Մի անգույն-գունավոր օր...

Category: Գրադարան
Published on 09 December 2012
Print

Լինում են չէ մի տեսակ անհասկանալի օրեր, որ կապված չգիտեմ ինչ X երևույթի հետ, շատերի քունը տանում է ... Թմրածության, քնաթաթախության ու ճմռթվածության զգացողությունների դեմ պայքարն ավելի շատ է տանում էներգիան, քան կյանքի է կոչում ժամանակավորապես հեռացած ուշադրությունը: Էդ տեսակ նվաղած տեմպով անցավ օրվաս գլխավորապես մեծ մասը... Հավանաբար դա նրանից էլ էր, որ գնացի ինձ ոչ այդքան հաճելի նկարահանումների... Ու հանկարծ...

 

Ոնց եմ սիրում այ էս տեսակ ՛՛հանկարծները՛՛, որ գալիս են ու ամեն ինչ տակնուվրա են անում, փոխում են ամեն ինչ իրենց ու քո ուզածի պես, գույներ են տալիս ամեն ինչին, դրայվ են բերում իրենց հետ ու անհանգստություն...

Ու հանկարծ եկավ գաղափար, որ հեղինակային նյութիս նկարահանումը շարունակեմ, որի համար պետք է բոլորիս հայտնի Պարույր Հայրիկանի հետ պայմանավորվեի հարցազրույցի համար ու գնայի իրենց նկարահանելու...

Օրվա վերջում ժամանակս կենդանացավ. հարցազրույցի համար Պարույր Հայրիկյանը հրավիրեց իր տուն... Գնացի... Զիլ էր, ոնց-որ քաղաքում փոքրիկ գյուղ լիներ իրա տան տարածքը... Հավեր, կատուներ, շներ, լիքը ծառեր ու ծաղնիներ... Ամեն ինչ շնչում էր կենդանի էր, ապրում էր... Էներգետիկան փոխանցվեց ինձ...

Հայրիկյանը ցույց տվեց իր տան բարձր պատշգամբը... Հրաշք բան էր... Գլուխս պտտվեց մոտենալիս... Հրազդանի կիրճի վերնամասում էր, Դավթաշենի կամրջի բարձրության... հարցազրույցն անց կացրի հենց պատշգամբում... Նկարահանումս

ավարտեցի, հետո մի քիչ էլ զրուցեցինք, ինձ ցույց տվեց իր ամբողջ տունը, այգիները, կենդանիները... երկու անուշ շունիկներ ուներ, ընկերացա նրանց հետ... Պատմենց, որ իր տունը հիմնականում ինքն է կառուցել... Բարդ կոնստրուկցիաները, իհարկե, օգնել են շինարարները, բայց մնացածն իր ձեռքով է արել... Բազմաթիվ ծառեր, գունավոր ծաղիկներ, հավիկներ, բադիկներ ճուտիկներ... ուխխ, ապրելուս հավեսը բացվել ա... Էնպես եմ ոգեշնչվել էդ մարդուց...

Ամենահետաքրքիրը գիտեք ինչն էր... Մի բադիկ ճուտեր էր ունեցել, բայց էդ բադիկի ճուտերի մաման մի մեծ հավ էր... պարզվում ա, սրանք որ կճեպից դուրս են եկել, պատահաբար հավն է իրենց դիմավորել, հավին էլ մամա են դարձրել... Ուրախ կենդանական հաշտ-համերաշխ միջավայր էր...

Հետո Հայրիկյանը դաշնամուր նվագեց, երգեց... ինձ նվիրենց իրա երգերի ժողովածուն, իր հեղինակությամբ ֆիլմի սկավառակ, որի պրեմիերան դեռ չի եղել, կոչվում է ՛՛ՆՈՐՕՐԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄՈՌԱՑՈՒՈՂ ԷՋԵՐԻՑ. բռնապետությունից կատարեալ ժողովրդավարություն՛՛, գիրք, էլի մի քանի դիսկեր, մի պտղաբարձ գիլասի ճյուղ, որը անկեղծ ասած իմ սրտով չէր, որովհետև վնասեց ծառին ու ես չկարողացա կանխել դա, ու մի յուրահատուկ գույնի վարդ, որի հոտը դեռ վայելում եմ, հա ու իրա մակագրությամբ գիրք՛՛Լույսի Ճանապարհին՛՛՛...

Այ էս տեսակ պոզիթիվ բաներ...

Հ.Գ. Կենդանի ծառը ուսիս մտա նյուզրում. ողջ խմբագրությունը վայելեց քաղցրահամ պտուղի հատիկները...

Մի հատ էլ Հ.Գ. Սիրում եմ կյանքով լեցուն մարդկանց, վարակվում եմ իրենցից... դզում ա, որ թքած ունեն դժվարությունների վրա... անկախ պայմաններից ու հնարավորություններից ստեղծում են, ստեղծագործում են. ԳԻՏԱԿԻՑ են...

Եվ վերջին Հ.Գ. տեսանյութս եթեր կեռարձակվի ամսի 15-ին...
Nare-Penline

sdfsdfsdfsdfsdf