Առաւօտ թերթի համար, 17.12.2012 թ.

Category: Հարցազրիւյցներ
Published on 17 December 2012
Print

Արդեն որոշ հեռուստաընկերություններ հայտնել են քաղաքական գովազդի արժեքի մասին. օրինակ Հանրայինի եթերում մեկ րոպեն արժենալու է 80000 դրամ, Կենտրոնի եթերում 32400 դրամ: Մեզ հետաքրքրիր է, Դուք ինչ եք կարծում, այս գները խելամիտ են եւ Դուք օգտվելու՞ եք արդյոք այդ հեռուստաընկերությունների վճարովի եթերից:

Շնորհակալ եմ այս հարցին ուշադրութիւն դարձնելու համար։ Հայաստանի պայմաններում հանրային հեռուստաընկերութեան մէկ րոպէ եթերաժամը գնահատել աւելի քան երկամսեա նուազագոյն աշխատավարձն է, ոչ միայն խելամիտ չէ, այլեւ անառողջ է։ Սա նշանակում է նուազագոյն աշխատավարձով աշխատող թեկնածուն մէկ րոպէ եթերաժամ գնելու համար պէտք է առնուազն 21 000 րոպէ աշխատի, որ նոյնն է՝ գործնականում անհրաժեշտ նուազագոյն մէկ ժամուա համար նա պէտք է 21 000 ժամ աշխատի։ Ասեմ, որ 21 000 աշխատանքային ժամ նշանակում է 2 625 աշխատանքային օր կամ 3 675 օր (ներառեալ հանգստեան օրերը)։ Այսպիսով՝ նուազագոյն աշխատավարձ ստացող եւ ժողովրդին ծառայելու տրամադրուած անձը պիտի 10 տարուց աւելի աշխատի (բայց չուտի, չխմի, չտաքանայ, չլողանայ, չսափրուի, բժշկի չդիմի, ոչ էլ հագնուի եւ այլն), որպէսզի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակ ի վիճակի լինի գոնէ մէկ ժամ իր տեսակետները մատուցել իր ծառայութիւններին կարոտ հանրութեանը։ Ես իմ աջակիցների օգնութեամբ ի վիճակի եմ նաեւ այդ պայմաններով աշխատել, որովհետեւ ունեմ սատարողներ եւ խօսքը մեր ժողովրդին ու մեր հայրենիքին է վերաբերում։ Բայց տեղին կլիներ համադրել նուազագոյն աշխատավարձն ու գոնէ հանրային հեռուստաընկերութեան րոպէավճարը։ Չէ՞ որ խօսքը առեւտրային գովազդի մասին չէ։ Յանուն անաչառութեան նկատենք, որ լինելու են նաեւ անվճար րոպէներ, սակայն կայ կանխազգացում, որ արհեստականօրէն ուռճացուող քանակի (թեկնածուների) պայմաններում կարող են փոշիացուել կամ որ աւելի վտանգաւոր է կեղծ թեկնածուների միջոցով որոշակի «թէկնածուի» օգտին ուղղորդուել այդ րոպէները։  Ամեն դէպքում չկորցնենք լաւատեսութիւնը։

sdfsdfsdfsdfsdf