեքային համակարգի դաշտը։

sdfsdfsdfsdfsdf