Հարցազրոյց ժամանակ թերթի համար 08.01.2013թ

Category: Հարցազրիւյցներ
Published on 09 January 2013
Print
Պարոն Հայրիկյան, 1998թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Դուք սատարեցիք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Գալիք նախագահական ընտրություններում բացառում եք հնարավորությունը, եթե լինի ընտրություններրի երկրորդ փուլ սատարեք գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
 
Ես սատարել եւ սատարում եմ միայն Պարոյր Հայրիկեանին՝ ներառեալ Հայրիկեանի ծրագրերը։ 1998 թուականին ես մասնակցել եմ նախագահական ընտրութիւններին որպէս ինքնուրոյն թեկնածու, այսինքն՝ սատարել եմ միայն ինձ։ Երկրորդ փուլում Հայաստանի ընտրողները ստիպուած էին սատարել կամ ձայն տալ երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից՝ Կարէն Դեմիրճեանին կամ Ռոբերտ Քոչարեանին։ Ես այն ժամանակ եղայ միակ քաղաքական ուժի առաջնորդը, որն ստիպեց սահմանադրականութիւնից գաղափար չունեցող (հետագայում սակայն այդ ոլորտում որոշ չափով մասնագիտացած) Ռոբերտ Քոչարեանին ընդունել սահմանադրական բարեփոխումների իմ ծրագիրը։ Հիմա դուք որոշեք, ե՞ս եմ սատարել Քոչարեանին, թէ՝ նա ինձ։ Ամեն ինչ չէ, որ իշխանութեամբ ու իշխանական աթոռով է որոշւում։ Ինձ համար միշտ աւելի կարեւոր բաներ են եղել․․․եւ դրանք բոլորովին իմ անձին չեն վերաբերել։ Օրինակ, այդ փուլում ինձ եւ վարչապետ էին առաջարկում, եւ ԱԺ նախագահ։ Դրանք ժամանակաւոր պաշտոններ էին, որ կշեղեին հիմնական գործից՝ սահմանադրական բարեփոխումներից։ Եւ ես ընտրեցի ընթացքում չնկատուող, սակայն ստրատեգիեական նշանակութեան սահմանադրական բարեփոխումների գործը։ Ու հիմա բազմաթիւ միջակութիւններ պատկերացում անգամ չունեն, որ չնախաձեռնեի այդ բարեփոխումները, ոչ մէկի պէտքն էլ չէր, որ չունեինք գործող ազգային ժողով, սահմանադրական դատարան, երկքաղաքացիութեան իրաւունք եւ այլն եւ այլն։
 
 
  Եթե հաշվի առնենք այն, որ ընտրություններում նախագահներին սատարած գործիչները նրա իշխանության օրոք որոշակի պաշտոն կամ դիրք են ստացել, այս սցենարը Ձեր դեպքում հնարավոր համարում եք, թե ոչ: 
 
Երկրորդ հարցի մասին ասեմ միայն այն, որ ես այժմ ձգտում եմ շարունակել սկսածս սահմանադրականութեան կայացման գործընթացը։ Ինչ վերաբերում է պաշտոնին, ապա իրազեկեմ, որ ունեցել եմ եւ ունեմ հայ իրականութեան ամեանաբարձր պաշտոնը՝ ազգային ազատագրական պայքարի, հայ ժողովրդի ինքնորոշման շարժման առաջնորդ․․․ «Սրանից վսեմ, էլ ի՞նչ․․․» (Այս տողը 1976 թուականի մի բանաստեղծութիւնից է։)
 
 
sdfsdfsdfsdfsdf