Հարցազրույց 28.12.2012

Category: Հարցազրիւյցներ
Published on 29 December 2012
Print
1. Պարոն Հայրիկյան նախորդ տարին ինչպե՞ս կամփոփեք, որո՞նք էին խոշոր իրադարձությունները
Սպասումներով լի մեր կեանքում ես կարեւոր եմ համարում ընտրակաշառք կոչուող ամոթալի երեւոյթուվ ուղեկցուող խորհրդարանական ընտրութիւններում խօսքի ազատութեան ապահովումը։ Մրցակցող քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերին ինքնաարտայայտման հաւասար հնարաւորութիւններ տրամադրելը թեեւ օրէնքի եւ սահմանադրութեան պահանջ է, բայց առ այսօր ըստ էութեան չէր գործել Հայաստանում։ Դա ըստ իս միակ սակայն շատ կարեւոր ձեռքբերում է։ Ցաւօք սրտի այլ ոլորտներում 2012 թուականը որեւէ էական փոփոխութիւն չբերեց։  
2. Ի՞նչ ակնկալիքներ կան եկող տարվանից և ի՞նչ կմաղթեք ժողովրդին
Ժողովրդիդ ինչ-որ բան նուիրելու համար, նախ պիտի դու նուիրուած լինես, կարծում եմ։ Եթէ որեւէ մէկի ինչ-որ բան ես մաղթում, ըստ էութեան ասում ես եւ վերջ։ Ես նախընտրում եմ ոչ միայն ասել, այլեւ տալ, ցոյց տալ մաղթանքներիս հասնելու ճանապարհը։ Մարդ արարածի կարեւորագոյն արժանիքը նրա ինքնորոշման իրաւունքն է։ Ժողովուրդը մարդկանց հաւաքականութիւնն է եւ այդ հաւաքականութեան ինքնորշման գործիքը ժողովրդավարութիւնն է։ Եթէ սիրում ես ժողովրդին, նրան պիտի մաղթես ազատագրում ամեն տեսակի կապանքներից եւ անընդմէջ ինքնորոշուելու իրաւունք, այսինքն՝ ժողովրդավարութիւն։ Դա ոչ միայն մաղթանք է, այլեւ գործ։ Ես իմ www.hayrikyan.com կայքէջում տեղադրում եմ իմ Ամանորեայ«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» գիրք-նուէրը հայ ժողովրդին եւ համայն մարդկութեանը։ Այնտեղ ամփոփուած են դեպի կատարեալ ժողովրդավարութիւն տանող հիմնական սկզբունքները։ Եթէ հայերս առաջինը պետականօրէն որդեգրենք մատուցուող սկզբունքները եւ դրանցից բխող համակարգը, ապա կդառնանք աշխարհի ամենաժողովրդավարական եւ այդ տեսանկիւնից ամենաօրինակելի երկիրը, իսկ համակարգը միջազգայնօրէն կամրագրուի որպէս ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ․․․Անհամեստ չհամարեք, դրանից մեծ նուէր դժուարանում եմ պատկեարցնել։ 
Աստուած բոլորիս պահապան․․․  
Պարոյր Հայրիկեան
sdfsdfsdfsdfsdf