Հարցազրույց mardik.am կայքին 11.12.2012թ.

Category: Հարցազրիւյցներ
Published on 13 December 2012
Print

-Պրն. Հայրիկյան, ինչպե՞ս կգնահատեք ԲՀԿ առաջնորդի՝ նախագահական ընտրութջյուններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու որոշումը։

Այդ որոշմանը ես  միայն լրատւութեամբ եմ ծանոթ, ուստի չեմ շտապի հստակ գնահատական տալ։ Գնահատականներ ունեմ, բայց առայժմ կպահեմ իմ մտերիմների համար։ Միայն կասեմ այն, որ որպէս կուսակցութիւն ասպարէզ իջնող նոր միաւորումները, ինչպիսիք են Ժառանգութիւնը կամ ԲՀԿ-ն, ինչ-որ չափով նաեւ Օրինաց երկիրը ազգային քաղաքական կեանքի անցեալում  պատմական նշանակութեան ներդրումներ չունենալով, իրենց ներկայ գործունէութեամբ պիտի դերակատարութիւն ստանձնեն։ Հակառակ դէպքում, մասնաւորապէս, չմասնակցելով ընտրական գործընթացներին, չեն  կատարում իրենց պարտականութիւնը։ Չունենալ անցեալ եւ չմասնակցել քաղաքական ներկայ կարեւոր նշանակութիւն ունեցող  գործընթացներին, խիստ վնասակար կլիներ որեւէ քաղաքական միաւորի համար։ Դա  նաեւ կարող էր կասկածներ առաջացնել հայաստանեան քաղաքական դաշտի վերաբերեալ։ Եթէ քաղաքական գործունէութեան միջավայրում քաղաքական՝ պետութենական հարցերն ու պարտաւորութիւնները չեն մնում առաջնայինը, ապա բնականաբար հարց է ծագում, ո՞րն է այդ հաւաքականութեան նպատակը եւ գոյութեան իմաստը։

Ընդհանրապէս միջազգային փորձից ելնելով կարելի է ասել՝ ընդունուած չէ, որ ծրագրեր եւ նպատակներ  ունեցող եւ  խորհրդարանի մաս կազմող ինքնորոյն ուժը,  անտարբեր մնայ համազգային ընտրութիւնների նկատմամբ։ Բացի նրանից, որ դա խիստ բացասական ազդեցութիւն կունենար ցանկացած ժողովրդավարական երկրի որեւէ  քաղաքական ուժի համար, հակասում է նաեւ քաղաքական ուժի գոյութեան իմաստին։

Չմասնակցել ընտրութիւններին ինքնուրոյն ՝ կարելի է տարբեր պատճառներով, բայց ընտրութիւններից երկու-երեք ամիս առաջ (չէ՞ որ այդպիսի ժամանակամիջոցում բազմաթիւ զարգացումներ են հնարաւոր) ազդարարել, որ ոչ մի ուժի ու թէկնածուի չես սատարելու, նշանակում է՝ երկրում ամեն ինչ լաւ է եւ դու փոփոխութիւններ չես կամենում։ ԲՀԿ-ի վերջին ամիսների կեցուածքը այլ վերաբերմունքի դրսեւորում էր։

 -Այդ որոշումը կարո՞ղ է փոխել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափը՝ մասնավորապես խոսքը միասնական թեկնածուով ընտրությունների գնալու մասին է։ purchase generic cialis online

Միասնական թէկնածուով ընտրութիւնների գնալու կամ չգնալու հարցը ամենեւին կապ չունի այս կամ այն ուժի պահուածքի հետ։ Անձամբ ինձ համար կարեւոր չէ, թէ միւս ուժերն իրենց ինչպէս կպահեն. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ որեւէ այլ քաղաքական կամ ոչ քաղաքական ուժ կմասնակցի՞ ընտրութիւններին, թէ ՝ ոչ, կսատարի՞ ինձ, թէ՝ ոչ, ես իմ անելիքը գիտեմ։Բաւական է, որ մի քանի կուսակցութիւններ սատարեն ինձ իմ ազդարարած արտաքին քաղաքականութեան  եւ  կատարեալ ժողովրդավարութեան համակարգի արմատաւորման  ծրագրերում եւ մենք կունենանք շատ հզոր  միասնական թէկնածու։ Քաղաքական կուսակցութիւններից զատ Հայաստանում հարիւր հազարաւոր գործելու պատրաստ քաղաքացիներ կան։ Նրանք կողմնորոշուելու համար սպասում են կուսակցութիւնների ընդհանուր յայտարարի գալուն, բայց կարող են եւ առանց կուսակցութիւնների նոյնպէս համախմբուել նպատակների ու այդ նպատակները կեանքի կոչելու ընդունակ անձանց շուրջ։ Ես իմ գործունէութիւնը չեմ կապում այս կամ այն ուժի դրսեւորումների հետ։ Ես առաջադրուելու եմ, եւ մեր վերջին տասնամեակների ազգային կեանքում իմ ներդրումներին ծանոթ ամեն ոք պիտի բարեբաստիկ առիթ համարի ինձ՝ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ջահակրին սատարելու հնարաւորութեան առկայութիւնը։ Չհասկանալ դա, նշանակում է, ոչինչ չգիտենալ եւ ոչինչ չհասկանալ ազգային քաղաքական կեանքից։  

 

-Կարելի՞ է ասել, որ ԲՀԿ-ն բոյկոտում է ընտրությունները։

ԲՀԿ-ն ինքը պիտի ազդարարի, թէ ինքն ինչ է անում եւ ինչու է անում։ Այս պահի համար  միայն մի բան է ակնյայտ, սակայն դա ակնյայտ է միայն այս պահի համար։ ԲՀԿ-ի ղեկավարութեան որոշումը վերաբերում է ԲՀԿ ղեկավարութեանը․․․ Նրան սատարող քաղաքացիները, նաեւ ղեկավարութեան անդամները որպէս անհատներ, նախ եւ առաջ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքացիներ են եւ կարող են յիշելով  «ոչ միայն հացիւ կեցոյ մարդ» կարգախօս պատուիրանը, մտածել նաւ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ-ի մասին։ Նպատակ, որ գրուած է այն թէկնածուի դրոշին, ում դրոշին ժամանակին գրուած էր ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ․․․

sdfsdfsdfsdfsdf