Պարույր Հայրիկյան

Category: Գրադարան
Published on 09 December 2012
Print

Այս գրքույկում հեղինակը Պարույր Հայրիկյան քաղաքական գործիչը, անսալով իր ընտրողների և կուսակիցների պահանջին, վերլուծել և պարզաբանել է 1996թ.–ի նախագահական ընտրություններին, դրան հետևած սեպտեմբերյան իրադարձություններին վերաբերող հասարակությանը հուզող զանազան հարցեր և խնդիրներ։

 

Այս հրապարակումը ձգձգվում էր սեպտեմբերյան դեպքերի կապակցությամբ որոշ քաղաքական գորցիչների նկատմամբ քրեական գործեր հարուցված լինելու պատճառով։

Copyright© ParuyrHayrikyan, 1997 Copyright © "UNSD" publisher, 1997 All rights reserved

 

© «ԱԻՄ» հրատարակչություն, 1997թ.

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջաբանի փոխարեն ........................................................................................................4

Մաս առաջին .......................................................................................................................5

Մաս երկրորդ ..................................................................................................................24

Մաս երրորդ ..................................................................................................................33

Վերջաբանի փոխարեն ......................................................................................................40

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին......................................42

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ2. ՀՀ կուսակցությունների ղեկավարներին....................................44

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3. Հայտարարություն...........................................................................45

Միշտ նախընտրել եմ մասնակցել պատմության կերտմանը՝ երկրորդական համարելով նրա արձանագրումը։ Սակայն մեր աչքերի առջև պատմություն դարձող ներկան, որը ապագայի ուսուցիչն է, այսօր այնպես են խեղաթյուրում, որ քեզ պարտավորված ես զգում զբաղվել նաև գրելով...

Առաջաբանի փոխարեն

ԱՄՆ Պետական քարտուղարության Մարդու իրավունքների տարեկան զեկույցից։ «...Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքով։ Այն նշանավորվեց մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով։ Ընդդիմությունը մերժեց ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմեց Աահմանադրական դատարան՛ խնդրելով չեղյալ հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նշանակել նոր ընտրություններ։ Դատարանի վարած քննությունը չցրեց պաշտոնական արդյունքների հավաստիության վերաբերյալ կասկածները։ Անցումային Ազգային ժողովը, ուր իշխող կուսակցության կողմնակիցները զբաղեցնում են աթոռների 88 տոկոսը, ընտրվել է 1996 թվականի հուլիսին, և տեղի ու օտար դիտորդներն այդ ընտրություն-ները որակել են որպես «ընդհանուր առմամբ ազատ, բայց ոչ արդար»։

Նոր խորհրդարանի ընտրությունները ծրագրված են 1999 թվականին։ Սահմանադրությունը հռչակում է անկախ դատական համակարգ, սակայն իրականում դատարանները ենթակա են ճնշման ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների կողմից»։

4

Մաս առաջին

1995թ.հուլիսի 5-ի խորհրդարանական (պառլամենտական) «ընտրություններից» հետո Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) համար ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության պայմաններում ընտրություններ չեն կարող լինել։ Միակ հույսն այն էր, որ նախագահի ընտրությունների մասին նոր օրենքում հնարավոր կլիներ կատարել փոփո-խություններ և ընտրական հանձնաժողովներում ապահովել շահագրգիռ կողմերի հավասարակշռված ներկայացուցչություն։ Մեր այդ ցւսնկությունը բխում էր հուլիսի 5-ի կրկնության հնարավորությունը նվազագույնի հասցնելու բուռն ձգտումից։ Հուլիսի 5-ի ընտրություններն անարդար էին, որովհետև օրենքը նախատեսել և նախապատրաստել էր հանձնաժողովներում ընտրություններին մասնակից կողմերից մեկի բազմակի առավելությունը մյուսների նկատմամբ։

Գործող օրենքով ընտրական հանձնաժողովները նախապատրաստում, կազմակերպում և ամփոփում են ընտրությունները։ Եթե հիշենք, որ նրանք որոշումներն ընդունում են ձայների պարզ մեծամասնությամբ, ապա հասկանալի կդառնա, թե որքան կարևոր էր մրցակցող կողմերի հավասարակշռված ներկայացուցչությունն այդ հանձնաժողովներում։

Ազգային ժողովի (Աժ) պետական-իրավական հանձնաժողովում (ԱԻՄ-ի ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյան) ԱԻՄ-ին հաջողվեց ընտրությունների նախորդօրենքի համեմատ բարեփոխել նոր օրենքի նախագիծը, օրինակ.

-արգելվեցին ընտրական տեղամասերը զորամասերում և հիվանդանոցներում,ժխտական քվեարկումը վերացվեց, այլևս պետք չէր ջնջել մյուս թեկնածուների անունները, այլ պետք էր նշում կատարելցանկալիի դիմաց,քվեաթերթիկներըքվեատուփերից հանելիս դրանք տեսակավորելու, նոր մեկ առ մեկ վերցնելու կարգ սահմանվեց,վստահված անձինք ընւորական տեղամասերի արդյունքների ամփոփագրերի պաշտոնական պատճեն վերցնելու իրավունք ստացան,

փոխվեց քվեաթերթիկի ձևը, բայց կտրոնների համարակալման առաջարկը, իբրև թե տեխնիկական պատճառներով, հետաձգվեց։ Ամենակարևոր հարցում սակայն, որ վերաբերում էր հանձնաժողովների ձևավորմանը, մենք չկարողացանք հասնել որևէ արդյունքի։

ՀՀՇ-ի համար դա կենաց և մահու խնդիր էր։ Եվ հուլիսի 5-ի անարդար ընտրությունների միջոցով Ազգային ժողովում ձայների ավելի քան 85 տոկոսին տիրացած հհշականները հեշտությամբ անցկացրին իրե նց ցանկալի տարբերակը։

Մենք հասկանում էինք, որ մեր ժողովուրդը կրկին դատապարտվում է անարդար ընտրությունների։ Հհշակւսն իշխանությունները գնում էին քաղաքացիների հավասարության գրավական «մեկ մարդ մեկ ձայն» սկզբունքի խախտմանը։ Իսկ դա ենթադրում էր ոչ միայն համազգային հիասթափություն, այլև մի քանի տարիների կորուստ ևս ...

Տագնապը համակել էր բոլոր աիմականներին։ Մենք ահազանգ էինք հնչեցնում, սակայն ոչ մի կազմակերպություն, նույնիսկ մեր ապագա դաշնակիցներից որևէ մեկը չէր արձագանքում։ Դա իրադրությունը սթափ չգնահատելու կամ անտարբերության հետևանք չէր։ Պետության ժողովրդի հաշվին պահվող մասնագետների մի ստվար բանակ հհշականների հանձնարարությամբ ընտրությունների կեղծման մի այնպիսի համակարգ, օրենքների այնպիսի լաբիրինթոս էր պատրաստել, որ առաջին կամ երկրորդ հայացքից այդ օրենսդրական դավադրությունը ոչ ոք չէր կարող նկատել։

Ես, որ հենց սկզբից եղել եմ օրինաստեղծ աշխատանքների առանցքում, ամենևին էլ վստահ չեմ, որ ի վիճակի եմ մատչելիորեն ներկայացնել այն, ինչ այդպես ակնհայտ է ինձ համար։ ՈՒստի, սիրելի ընթերցող, այս հատվածում ակնկալում եմ քո հատուկ ուշադրությունը։

1995թ. Ազգային ժողովի ընտրություններում առաջին անգամ նախատեսվեց բազմակուսակցական համակարգի ձևավորում կուսակցական-համամասնական ընտրությունների միջոցով։ Կուսակցությունները ընտրություններին կարող էին մասնակցել ինքնուրույն կամ այլ կուսակցությունների հետ միավորումներ ստեղծելով։ Ենթադրվում էր, որ Աժ մուտք գործելու համար անհրաժեշտ հինգ տոկոսը հաղթահարելու համար թույլ կամ փոքր կուսակցությունները կմիավորվեն և այդպիսհվ ի վիճակի կլինեն մրցել հզոր կուսակցությունների հետ։ Միավորումների և կուսակցությունների համարժեքությունն ամրագրվում էր նաև օրենքի այն պահանջով, որ նրանք պետք է հավասարապես տասական հազար ստորագրություն հավաքեն և հավասարաչափ գրավ դնեն։ Օրենքը նախատեսում էր, որ ընտրական հանձնաժողովների վերջնական կազմը պետք է բաղկացած լինի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ միավորումների հավասար թվով ներկայացուցիչներից։ Սակայն երբ օրենքը հրապարակվեց, հանձնաժողովներին վերաբերող բոլոր հոդվածներում նշված էին միայն կուսակցությունները, «մոռացել» էին միավորումների մասին։ Օրենքի կիրարկումից հետո պարզ դարձավ հհշականների հետին նպատակը իրենց ստեղծած «Հանրապետություն» արհեստական միավորման մեջ ներգրավված վեց կուսակցությունների միջոցով լրացուցիչ հինգ տեղ ստանալ հանձնաժողովներում։

Ինչո՞ւ արհեստական.

ա) Դեռ «Ղարաբաղ» կոմիտեի ժամանակներից պատեհապաշտությունը դրոշ, իշխանությունը գերագույն նպատակ և անսկզբունքայնությունը հավատամք դարձրած, սակայն, ժողովրդի ունեցվածքը մի փոքր խմբով յուրացնելու կիրքը որպես շուկայական հարաբերություններ ներկայացրած, իրեն արևմտամետ հայտարարած ՀՀՇ-ն և, օրինակ, մոլագար ընկերվարներ (սոցիալիստներ) Սոցիալ-դեմոկրատական հնչակյանները ոչ մի գաղափարախոսական ընդհանրություն չունեին։

բ) ՀՀՇ-ի «դաշնակից» հինգ կազմակերպությունները միասին չէին ստանա ընտրողների ձայների նույնիսկ մեկ տոկոսը, իսկ նրանցից մեկը «Մտավորական Հայաստանը» (անունից անգամ երևում է, որ կուսակցություն չէ), մինչ այդ ընդհանրապես հայտնի չէր։

գ) ՀՀՇ-ն դասական Ռամկավար-ազատական կուսակցությունից առանձնացած ինչ-որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության և առավել ևս նրա առաջնորդ նախկին կոմունիստ, հետո ռամկավար և վերջում «լիբերալ» Վիգեն Խաչատրյանի անհրաժեշտությունը որպես դաշնակից չէր զգում, նրանց պարզապես օգտագործվող էր պետք։

1995 թվականի խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ներքին գործոց նախարար Վանո Սիրադեոյանը, օգտագործելով իր պաշտոնը և Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորությունը, ստեղծեց իբրև թե կանանց, իրականում՛ ոստիկանական, «Շամիրամ» կուսակցությունը։ (Շամիրամն, ըստ ավանդության, իր ամուսնուն սպանած, այնուհետև հայոց արքա Արա Գեղեցիկին գայթակղել փորձող և ի վերջո նրան նույնպես սպանած Ասորեստանի վավաշոտ ու%նենգ թագուհին էր մեր ժողովրդի գիտակցության ու ճանաչողության մեջ կանացի ամենայն վատթարի մարմնացումը, հայ պոեզիայում (Տերյան, Չարենց, Շիրազ) գայթակղիչի խորհրդանիշը։ Ահա թե ինչ էր պարտադրվում կոմունիստական լծից ազատագրված հայ ժողովրդին)։ Ընտրական հանձնաժողովներում մեկական տեղէլ«Շամիրամին» հատկացնելով հհշականները ամենուր մրցակիցների նկատմամբ ապահովեցին իրենց բազմակի առավելությունը։

Այդպես «ընտրվեց» ներկայիս Ազգային ժողովը։

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած դիտորդների կարծիքի հիման վրա Արևմուտքը արձանագրեց «անարդար ընտրությունների» փաստը, սակայն չդատապարտեց և մանավանդ նոր արդար ընտրությունների պահանջ չներկայացրեց։ Նման վերաբերմունքը ոչ միայն չզգաստացրեց ՀՀ իշխանավորներին, այլև վստահություն ներշնչեց, որ այդպես կարելի է շարունակել նաև հաջորդ ընտրությունների ժամանակ։

Աժ առաջին իսկ նստաշրջանում օրենք ընդունվեց, որ միավորման կազ­մում խորհրդարան անցած կուսակցությունները առանձին քաղաքական միա­վորներ չեն եւ նույնիսկ ձայնի իրավունք չունեն։ ՀՀՇ-ն վախենում էր խորհր­դարանում տեղեր ստացած խամաճիկ կուսակցությունների անկախանալու հնարավորությունից։ Սակայն, արդեն հաջորդ 1996 թվականին, երբ ՀՀ նա­խագահի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ կապված վերստին հանձնաժողովների ձեւավորման հարց ծագեց, ՀՀՇ ղե­կավարները հիշեցին, որ իրենց խմբակցության կազմում վեց կուսակցություն կա։ Եթե նախորդ ընտրությունների ժամանակ խոսքը վերաբերում էր օրենքի անկատարությանը (այդպես բնութագրեց Գերագույն դատարանի կամազուրկ եռյակը, երբ 1995 թվականին մենք խնդիրը հասցրինք նրա քննությանը) եւ սխալ մեկնաբանությանը, ապա այժմ «ամենակարող տղերքը» որոշեցին օրենքով հստակորեն լուծել իրենց առջեւ դրված հանձնաժողովներում իրենց գերակայությունն ապահովելու խնդիրը։ Օրենքում գրվեց, որ ընտրական հանձնաժողովները (ԸՀ) կազմավորվում են Ազգային ժողովում խմբակցու­թյուններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչներից՛ ներառյալ խմբակցություններումընդգրկված կուսակցությունները։ Քանի որ Աժ-ում միայն ՀՀՇ-ի խմբակցությունը իր կազմում այլ կուսակցություններ ուներ, առանց վարանելու կարելի է ասել ՀՀՇ-ն ինքն իր համար օրենք գրեց։

Պետք էր կասեցնել այդ հակասահմանադրական օրենքի կիրարկումը, սակայն Սահմանադրական դատարանին (ԱԴ) դիմելու իրավունք, ըստ էու­թյան, տրված էր միայն ՀՀ նախագահին։ Սնում էր գտնել ոչ սովորական լուծում։ Եւ մենք գնացինք այդքայլին՝ հատուկ նամակով կոչ արեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ինքը դիմի ՍԴ-ին։ Սիաժամանակ նրան իրազեկ դարձ­րինք, որ եթե օրենքում հարգվի մեկ մարդ մեկ ձայն սկզբունքը, ապա ես հնարավոր հիմնական թեկնածուներից մեկը, չեմ մասնակցի նախագահական ընտրություններին։ ճիշտ է մենք չէինք խոստանում եւ չէինք կարող պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, բայց հիմնական մրցակից­ներից մեկի մրցապայքարից դուրս գալը մեկ այլ թեկնածուի Լեւոն Տեր-Պետ­րոսյանի համար (ժողովրդավարությանն ի նպաստ արվածքայլի մեկնաբա­նությամբ), ակնհայտորեն կավելացներ նրան տրվողձայներիքանակը։

Սեր համոզմամբ արդար ընտրություններով ընտրված Լեւոն Տեր-Պետրոսյանը դրականորեն կտարբերվեր անարդար ընտրությունների միջոցով իշխանության հասած Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Այդ դեպքում ընտրվողը կախ­ված չէր զգա ապօրինություններով իրեն օգնած, ըստ էության, քրեական տարրերից ու պարտքի զգացումով կհամակվեր երկիրը կառավարելու իրենց իրավունքն իրեն վստահածքաղաքացիների նկատմամբ։ Բայց մեր այս վերլուծականը միայն այն դեպքում կարող էր անհրաժեշտ լինել, եթե մենք ան­տեղյակ լինեինք «Չար ծառը բարի պտուղ չի տա» ավետարանական ճշ­մարտությանը։ Մինչդեռ վաղուց արձանագրված է, որ ԱԻՄ-ը քրիստոնեավարական կազմակերպություն է և առաջնորդվում էքրիստոնեական սկզ­բունքներով։ Եթե «ծառը» ընտրությունը, բարի է արդար, ապա «պտուղն» էլ ընտրվողը, բարի արդար կլինի։

Սակայն, ինչպես կասեր բանաստեղծ Համո Սահյանը. ... Ես եզ էի ծնվել լոկ ամոլի համար, Բայց մաճկալը եզ էր, չհասկացավ...

Լևոն Տեր-Պետրոսյանը չպատասխանեց ԱԻՄ-ի 15-րդ Համագումարի անունից առաքված պաշտոնական ուղերձին (տես հավելված թիվ 1)։

Օրեր անց, երբ ՍԴ-ի պաշտոնական բացման առիթով մենք անակնկալ հանդիպեցինք, նա ինձ կոչարեց չհանելիմ թեկնածությունը։ Նրա կողմնա­կիցները տարբեր մակարդակներով նույնպես կոչ էին անում չհրաժարվել իմ երկրորդ տեղից, և դրանով ինձ համար հող նախապատրաստել հաջորդ նախագահ դառնւսլուն։ Առավել ջանասերները «խորհուրդ էին տալիս» հայտարարությամբ պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը և նախապատրաստվել հաջորդ նախագահականին։ Խեղճերը որտեղից գի­տենային, որ ես ինձ ընտրված կզգայի ցանկացած թեկնածուի հետ, ում իմ ժողովուրդը արդար ընտրությամբ նախագահ կդարձներ։

Լևոն Տեր-Պետրոսյանի գերխնդիրը ժողովրդավարությունն ու արդար ընտրությունները չէին։ Ես գիտեի նաև, որ նա իմ բարեկամը չէ ուչխորացա իր տրամաբանության աշխարհում։ Մի բան ակնհայտ էր նա չէր գնահատում իմ և ԱԻՄ-ի նախաձեռնությունը։ Կարծում եմ, ինքն էլ գիտեր, որ ժողովրդի միայն 25 տոկոսն է պատրաստ քվեարկել իր օգտին, բայց հավանաբար գիտեր նաև, որ հիմնական մրցակիցները նույնպես առավելձայներ չունեն։ Դա նրան վճռականություն էր տալիս։ Բացի այդ, 1990թ.–ից սկսած, ապօրի­նություններով իշխանության տիրանալու փորձառությունը և ընդհանուր առմամբ Արևմուտքի հանդուրժողականությունն այդ ապօրինությունների նկատ­մամբ նրան ու իր կողմնակիցներին նույն կեղծիքների ճանապարհով գնալու «պահուստային հնարավորություն» էին ընձեռում, և նրանք առողջ բանա­կանությանը հետևելու անհրաժեշտություն չէին տեսնում։

Լևոն Տեր-Պետրոսյանն ուներ իր դաշնակիցները հայ ժողովրդին «Շամիրամ» պարտագրած ներքին գործոց նախարար, ընդդիմությանը հայ ժո­ղովրդի ներքին թշնամի համարող պաշտպանության նախարար, իր օգնու­թյամբ հասարակության լայն խավերի հաշվին ունեցվածքի տեր դարձած «նոր դասակարգ» և, ցավոք սրտի, արևմտյան պետություններ, որոնք կարող էին ընտրություններն «անարդար», սակայն այդ ընտրություններով ձևավորված իշխանությունը օրինական համարել։ «Դե ինչ, այս անգամ էլ օրի­նական կհամարեն, կարևորը մի կերպ «կրելն» է, հաղթողին չեն դատում»,-այս էր հհշականների «գաղափարախոսությունը»։

Այս ամենը հասկանալով ԱԻՄ-ը որոշեց չմասնակցել ընտրություն կոչվող խեղկատակությանը և «յոթը հավասար չէ մեկի» հայտնի բանաձևով ամփոփելովճշմարտությունը, այն մատուցեց ժողովրդին։ Յոթը իշխանամետների թիվն էր հանձնաժողովներում, իսկ մեկը ԱԻՄ-ինը, ԱԺՄ-ինը կամ կոմունիստներինը։

Շատ ծանր հոգեբանական իրավիճակ էր։

Հարյուրավոր մարդիկ, աիմականներ և համակիրներ բողոքում էին «ընտրություններին» չմասնակցելու մեր դիրքորոշման դեմ։ Նրանք համաձայնում էին մեր փաստարկների հետ, բայց զարմանում, որ մենք այս անգամ չենք ուզում մինչև վերջ պայքարել։

Պայքարել այդ պայմաններում նշանակրւմ էր խաբել և մեզ, և մեզ հա-վատացողներին։ «Գոնե ճշմարտությունը մարդկանց ասելու համար պետք է մասնակցել ընտրարշավին»,այնուամենայնիվ պնդում էին այդ խայտառակությանը մասնակցելուն դեմ տիմականները.–«Մասնակցենք, վերջում կհանենք»։

Վեհաժողովն էլ նախապատվություն տվեց այդ տարբերակին և այդպես ես դարձա 7 գրանցված թեկնածուներից մեկը։

Պաշտոնապես գրանցվելուց հետո էլ ոչ պակաս հետևողականությամբ մենք ազդարարում էինք. «Սեպտեմբերի 22-ին ընտրություններ չեն լինելու, այդպիսի ընտրությունների կարող են մասնակցել կամ սրիկաները, կամ գժերը»։ Որպես եզրափակիչ փաստարկ վկայակոչում էինք մեր հայրերի իմաստությամբ մեզ ավանդվածքրիստոնեական վերաբերմունքը սատանային ու սատանայականին. «Ե՛րթ յետիս իմ, Սատանայ...» Ես արդեն պատկերացնում էի իմ վերջին ելույթը հեռուստատեսությամբ. «Հրաժարիմք ի սատանայ է և յամենայն խաբեություն է նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա... ի չար կամակատարաց նորա և յամենայն չար զորութենէ նորա հրաժարելով հրաժարիմք»։

Հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ ես, որպես նախագահի թեկնածու, Հայաստանում երկրորդ տեղում եմ։ Երևանի կենտրոնում երկրորդ տեղում էր Վազգեն Մանուկյանը։ Ի տարբերություն մեզ, նա և իր կողմնակից աժմականները ազդարարում էին, որ սեպտեմբերի ընտրությունները արդար են լինելու և ժողովուրդը պետք է մասնակցի դրանց։ «Մարդկանց պետք է ոգի տալ»,արդարացնում էին իրենք իրենց ի պատասխան մեր «մարդկանց պետք է ճշմարտությունն ասել» մոտեցմանը։ Եթե լևոնականներն ընդվզում էին «յոթը հավասար չէ մեկի» բանաձևի դեմ, ապա մյուս թեկնածուները անտարբեր էին. կարծես այդ որոգայթն իրենց դեմ չէր գործելու։

ԱԻՄ֊ի Վեհաժողովը միայն մի դեպքում էր արդարացված համարում սեպտեմբերյան ընտրություններ կոչվող միջոցառմանը մասնակցելը.֊«Եթե դա վերածենք ազգային֊ազւստագրական պայքարի մի փուլի և հանդես գանք միասնական ծրագրով ու թեկնածուով»։

Դեռևս 1995 թ. հուլիսին մեր այդ բովանդակությամբ ուղերձին (տես հավելված թիվ 2) թեկնածուներից որևէ մեկը պատշաճորեն չէր պատասխանել։

1996թ.կեսերին միասնական թեկնածուով հանդես գալու նախաձեռնություններով ասպարեզ իջան սեփական թեկնածուներ չունեցող Աահմանադրակւսն իրավունք միությունը (ՍԻՄ) և Դաշնակցությունը (ՀՅԴ)։ Ակսվեց եռանդուն բանակցությունների շրջանը։ Խոսակցությունները առարկայական հողի վրա տեղափոխելու նպատակով ես հայտարարեցի, որ պատրաստ եմ հանել իմ թեկնածությունը միասնական թեկնածուի օգտին, սակայն միասնական թեկնածուն կարող է լինել նա, ով նույնպես պատրաստ է հանել իր թեկնածությունը։ Այդ օրերին, համագործակցության ոգին պաշտպանելու նպատակով մշտական կապի մեջ էինք մյուս կազմակերպությունների հետ։ Լուրջ խոսակցություններին զուգահեռ՛ նաև կատակների համար էինք ժամանակ գտնում։ Մի անգամ Վազգեն Մանուկյանի հետ հեռախոսովզրուցելիս հարցրի. «Դու հո չե՞ս նեղվում, որ ես քեզ իմ կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնն եմ վստահում»։ «Նեղվելը նեղվում եմ, բայց...»,մինչ նա կշարունակեր, ես ավելացրի «Դու էլ իմ մասին ասա, որ նախագահականում հաղթելու դեպքում ինձ պաշտպանության նախարար կնշանակես»։ Ի դեպ, Վազգեն Մանուկյանն իր բոլոր հրապարակային ելույթներում ոչ մի բացասական կամ քննադատական արտահայտություն չէր անում իմ կամ մյուս թեկնածուների հասցեին։

Կոմունիստները շատ շուտ բացահայտեցին իրենց էությունը։ Այս «ընտ-րությունները» նրանք ցանկանում էին օգտագործել ինքնահաստատման համար։ Ռուսաստանում Զյուգանովի պարտությունից հետո նրանք հաղթանակի որևէ հույս չունեին, սակայն ակնհայտ էր, որ ուզում էին «ներկա գրվել» և հենց սկզբից ազդարարեցին, որ ընտրությունների գնալու են իրենց թեկնածուով։ Միասնական թեկնածուի վերաբերյալ բոլոր խոսակցությունները եզրափակում էին իրենց թեկնածուին որպես միասնական թեկնածու ընդունելու առաջարկով։

Դեպքերի նման ընթացքից աիմականներս դժգոհ չէինք։ Դժգոհ չէր նաև Վ. Մանուկյանը։ 1991 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հիմնական մրցակիցները ես և Լևոն Տեր-Պետրոսյանն էինք, կոմունիստները թեկնածուչունեին և իրենց ձայնը, կուսակցական որոշմամբ, տվեցին Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այսինքն, նրանց թեկնածուն այսօր պետք է ձայներ պակասեցներ ոչ թե ինձնից, այլ իրենց նախկին ընտրյալից Լևոն Տեր-Պետրոսյանից։

Թեկնածուներիս առաջին հանդիպումը կայացավ ԳիԱրՔՄի-ի անդամ Հրանուշ Խառատյանի ամառանոցում։ Պատմական հանդիպում էր, որովհետև առաջին անգամ իմ կյանքում ժողովրդավարության արդար ընտրությունների հարցը, քննարկում էի իրենց ողջ գոյության ընթացքում ժողովրդի ազատ կամքը բռնադատող կոմունիստների ներկայացուցչի Սերգեյ Բադալյանի հետ։ Անմիջապես նկատեցի, որ գործ ունեմ պարկեշտ մարդու հետ, սակայն ինձ հետաքրքրողը նրա մարդկային հատկանիշները չէին, այլ հանուն ժողովրդավարության համագործակցելու հնարավորությունը։ Իսկապես «հզոր» է ՀՀՇ-ն, որ կարողացավ ինձ կոմունիստական ամբողջատիրության դեմ պայքարելու համար 17 տարի 11 ամիս կալանավայրերում անցկացնելուց և արտաքսվելուց հետո, ինձ հարկադրել նրանց հետ քննարկելու ժողովրդավարության հարցը։

Կոմունիստների հեռացումից հետո բանակցությունները շարունակում էինք մյուս հինգ թեկնածուներս և դաշնակցության ներկայացուցիչը։ Նրանք էին Լենսեր Աղալովյանը («Արցախ-Հայաստան»), Վազգեն Մանուկյանը (ԱԺՄ), Աշոտ Մանուչարյանը (ԳիԱրՔՄի), Արամ Աարգսյանը (ՀԴԿ), ես և Ռուբեն Հակոբյանը ՀՅԴ-ից։

Մենք առաջարկեցինք նույնիսկ մեր ներքին խոսակցությունների ժամանակ շրջանառությունից հանել«ընդդիմության միասնական թեկնածու» ձևակերպումը և դրա փոխարեն օգտագործել«Ազգային համաձայնության միասնական թեկնածու» արտահայտությունը։

Լինելով Հայաստանում օրենքի իշխանության հաստատման մոլեռանդ կողմնակից ես գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնին ներքին քամահրանքով էի նայում։ Նաև մի քանի մասնավոր պատճառներով չէի ուզում լինել ոչ միայն միասնական, այլև ընդհանրապես թեկնածու, բայց կար պարտքի գիտակցություն, և եթե ԱԻՄ-ի Վեհաժողովը պարտադրեր, ապա ես կգնայի մինչև վերջ։

Բանակցությունները միասնական ծրագրի շուրջ ավարտվեցին նրանով, որ իմ նախընտրական ծրագրի հիմնական 3 կետերը դարձան միասնական թեկնածուի ծրագրի առանցքը։

Իմ հակաճգնաժամային ծրագրում.

1. Արձակել անարդար ընտրությամբ ձևավորված ներկայիս Ազգային ժողովը և նշանակել արտահերթ ընտրություն։

2. Ատանձնել նաև վարչապետի պարտականությունները և ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն ներգրավելով կուսակցությունների ու կազմակերպությունների կարող անձանց։

3. Անարդար հանրաքվեով ընդունված ներկայիս անարդար և ապազգային Սահմանադրությունը հայտարարել ժամանակավոր և ձեռնամուխ լինել ազգային համաձայնության հիման վրա հայոց Սահմանադրության ստեղծմանը։

Ազգային համաձայնության միասնական թեկնածոփ առաջադրման մասին հայտարարագրում.

1. Ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն միասնական հակաճգնաժամային ծրագիր իրականացնելու նպատակով։ Կառավարություն կազմելիս նախապատվություն տալ պրոֆեսիոնալիզմին։

2. Անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։

3. Ընդունել ՀՀ նոր Սահմանադրություն ոչ ուշ, քան երկու տարում։

Վազգեն Մանուկյանը չհամաձայնեց, որ հաղթելու դեպքում միասնական թեկնածուն նախագահի պաշտոնը վարի մինչև Սահմանադրության ընդունումը կամ ոչ ավել, քան երկու տարի։ Մոտեցում, որ պաշտպանում էր նաև ՀՅԴ-ն։ ԱԺՄ-ն, որ միշտ դեմ էր արտահայտվում նախագահի պաշտոնին, այժմ չէր հանդուրժում նույնիսկ անցումային ժամանակների նախագահի իրավասությունների սահմանափակում։ Հիմա թեև զարմանում եմ, թե ինչու տեղի տվեցինք, բայց շուտափույթ լուծում գտնելու ցանկությունը մեզ ստիպեց այլ թերի առաջարկությունների առջև նույնպես ընկրկել։ Գտանք հետևյալ փոխզիջումը նոր սահմանադրության անցումային դրույթներում պետք է սահմանվեին նախագահի իրավասությունները, իսկ մեր ներքին շրջանառության փաստաթղթում Համաձայնագրում, ձևակերպվեց այսպես. «Նախագահի և Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են անցումային դրույթներով»։

Դեպքերի հնարավոր զարգացումը պատկերացնելու համար ԱԻՄ-ը մի ընդ-լայնված հարցում կազմակերպեց։ Արդյունքները ավելի քան ապշեցուցիչ էին։ Տասնհինգական տոկոս ունեցող Հայրիկյանի և Վ. Մանուկյանի վարկանիշը որպես միասնական թեկնածու հանդես գալու դեպքում ոչ թե կրկնապատկվում, այլ եռապատկվում էր։ Այդ թեկնածուն պակասեցնում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի տոկոսը խլելով նրա, ինչպես նաև Աերգեյ Բադալյանի ձայները։ Այս հարցման արդյունքները մեր հերթական հանդիպման ժամանակ ես ներկայացրի Արամ Աարգսյանին, Լենսեր Աղալովյանին, Աշոտ Մանուչարյանին, Վազգեն Մանուկյանին և Ռուբեն Հակոբյանին։ Տպավորությունն ակնհայտ էր։ Նույնիսկ Վ. Մանուկյանը, որ հարցումների մասին բոլոր խոսակցությունների ժամանակ իր պարտքն էր համարում ցույց տալ դրանց նկատմամբ իր անվստահությունը, շեշտելով իր հարցումներին չհավատալը, լուռ մնաց։

Աեպտեմբերի 5-ին մենք եկանք նախնական համաձայնության, որ միասնական թեկնածու առաջադրենք Վազգեն Մանուկյանին։ Հարցը լուծվեց ոչ թե քվեարկությամբ, այլ համաձայնությամբ։ Անձամբ ես տվեցի իմ համաձայնությունը այն բանից հետո, երբ Վազգեն Մանուկյանը, ճիշտ է հպանցիկ, բայց հայտարարեց, որ ինքն էլ է պատրաստ հանել իր թեկնածությունը։ Ինձ համար իիարկե, որոշակի դեր կատարում էր նաև այն, որ, ըստ մեր հարցման արդյունքների, Լևոն Տեր-Պետրոսյանին ձայն տվողներից դեպի միասնական թեկնածու Վ. Մանուկյանը թեքվողներն ավելի շատ էին, քան դեպի ինձ թեքվողները։

Միքանի օր առաջ իմ և Վազգենի առանձնազրույցի ժամանակ ես ամենայն որոշակիությամբ հասկացա, որ Վազգենը իրենից բացի որևէ մեկին նախագահ չի պատկերացնում և իրեն էլ համարում էր միակ հաղթական թեկնածուն։ Մրցապայքարի գնացողքաղաքական գործչի համար ողջունելի ինքնավստահություն էր, բայց դիմացինին՝ ինձ, համոզելու համար բավարար չէր։ Մեր հարցումների համաձայն, Երևանից դուրս, այսինքն ընտրողների երկու երրորդի մոտ Վ. Մանուկյանի վարկանիշը շատ ցածր էր։ Այժմ, երբ Վ. Մանուկյանը ոչ թե ԱԺՄ, այլ Ազգային Համաձայնության միասնական թեկնածուն էր, մարդկանց տրամադրվածությունը շեշտակիորեն փոխվում էր հօգուտ միասնական թեկնածուի։

Աակայն մեր նախնական համաձայնությունը մեզնից վանեց ԳիԱրՔՄի-ին և նրա թեկնածու Աշոտ Մանուչարյանին։ Նրանք կտրականապես դեմ էին Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։ Այնպես պատահեց, որ հանդիպումից հետո իմ ինքնաշարժով ես ԳիԱրՔՄի հասցրի նրանց ներկայացուցիչներին։ ճանապարհին նրանք ասացին, որ իրենց խորհուրդը հնարավոր համարում էր միասնական թեկնածուով գործելը, եթե այդ միասնական թեկնածուն ես լինեի, բայց Վազգեն Մանուկյանին առաջադրելուն իրենք դեմ են։ Չգիտեմ ինչն էր Վազգենին չընդունելու պատճառը, վստահ չեմ նաև, որ դա ինձ արված պարզ հաճոյախոսություն չէր։

Ամեն դեպքում, հաջորդ օրը ԳիԱրՔՄի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարեցին, որ իրենք մասնակցելու են ընտրություններին իրենց թեկնածուով։ Այդ թեկնածուն «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էր։

Սեպտեմբերի 6-ին վերջնական պայմանավորվածությունների համար հավաքվել էինք ԱԻՄ-ի կենտրոնական գրասենյակում։ Հայտարարի էինք բերում մեր վերջնական մոտեցումները և դրանց փաստաթղթային տեսք տալիս։ Նախատեսվում էր երկու փաստաթուղթ մեկը Հայտարարագիր հանրության համար, մյուսը Համաձայնագիր միայն մեզ։ Այդ օրն ամեն ինչ կարող էր փոշիանալ, սակայն կար նաև հաջորդօրը, որը, բարեբախտաբար, սկսվեց մեր ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեր պատասխանատվության զգացողության գերակայությամբ, սխալների ընդունումով և ներողամտությամբ։

Մեր կարծիքով, թիմ ներկայացնող միասնական թեկնածուն շատ ավելի շահեկան վիճակում կարող էր լինել, եթե թիմի հետ ներկայացներ նաև այն կառավարության կազմը (գոնե առանցքային նախարարներին), որն ինքը, միևնույն է, պետք է ներկայացներ ընտրվելուց հետո։ Սա գալիս էր նաև միջազգային փորձառությունից, ժողովրդավարական երկրներում «ստվերային կառավարություններ» կան և գործում են նույնիսկ ընտրություններից անկախ։ Իսկ մեր դեպքում, երբ խոսում էինք ազգային համաձայնության մասին, դա ավելիքան բնական էր։ Վ. Մանուկյանը շատ կտրուկ դեմ արտահայտվեց, իր խոսքերով, պաշտոնների բաժանմանը. «Մեր ժողովուրդը լավ չի ընդունի, կասեն՝ սրանք աթոռակռիվ են անում, պաշտոններ են բաժանում»։ «Իսկ այն, որ նախագահի աթոռի համար ենք պայքարում, դա որպես աթոռակռիվ չի՞ ընկալվում»։ «Չէ, հասկանում եք, ժողովուրդը գիտե, որ դա վիճակը լավացնելու միակ ճանապարհն է»։ «Բայց հաղթանակի դեպքում պե՞տք է կատարվեն այդ նշանակումները»։ «Հա, բայց դա ուրիշ բան է»։

Մեր խոսակցությունը շարունակվում էր այդ ոգով։ Մրամ Սարգսյանը կիսում էր իմ տեսակետը, դաշնակցականները՝ Ռուբեն Հակոբյանը և Գագիկ Մկրտչյանը նույնպես, բայց ավելի շատ հակված էին փոխզիջում գտնելուն, Լենսեր Աղալովյանը, ընդհակառակը, համաձայն էր նշանակումները հետաձգելուն։ Արդյունքում ծնվեց համաձայնագրի 2-րդ կետը. «Ազգային համաձայնության միասնական թեկնածուն Արտաքին գործոց նախարարին, ՆԳ նախարարին, Ազգային անվտանգության վարչության պետին, պաշտպանության նախարարին, վարչապետին, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նոր անդամներին նշանակում է ԱԽ համաձայնությամբ»։ Երևի այստեղ անհրաժեշտ է նշել, որ համաձայնություն ըստ Համաձայնագրի 4-րդ հոդվածի նշանակում էր խորհրդի ձայների 2/3-ը։ Իսկ դա նշանակում էր, որ մեր հաջողության դեպքում մենք ունենալու էինք «ամորձատված» ընդամենը ԱՀՄ-ի կամքը կատարող նախագահ։

Մինչև ուշ գիշեր տևած մեր բանակցությունների բոլոր մանրամասնությունները ներկայացնելն իմ խնդիրը չեմ համարում, բայց որոշ դրվագներ պարտավոր եմ զգում ներկայացնել։

«Բարի, ժողովրդին այսօր չմատուցենք մեր ժամանակավոր կառավարության կազմը, սակայն մենք մեզ համար այդ հարցի պատասխանը պե՞տք է ունենանք»,այս էր իմ առաջարկը,«Օրինակ, ո՞վ է լինելու վարչապետը կամ պաշտպանության նախարարը»։

«Այո,֊ ինձ միացավ Արամ Աարգսյանը,մենք պետք է հիմա որոշենք, թե որ կուսակցությունը որ բնագավառի պատասխանատվությունն է պատրաստ վերցնել իր վրա»։

«Վատ չէր լինի, որ այդ հարցում մենք համաձայնության գայինք, բայց քանի որ կարող է վեճերի տեղիք տալ և մեզ համար այդ հարցը հրատապություն չի ներկայացնում, ուստի մենք որևէ պաշտոնի պահանջ չենք ներկա-յացնում»,հայտարարեցին դաշնակցականները։

Վազգեն Մանուկյանը, պարզվեց, այդ հարցի պատասխանը չուներ։ Ավելի ճիշտ կլինի ասել այդ հարցի նրա պատասխանն այդ հարցը բաց թողնելն էր։ Մերոնք ասում էին, որ Վ. Մանուկյանն հավանաբար ինչ-որ մարդկանց պաշտոններ է խոստացել և այդ պատճառով խուսափում է որոշակիությունից հետագայում իրեն ազատ զգալու համար։ Ինձ այդ խոսակցությունները հիմնավոր չէին թվում։ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ տեղեկությունների լավագույն աղբյուրն ինձ համար Վազգեն Մանուկյանն էր։ Իսկ նա խոսում էր միայն «պրոֆեսիոնալիզմի» մասին։ Աի պահ խանդավառված նա նույնիսկ ուղղակիորեն ասաց, որ, օրինակ, իմ պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով հարմար չէ, որ ես լինեմ վարչապետ։ Անհամեստությունս չթաքցնեմ, իմ դիմաց կանգնած էր մի մարդ, որը քաղաքականության, պետականագիտության մեջ առնվազն մեկ տասնամյակ հետ է եղել ինձնից ու հիմա համարձակվում է պրոֆեսիոնալիզմի մասին խոսել։ Դա ինձ ափերից դուրս հանեց. «Ես ավելի շատ պրոֆեսիոնալ եմ, քան դու 1990թ. վարչապետ դառնալիս»։ «Ես հենց դա էլ նկատի ունեմ, որպեսզի 90թ.-ի սխալը չկրկնենք»։Մի փոքր դադարից հետո նա ավելացրեց,«Վերջապես ժողովուրդը ինձ է ընտրելու նախագահ և ինձնից պիտի հարցնի, թե ես ում և ինչու եմ նշանակել։ Ես եմ պատասխան տալու»։ Վազգենն այնպես էր խոսում, կարծես ինքն արդեն ընտրվւսծ նախագահ էր, և Ազգային համաձայնության Համաձայնագիր գոյություն չուներ, և ինքն էլ մեր միասնական թեկնածուն չէր։ Մինչդեռ քանի քանի անգամներ ինքն էլ էր ասել մենակ ոչ ոք հաղթել չի կարող։ Այդ պահին Վազգենը կորցրել էր իրականության զգացողությունը։ Ես ինձ իրավունք վերապահեցի նրան սթափեցնել. «Դու նախագահ ես դառնալու իմ ձայներով»։ Եթե ես ասեի նաև իմ ձայներով, թերևս Վազգենը չկորցներ ինքնատիրապետումը. «Որ այդպես է ես մենակ կգնամ ընտրությունների»։ Վեր կացավ ու գնաց դեպի իմ աշխատասենյակի դուռը։ «Ու մենակ էլ կպարտվես»,ինձնից անկախ մթնոլորտը ավելի շիկացրի ես։ «Կտեսնենք ով կպարտվի։ Իսկ ես մարդկւսնց կասեմ, որ դաշինքը քայքայվեց, որովհետև դու ուզում էիր վարչապետ դառնալ»։

Վերջին պահին, հավանաբար զգալով իր պահվածքի տարօրինակությունը, ասաց, որ մեր ժողովում իրեն կներկայացնի Դավիթը։ ԱԺՄ-ից Վազգեն Մանուկյանին փոխարինելու մնացած Դավիթ Վարդանյանը և Դաշնակցությունից Ռուբեն Հակոբյանն ինձ ասում Էին, որ ամենքը չեն կարող ինձ պես համբերությամբ խոսել, որ նրանց ջղերը չեն դիմանում, որովհետև իմ փորձառությունը չունեն։ Առաջին անգամ էի լսում, որ իմ մասին խոսեն որպես սառնարյուն և ինքնատիրապետում ունեցողքաղաքական գործչի։ Կողքից միշտ հակառակն Էի լսել. «Անկախություն Է ուզում տաքարյուն Է. ազգային բանակից Է խոսում շուտ բռնկվող Է»։

Հայտնվեցինք «կոտրված տաշտակի» առջև։

Երբ գրասենյակում միւսյն աիմականներով մնացինք և վերլուծեցինք կատարվածը, մեզանից որևէ մեկը զղջումի զգացում չէր ապրում և չէր ցավում կատարվածի համար։ Ավելին, կային ուրախացողներ. «Ինչ լավ է, որ այսպես եղավ։ Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ իրեն տիրապետելչկարողացողմեկը դառնա հանրապետության նախագահ»։ Որոշ մարդիկ ավելի հեռուն գնացին.«1991 թվականի մարտին ԱԻՄ-ը փակելու որոշման հեղինակներից չէ՞ր ինքը։ Մի տարի էլչկարվարչապետ էր, ԱԻՄ-ի դեմ էր պայքարում»։ Ես փորձեցի անաչառ մնալ. «Ի վերջո մենք Կոմկուսին դուրս էինք արելքաղաքային կոմիտեի շենքից»,(դա ներկայիս Սահմանադրական դատարանի շենքն էր),«Նրանք մի բան պիտի անեին»։ «Բայց ինչու՞ մոռանանք, որ դատախազությունը շենքը ետ վերադարձնելու յոթնօրյա ժամկետ էր տվել, իսկ հհշականները ԱԻՄ-ի վրա գրոհեցին անմիջապես երկրորդ օրը, կալանավորեցին մի քանի հարյուր աիմական, և պառլամենտն էլ դաւոարանի վերածելով՛ փորձում էին անել այն, ինչ չկարողացան անել կոմունիստները փակել ԱԻՄ-ը»։ Կամ ասում էին«Նույն թվականին, իր վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա քաղաքական որևէ հայտարարություն արե՞ց, հիմա սրանց մասին ասում է վատն են։ Բայց ինքն էր դրանց բերել իշխանության, ու առանց խղճի խայթ զգալու ժողովրդին թողեց նրանց հույսին ու հեռացավ»։ «Ինքը չէ՞ր, որ 1991-ին «Հայլուր»–ի հարցազրույցի ժամանակ պատմեց, որ Կրյուչկովն իրեն ասել է այնպես արեք, որ Հայրիկյանը և դաշնակցականներն իշխանության չգան։ Մինչև օրս չի ասել, թե ինքն ի՞նչ է պատասխանել նախկին ՊԱԿ-ի ղեկավարին»։ Այդ օրը վրդովմունքը «թարմացրել» էր աիմականների հիշողությունը, սակայն հաջորդ օրը նրանք կրկին առաջնորդվում էին միայն պատմության առաջ պատասխանատվության զգացումով։

Այդ օրը սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան, ԱԻՄ-ի գրասենյակ եկան Ռուբեն Հակոբյանը, այնուհետև՛ մյուսները։ Հորդորում էին մի ելք գտնել։ Բայց ելքը գտնվեց ինքն իրեն։ Ավելի ուշ եկավ Վազգեն Մանուկյանը, ասես երեկ ոչինչ չէր եղել։ Ողջույնի հետ, ներողություն խնդրելով նախորդ օրվա իր պահվածքի համար, նա կարողացավ մի ակնթարթում վերացնել նախորդ օրվա տհաճ նստվածքը։

Եվ մենք անցանք գործի։

Վերջնական որոշում ընդունելու համար ԱԻՄ-ը արտահերթ Վեհաժողով էր հրավիրել։ Ներկայացուցչականությունն այնպիսին էր, որ կարելի էր Համագումար հայտարարել և, հարցի կարևորությունից Ելնելով Վեհաժողովից անցանք արտահերթ 16-րդ Համագումարի։ Ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում։ Մասնավորապես մարզերից ժամանած պատվիրակները չէին համակերպվում Հայրիկյանից բացի այլ միասնական թեկնածուի գաղափարի հետ։ Նույնիսկ վերջնագրեր էին ներկայացվում. «Մենք Վազգեն Մանուկյանի համար չենք աշխատի։ Մենք այդպիսի որոշումով չենք կարող ետ վերադառնալ։ Մենք դուրս կգանք ԱԻՄ-ից»։ Սակայն իրավիճակի հստակ մատուցումը, փորձառու աիմականների ելույթները, հասարակական կարծիքի ուսումնասիրման վերջին արդյունքները և հատկապես ներդաշինքային համաձայնագրի այն դրույթը, ըստ որի միասնական թեկնածուն ինքնուրույն ոչ մի կարևոր որոշում ընդունելու իրավունք չունի, վերջնականապես կողմնորոշեցին ԱԻՄ-ի գերագույն ղեկավար մարմնին։

16-րդ՛ արտահերթ Համագումարը որոշեց հանել իր թեկնածուին հօգուտ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի։

Վազգեն Մանուկյանը, որպես միասնական թեկնածու, իր առաջին օրհնությունն ստացավ ԱԻՄ-ի համագումարում։ Աիմականների բուռն ծափահարությունների ներքո բարձրանալով բեմահարթակ, նա գրկախառնվեց ինձ հետ, ապա իր անմիջական ու փայլուն ելույթով, իմ կարծիքով, կարողացավ փարատելաիմականների զգալի մասի տագնապները։

Մի քանի օր անց, սեպտեմբերի 10-ին, Կինոյի տանը՛ մեծ մամուլի ասուլիսում, այնուհետև Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպված արարողության ժամանակ հրապարակվեց 4 թեկնածուների ու ՀՅԴ որոշումը նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու մասին։ Իսկ երեկոյան ԱԻՄ-ի շենքի ճաշարանում մի խնջույք կազմակերպեցինք, որտեղ ընկերական, մտերմիկ մթնոլորտում, յուրաքանչյուր կազմակերպությունից 4-5 հոգի, նշում էինք մեր հաղթանակը Ազգային համաձայնության՝ ազգային միասնությանստեղծումը։

Այդ մտերմիկ խնջույքին մեկ այլ ոչ պակաս կարևոր դեր էր վերապահված ձերբազատվել վերջին կասկածներից։ Հայկական սովորության համաձայն սեղանի շուրջը նստած կենացներ էինք ասում։ Մի պահ Ռուբեն Հակոբյանը, բաժակ բարձրացնելով, ձայն խնդրեց բոլորից և սկսեց դիմելով ինձ. «Պարույր, կարող է դու նեղանաս, բայց ես պիտի ասեմ, սկիզբը, հաճոյախոսության իմաստով, ինձ խոստումնալից չթվաց։ Այնուհետև շարունակեց,ես առաջարկում եմ խմել Պարույրի կենացը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այս միասնությունը կայացավ իր շնորհիվ»։ Հետո գովեստի խոսքեր սկսեցին ասել նաև մյուս սեղանակիցները տարբեր կուսակցություններից։ Մեկը ծիծաղաձայն ասաց. «Միասնական թեկնածուինչփոխե՞նք»։ Արձագանքը հախուռն քրքիջ եղավ, սակայն օդում ինչ-որ ներքին լարվածություն կար։ Լենսեր Աղալովյանը եկավ մի փոքր ուշացումով և, հազիվ սեղանի մոտ տեղավորված, բարձրացրեց բաժակը. «Ես չգիտեմ, թե ինչ կենացներ եք ասել, բոլորին միանում եմ, բայց առաջարկում եմ խմել Պարույր Հայրիկյանի կենացը, որովհետև...» և գովեստներ իմ հասցեին։ «Չէ, տղերք, միասնական թեկնածուին հաստատ փոխում ենք»,կատակեց Գագիկ Մկրտչյանը։ Դարձյալ բոլորը ծիծաղեցին, սակայն մթնոլորտը դեռևս հագեցած էր փխրուն ձեռքբերումը կորցնելու տագնապով։ Եկավ իմ շնորհակալական խոսքի պահը։ Ընդունված կարգի համաձայն, շնորհակալություն հայտնեցի կենացս խմելու, գովեստի խոսքերի համար և եզրափակեցի.«Քիչ առաջ, երբ խոսք եղավ միասնական թեկնածուին փոխելու մասին, քիչ էր մնում տեղից մի բան ասեի, բայց ինձ զսպեցի։ Հիմա մտածում եմ, որ ասել պետք է,և երևանյան խոսակցաոճով շարունակեցի,հարիֆ չկա–»... Լիաթոք ծիծաղը համակեց բոլորիս ու այդտեղ էր, որ հասկացանք, որ մեր բոլոր կասկածները, մեր մեծ գործի համեմատությամբ, մանրուքներ են։ Հավանաբար, մենք այդպես սրտանց ծիծաղում էինք նաև մեր կասկածների վրա։

Սկսվեց «Ազգային Համաձայնություն» (ԱՀ) միավորման հաղթարշավը։

ԱԻՄ-ի օրհներգը «Դե՛ եկե՛ք, եղբայրներ, մենք միանանք, միասնությամբ ենք անպարտ մենք», ակամա դարձավ միավորման օրհներգը։ ԱԻՄ-ի պատերի ներսում ստեղծվեց միասնական թեկնածուի խորհրդանիշը V։ Եվ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում մեր շարասյունը դիմավորում էին այդ ողջույնի նշանով։ ճիշտ է, տասնյակ, թերևս հարյուրավոր հայրիկյանա-կաններ երես թեքեցին ինձանից իրենց «դավաճանելու» համար, բայց ժողովրդի հիմնական մասը ճիշտ գնահատեց մեր քայլը։ Մանավանդ առաջին օրերին, երբ ինձ էր վստահված զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ես կարողանում էի հանրահավաքները վերածել հանդիսությունների, որտեղ մի կոչով տասնյակ-հազարավոր մարդիկ ճանապարհ էին բացում ազգային միասնության խորհրդանիշ դարձած Վ. Մանուկյանի համար և իրենց խանդավառվածությամբ հւսմակում բոլորին։ Բոլոր մւսրզերում ու բնակավայրերում ժողովուրդը մեզ դիմավորում էր աննախադեպ խինդով և հավատով։ Մեկը մյուսից բազմւսմւսրդ ու աննկարագրելի էին հանդիպումները Գյումրիում, Վանաձորում, էջմիածնում, երթիկում, Թալինում, Արմավիրում, Սպիտակում, Մարտունիում, Մւսսիսում, Արտաշատում, Աբոփանում, Կապանում, Աիսիանում, Գորիսում, Գավառում և այլուր։

ճակատագրական կարող էր լինել հանդիպումն էջմիածնում։ Շուրջքսան հազար մարդ էր հավաքված։ Իմ ելույթից հետո, երբ հանդիսավորությամբ խոսափողը տրամադրեցի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին և իջա հարթակից, մի քանի տասնյակ «լավ կերած-խմած» վարձկաններ, մոլեգնորեն «Լե-վոն, Լե-վոն» վանկարկելով, փորձում էին խանգարել հռետորներին։ Ես, ինձ ուղեկցող ԱԻՄ-ի խորհրդարանի խոսնակ Մրամ Հարությունյանի խորհրդով, ամբիոնի մոտ վերադարձա, անցնելով ժողովրդի միջով։ Երբ հասանք հարթակին, վարձու խափանարարներն այնպիսի ժխոր էին ստեղծել, որ իրար լսել հնարավոր չէր։ «Գուցե վերջացնենք, գնանք»,–ինձ դիմեց Արշակ Սադոյանը։ «Արանք Մանվելի տղերքն են, զինված կլինեն»,ավելացրեց մեկ ուրիշը։ Ակնհայտ էր, որ պառավաքաոյան աշխատաոճի սիրահարները իրենց նախորդ փորձառությունը կամենում էին կրկնել Սուրբ էջմիածնի հարևանությամբ և այդտեղ ընկրկել նշանակում էր զիջել դիրքերն ու հրաժարվել հաղթարշավից։ Վերցրի խոսափողը և նախ «Մեր Հայրենիք» երգելով«փաստեցի», որ խանգարողները հայ չեն։ Երկրորդ իրենցից բարձր վանկարկեցի «Լեվոն», կոչ անելով նրանց ձայնակցել ինձ։ Այդպիսի քայլի պատրաստ չլինելով, նվազեցրին իրենց գոռում-գոչյունը, բայց մի քանիսը, որ ակնհայտորեն հարբած էին, շարունակում էին անկապ «Լեվոն» գոռալ ու խանգարել։ Այդպես ժողովրդի համար փաստվեց, որ դրանք՚լևոնական էլ չեն։ Եվ, ի վերջո, ժողովրդի բուռն ընդվզման պայմաններում, այս խափանարարներն ընկրկեցին, մենք կանոնավոր եզրափակեցինք հանրահավաքը և նույն ոգով շարունակեցինք մյուս բնակավայրերում։

Ընդամենը 10 օրվա մեջ ժողովուրդը կարծես հոգևոր վերածնունդ ապրեց։

Սեպտեմբերի 18-20-ը կատարած մեր հարցումները ցույց տվեցին, որ միասնական թեկնածուն իր վարկանիշով համարյա երկու անգամ գերազանցում էր օրվա նախագահին։ Հաղթանակին կարելի էր չկասկածել։ Անում էր, որ քվեարկություններն արդար իրականացվեին։

Եկավ սեպտեմբերի 22-ը։

Օրվա ավարտից հետո կեսգիշերին, մենք հավաքվեցինք Ազատության հրապարակում և սկսեցինք հրապարակել տեղամասերից ստացվող տվյալները։

Քվեարկություններն ավարտվել էին սեպտեմբերի 22-ին, ժամը 22.00-ին։ Սեպտեմբերի 23-ի առաջին ժամերին արդեն ստացված էին տեղամասային արձանագրությունների մոտ 50 պատճեններ։ Դրանցից ավելի քան 45-ում հաղթել էր Ազգային համաձայնության միասնական թեկնածու Վ. Մանուկյանը։ Առավոտվա կողմը արձանագրությունների հոսքը պակասեց։ Տեղեկություն ստացանք, որ իշխանությունները կարգադրել են այլևս արձանագրություններ չհանձնել։ Ակնհայտ էր, որ ընտրություններին մասնակցել էր ընտրողների մոտ 60 տոկոսը։ Այն դեպքերում, երբ արձանագրության մեջ նշված էր ընտրողների մասնակցության ավելի մեծ տոկոս, այդտեղ թվերը հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի էին փոխվում։

Ինչևէ, պատմելն ավելորդ է, որովհետև ամեն ոք գիտե, որ անաչառության մեջ չկասկածվող միջազգային դիտորդները ընտրություններն անարդար համարեցին։

Դեռևս նախնական արդյունքները չազդարարված, Լ. Տեր-Պետրոսյանը աննախադեպ մի բան արեց, շնորհավորեց ինքն իրեն և իր թիմակիցներին իր տարած «հաղթանակի» 57.8 տոկոսի առթիվ։ Դա անուղղակի հրաման էր բոլոր մակարդակների հանձնաժողովներին և ամեն ոք պարտավոր էր իր ձեռքի տակ եղած թվերը համապատասխանեցնել ազդարարված թվերին։

Հաճախ զուգահեռ է անց կացվում, նաև՝ Ազատության հրապարակում, մեր կողմից արված հայտարարությունների մասին, այն է ընտրված է Վազգեն Մանուկյանը։ Մենք այդպիսի հայտարարություն կատարելիս հենվում էինք մեր ստացած արձանագրությունների, հասարակական կարծիքի ուսումնասիրման վրա և մեր Ազատության հրապարակում արված հայտարարությունները չէին կարող ուղենշային լինել որևէ մեկի համար։ Այլ է՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու, այն էլՏՊ-եական հեռուստատեսությամբ արված հայտարարությունը։ Երկու կողմերի միջև հավասարության նշան դնողներին, երկուսին հավասարապես դատապարտողներին անաչառ կոչել չի կարելի։

Ազգային համաձայնության հանրահավաքները շարունակվում էին։ Մենք ծրագրում էինք մարդկանց քաղաքական եռանդը պահպանել մինչև ընտրության արդյունքների պաշտոնական ամփոփումը։

Սեպտեմբերի 23-ին Համաձայնության ղեկավարության նիստում կարծիք հայտնվեց, թե պետք է ժողովրդի ուժն ու վճռականությունը ցույց տալ իշխանություններին, որպեսզի նրանք գիտակցեն, որ ժողովրդի կամքը ոտնահարելու փորձերը անհետևանք չեն մնա։ Որոշվեց Երևանքաղաքի կենտրոնում երթ կազմակերպել, բայց զարմանալիորեն այդքայլերթը նախընտրելի էին համարում կազմակերպել Երևանի կենտրոնական հրապարակի ուղղությամբ։ «Եթե ցույցն ուղղված է Հայաստանի ներկայիս նախագահի դեմ, կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին զգաստացնելու նպատակ է հետապնդում, ապա պետք է արվի այնտեղ, որտեղ տեղակայված են նրանց նստավայրերը»,ասում էինք մենք։ Մասնավորապես, օրինակ էինք բերում թուրքական ցեղասպանության դեմ Ամերիկայի ՄիացյալՆահանգներում հայերի ցույցերը թուրքական դեսպանատան դիմաց անելը. «Այդ ցույցերը չէին հրավիրվում այլ պետության դեսպանատան դիմաց։ Եթե մենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքից ենք դժգոհ, կամ Հայաստանի Հանրապետության նախագահի անպարկեշտ պահվածքից, ապա պետք է երթը այդ ուղղությամբ էլ ընթանա»։ Հարցի վերաբերյալքվեարկություն տեղի չունեցավ, ձայներն էլ կարծես թե կիսվում էին։ Եվ մենք Ազատության հրա-պարակ գնացինք տեղում որոշում կայացնելու պայմանավորվածությամբ։

Ի դեպ, միայն բացառիկ դեպքերում ենք քվեարկությունների դիմել Ազգային համաձայնության գործունեության ընթացքում։ Սովորաբար մտքերի փոխանակությամբ էինք փորձում հասնել համաձայնության։ Այդ ձևն առաջարկել էր Վ. Մանուկյանը։ Ես, չնայած սիրում եմ հաստատել որոշումները քվեարկություններով, նաև ԱԻՄ-ում ընդունված կարգով ամփոփագրերով, որոնք հետագայում հիմք են դառնում աշխատանքների համար, բայց չէի ուզում դա լուրջ խնդիր դարձնել ու համակերպվեցի աշխատանքի այդ ոճին։

Ազատության հրապարակում, դիմելով հանրահավաքի մասնակիցներին և ներկայացնելովքայլերթի ուղղության երկու տարբերակները, ես, իմ ելույթի ժամանակ, առաջարկեցի ցույց տալ, թե որ ուղղությունն են հավաքվածները ճիշտ համարում։ Զարմանալի միակամությամբ տասնյակ հազարավոր մարդիկ ցույց տվեցին նախագահի նստավայրի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուղղությունը։ Այդ ուղղությամբ էլ գնացինք։ Շատ հզոր երթ ստացվեց։

Սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ ակնհայտ դարձավ, որ մարդկանց հավաքականությունը, երբ իր կամքը ազատորեն արտահայտելու հնարավորություն ունի, լավագույն լուծումներն է ընտրում։

Մենք վեճ ունեինք իշխանությունների կամակատարները դարձած Պետական հեռուստատեսության ու ռադիոյի ղեկավարների հետ. առաջարկություն կար սեպտեմբերի 24-ին գնալ Ռադիոյի տուն և շրջափակել այն մինչև ընդդիմությանը եթերաժամ տրամադրելը։ Սակայն համաձայնության եկանք, նախ բոլոր հավաքվածներով գնալ դեպի Ազգային ժողով, որի տարածքում տեղակայված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ապա այնտեղից Աայաթ-Նովա պողոտայով շարժվել դեպի Ռադիոտուն։ Ամեն ինչ բարեհաջող ընթացավ։ Ծրագրվածին համապատասխան բարձրացանք Բաղրամյան փողոցով։ Այնտեղ ԱԻՄ-ի մեքենաների վրա տեղադրված բարձրախոսներով մարդիկ ելույթներ էին ունենում։ ԳԱ-ի դիմացի հրապարակը դարձել էր մեր հանրահավաքի հարթակը։ Հանրահավաքը ավարտելուց հետո շարժվեցինք դեպի Ռադիոտուն։ ճանապարհին ես, Վ. Մանուկյանը, Մ. Մարզպանը և Լ. Աղալովյանը նույն ինքնաշարժում էինք։ Վ. Մանուկյանը Աբովյան փողոցում իջավ ԱԺՄ-ի գրասենյակ գնալու համար։ Հրաժեշտ տալուց առաջ ասաց. «Մարդիկ կարող է փորձեն ինքնուրույն ինչ-որ բան անել, նրանց պետք չէ արգելել,և եզրափակեց,–օրինակ, մենք «Ղարաբաղ» կոմիտեի ժամանակ այդպես էինք անում»։

Վ. Մանուկյանը համառորեն չէր ուզում ընդունել, որ ինձ համար «Ղարաբաղ» կոմիտեն բացասական երևույթ էր և չէր կարող ընկալվել որպես դրական օրինակ։ Հենց նրա ստեղծումը՝ 1988թ.–ին, Ազգային ինքնորոշում միավորման գոյության պայմաններում, հայ ժողովրդին կոմունիստական Մոսկվայի ձեռքին խաղալիք դարձնելու փորձ էր։ Չնայած հետագայում ՀՀՇ դարձած «Ղարբաղ» կոմիտեն որդեգրեց ԱԻՄ-ի ինքնորոշման գերակայության սկզբունքը Արցախի լուծման հարցում, բայց իր ողջ գործունեության ընթացքում իր պատեհապաշտական մոտեցումներով և տարերայնությամբ դարձավ 20-րդ դարի վերջի հայ ժողովրդի մեծագույն թյուրիմացությունը։ Եվ պատահական չէ, որ այդ թյուրիմացությունը այդպիսի բացասական շարունակություններ ունեցավ, գնացքից թռչել, իրավիճակին հարմարվել, պահին ծառայել, իշխանությունը նպատակ դարձնել, հանուն այդ նպատակի ամեն ինչի գնալ և, վերջապես, այն բռնապետությունը, որ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում։

Դեպի ռադիոտուն գնալիս մենք մեր ձեռքին գրավոր փաստաթուղթ ունեինք։ Այն պետք է հանձնվեր պետական լրատվության հրետանու հեռուստատեսության ղեկավարությանը։ Որպես ընդդիմություն հեռուստաժամ էինք պահանջում։ օրագիրն այս էր. մերժումը մեկ անգամ ևս մերկացնելու էր իշխանությունների հակաժողովրդավարական էությունը։ Ռադիոտունը շրջապատված էր ոստիկաններով։ ՆԳՆ մի գնդապետ մեզ տեղեկացրեց, որ շենքի ներսում աշխատակիցներից ոչ ոք չկա։ «Իսկ հերթապահնե՞րը»,հարցրեցինք ես և Ռ. Հակոբյւսնը։ «Նրանք տեղեկանալով, որ դուք այս կողմ եք գալիս, վախեցել, փախել են»,վախենալ բառը ընդգծելով պատասխանեց գնդապետը։ Որոշ մարդիկ տրամադրված էին թոհ ու բոհ ստեղծել, բայց ես դա արգելեցի։ ժամանեց ևս մեկ ՆԳՆ գնդապետ։ Բանակցելով Ռադիոտունը պաշտպանող ոստիկանների ջոկատի երկու գնդապետների հետ, մենք ի վերջո նրանց հանձնեցինք մեր պաշտոնական գրությունը պայմանով, որ այն կփոխանցվի հասցեատիրոջը։ Մարդկանց հայտարարեցինք, որ վաղը կեսօրինկրկին կհավաքվենք Ազատության հրապարակում և բւսժանվեցինք։

Վերջին պահին ինչ-որ մարդիկ ահազանգ հնչեցրին Նորքում հեռուստակենտրոնի մոտ Ռ. Ղազարյանի ղեկավարությամբ կուտակված և մեր օգնությանը սպասող կանանց մասին։ Մենք նախօրոք մանրամասնքննարկել էինք օրվա անելիքները և այդպիսի բան չէինք որոշել։ Խղճի ամենայն հանգստությամբ ես ցուցարարներին կրկին կոչ արեցի գնալ տուն և հաջորդ օրը ժամը 12-ին հավաքվել Ազատության հրապարակում։

Ինձ հայտնեցին, որ որոշ ոչ անհայտ դեմքեր Վ. Մանուկյանի շրջաւցատից ասել էին. «Հայրիկյանը փչացրեց ամեն ինչ»։ Իսկ «Ղարաբաղ կոմիտե» կոչվող գորբաչովաստեղծ չարիքի նախկին անդամներից մեկն էլ հայտարարել էր. «Հայրիկյանը մարդկանց ուղարկեց Աանտա-Բարբարա նայելու», թե չէ իրենք դատարկ ռադիոյի տունը գրավելով Հւսյաստանը պիտի փրկեին։ Ես, իհարկե, դրանից տհաճություն զգացի, բայց ավելորդ համարեցի լուրջ խոսակցություն վարել։ Մի բան որոշակի զգացվում էր. Վ. Մանուկյանը, առանց մեզ հետ համաձայնեցնելու, որոշ մարդկանց ինչ-որ իրավունքներ էր տվել...

Ուշ ժամի այդ կանայք եկան ԱԺՄ գրասենյակ, վրդովված էին և վիրավորված։ Իրավունք ունեին, որովհետև նրանց ինչ-որ մարդիկ համոզել էին, թե կարևոր գործ են անում։ Նրանց ասացին թեկուզ նրանով, որ ոստիկանության հսկայական ուժերի ստիպել են գնալՆորք, դա մեծ օգնություն էր մյուսների համար։ Սեփական պարտքը հայրենիքի հանդեպ կատարածի ներշնչումը ստանալուց հետո, այդ կանանց արդարացի խռովքը հանդարտվեց։


 

Մաս երկրորդ

Սեպտեմբերի 24-ի երեկոյան ԱԺՄ-ի նախաձեռնությւսմբ իրենց գրասեն­յակում հանդիպման էին հրավիրված Դաշինքի անդամ կազմակերպություն­ների ներկայացուցիչները։ Ուշ ժամի վերադառնալով ԱԻՄ փոխնախագահ Ոուբեն Վարդանյանն իր զարմանքն արտահայտեց դրսևորված նախաձեռ­նության հանդեպ. «Արկածախնդրական առաջարկներ էին անում, և երբ մենք ժխտականորեն արձագանքեցինք, մեզ թողեցին սենյակում ու իրենք գնացին։ Իբրև թե ուղիներ են որոնում, բայց կարծես թե Դաշինքի կազմակերպության ներկայացուցիչչլինեին»։։։1աջորդօրը սեպտեմբերի 25-ին, ես կառավարա­կան հեռախոսով զանգահարեցի Տեղեկատվությւսն նախարար Հրաչյա Թամրազյանին և տեղեկացա, որ ոստիկանների միջոցով մեր փոխանցած նամակը ստացված է։ Նա և պետական հեռուստատեսության ղեկավար Պերճ Ատեփանյանը պնդում էին, որ չեն կարող եթեր տրամադրել, քանի որ գործող օրենքները չեն պարտադրում ժամանակ հատկացնել ընդդիմությանը։ «Ողբում» էին, որ իրենք փակուղային վիճակում են։ Բայց խոստացան ինչ-որ ծրագրով «Դեմ առ դեմ» կամ «Օրենք և իշխանություն» հանդիպում կազմակերպել։

Նույն օրը կեսօրին, երբ մենք պետք է հրապարակում լինեինք, Վազգեն Մանուկյանի առաջարկով ԱԺՄ-ում քննարկվում էր ընդհանուր իրավիճակը։ Շատ մարդ կար հավաքված, իսկ հրապարակում ժողովուրդը մնացել Էր առանց ղեկավարների։ Տարբեր ու տարօրինակ ելույթներ Էին լինում։ Մթնոլորտը հղի Էր անկառավարելի դառնալու վտանգով։

ԱԻՄ-ի Խորհրդարանի խոսնակ Մրամ Հարությունյանին խնդրեցի ստանձնել համակարգողի դերը և ինքս Էլ գնացի ԱԺՄ գրասենյակ։

Վ. Մանուկյանը և նրան շրջապատած աժմականները շատ բուռն խոսում Էին այդ օրը ինչ-որ վճռական բաներ անելու անհրաժեշտության մասին։ Զարմանալի մարտական Էր պատվական Ռաֆայել Իշխանյանի դուստր Վարդուհի Իշխանյանը Վ. Մանուկյանի կինը, «ժողովուրդը սպասում Է, ժողովուրդը վճռական քայլեր Է ուզում, եթե մենք այսպես շարունակենք, ապա նրանք այլևս չեն մնա»։

Ես անհանգստացա միայն այն ժամանակ, երբ Վ. Մանուկյանն Էլ նույն տրամադրությամբ արտահայտվեց. «Մենք պետք Է գնանք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և այնտեղից դուրս չգանք մինչև մեր պահանջները չընդունվեն։ Եթե նրանք մեր բողոքը չընդունեն և չորդեգրեն մեր աշխատելաձևը ստուգումների վերաբերյալ, ապա մենք դուրս չենք գա Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ի նշան բողոքի։ Ու ժողովուրդը նույնպես կմիջամտի։ Վ. Մանուկյանին բավականին ուշադիր լսելուց հետո ես ասացի, որ դեմ եմ այդպիսի շարունակությանը։ Իսկ «ի՞նչ անել» հարցին պատասխանեցի պետք Է շարունակել անել այն, ինչ անում ենք. «Մենք մեր համառությամբ կարող ենք հասնել գործի վերանայմանը»։ «Համաձայն եմ, որ կհասնենք, բայց եթե մարդիկ դադարե՞ն գալ...»։ «Եթե մարդիկ դադարեն գալ միջոցառումներին, ապա մարդկանց այս ամենը պետք չէ»։ «Ի վերջո ես կարծում եմ, որ պետք է ես, դու, էլի հայտնի մարդիկ ներս մտնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ ժողովուրդը հետևի մեզ»։ «18 տարի բանտերում ու աքսորներում լինելով ես ոչ մի օր պրովոկատոր չեմ եղել և չեմ լինի»,–սադրիչ բառի փոխարեն «պրովոկատոր»–ն օգտագործելով ես ուզում էի ընդգծել իմ ժխտական վերաբերմունքը։ «Լավ, այդ դեպքում ես ուրիշների հետ կմտնեմ»,շարունակեց Վ. Մանուկյանը, անտեսելով նման գործողությանը տված իմ գնահատականը։ «Ոչ, դու ինքդ էլ իրավունք չունես։ Դու մոռանում ես, որ մեր միասնական թեկնածյուն ես։ Դու միայն Վ. Մանուկյանը չես։ Դու գրեթե նախւսգահ ես։ Ի՞նչ գործ ունի նախագահը ինչ-որ հանձնաժողովի, թեկուզ Կենտրոնական ընտրակւսն հանձնաժողովի աշխատա-կիցների հետ։ Բանակցությունների համար մենք ներկւսյացուցիչներ ունենք հանձնաժողովներում»։

Վ. Մանուկյւսնը կարծես թե համաձայնեց։ Ներկա էր նաև Ռ. Հակոբյանը, սակայն լուռ ունկնդրի դերում։ Չեմ հիշում, թե ովառաջարկեց, որ այդօրը խոսի նաև Ա. Մանուչարյանը։ Կանչեցին Ա. Մանուչարյանին ԳիԱրՔՄ-ի գրասենյակից։ Երբ Վ. Մանուկյանը ներկայացրեց իր ծրագիրը, Ա. Մանուչարյանը բավական տրամաբանորեն առարկեց դրա դեմ, ասելով, որ գուցե այդպիսի մի քայլ նպաստի դեպքերի բուռն զարգացմանը, բայց կարող է և ընդհակառակը մեզ ետ տանել։ «Քանի որ այդ ետ տանելու հանգամանքը բւսցառված չէ, ուրեմն չեմ կարծում, որ իմւսստ ունի այդպիսի բան անել»։ Վ. Մանուկյանը չվիճեց, կարծես մոռացավ Ա. Մանուչարյանի մասին, նրան նաև ելույթի իրավունք տալու համար հրավիրած լինելու մասին։

Խոսակցության ընթացքում սենյակ էին մտնում ԱԺՄ-ի ներկայացուցիչներ և հանկարծ նկատեցի, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ թվում էր, թե սենյակում հավաքվածների մեծամասնությունը կողմ էր Մանուկյանի առաջարկին, բայց այդ մեծամասնությունը աժմականներ էին։ Ու ստիպված եղա մեր համատեղ գործունեության մեջ առաջին անգամ բավական խիստ տոնով պահանջել, որ սենյակից հեռանան Ա. Աադոյանը, Դ. Վարդանյանը, Շ. Քոչարյանը և մյուս աժմականները։ «Ես համաձայնագիր եմ կնքելՎ. Մանուկյանի հետ։ Դուք Ձեր կուսակցության ներսում ինչ ուզում եք խոսեք, իսկ այստեղ Ձեր կարծիքը կարւոահւսյտի Վ. Մանուկյանը»։ Ողջունելի կարգապահությամբ նրանք դուրս եկան սենյակից։ Երբ մենք մնացինք մենակ, Վ. Մանուկյանին ասացի. «Այդպիսի մի քայլ ձեռնտու է այսօրվա իշխանություններին։ Չի կարելի անցնել օրինականության և ժողովրդավարության, քաղաքակիրթ գործունեության սահմանները։ Մա ոչ միայն սկզբունք է, այլև պարզ հաշվարկ, որովհետև մենք այսօրվա շահեկան վիճակից կարող ենք հայտնվել պարտվածի վիճակում»։ «Շատ լավ։ Այդ դեպքում այսպես անենք։ Դու, քեզ մոտ այդ բանը լավ է ստացվում,ասաց Վ. Մանուկյանը,֊կդիմես ժողովրդին ու կհարցնես իրենց կարծիքը, թե ինչպես վարվել»։ Համաձայնվեցինք և այդպես ես ճանապարհ ընկա դեպի հրապարակ։

ժամը 16-ից միքանի րոպե էր պակաս։ Ես ներողություն խնդրեցի մարդկանցից ժամը 12-ին խոստացված ճնշումային միջոցառումից տեղեկատվության նախարարությունը շրջափակելու գաղափարից հրաժարվելու համար, բացատրելով, որ մենք բանակցությունների մեջ ենք և փորձում ենք այդ հարցը լուծել՝ եթերաժամ ստանալ։ Այնուհետև, անդրադառնալով դեպքերի հետագա զարգացմանը, խոսեցի մեր համառությունը շարունակելու անհրաժեշտության մասին։ Մի պահ տեսա մի երիտասարդի, որ առանց խո-սափողի, բարձրաձայն դիմելով ժողովրդին, գոռում էր. «Վերջ, այսպես շարունակել չի կարելի, մենք այսօր պիտի գրոհենք, ջարդենք դրւսնց, բոլորին»։ Առաջին անգամ էր այդպիսի բան կատարվում մեր հանրահավաքում։ Նրան ուղղակի բռնի արմունկով կրծքին սեղմելով, օձիքը բռնած, քաշեցի մի կողմ ասելով դու «պրովոկատոր» ես։ Քանի որ հարթակում շատ մարդ կար կուտակված, քչերը նկատեցին։ «Պարոն Հայրիկյան, ես Ձեզ այնքան եմ հարգում, դուք իզուր այդբանը ինձ ասացիք»։ «Այն, ինչ-որ դու ասում ես, դա սադրանք Է։ Տեղդ հանգիստ նստիր, դու չես որոշողը, թե մարդիկ ինչ պիտի անեն»։ Կողքից մի մարդ, հավանաբար ավելի ինձ լսելի լինելու, քան այդ երիտասարդի համար ասաց. «Լսի, դու Արարատում հհշական Էիր, իսկ հիմա հակահհշակա՞ն ես խաղում»։ Երիտասարդը չարձագանքեց։ Պարզ Էր, թե ով Է, բայց հազարավոր ցուցարարներին թողած, մի ցածրորակ սադրիչով չէի զբաղվելու։ Կարգադրեցի հեռանալ հարթակից և շարունակեցի խոսակցությունը ժողովրդի հետ։

Երբ հարթակ բարձրացան Վազգեն Մանուկյանը և մյուսները, ես խոսափողը անմիջապես նրան տրամադրեցի։ Զուսպ խոսեց։ Նրանից հետո ելույթներ ունեցած մարդկանցից ուշագրավ էր հոգևորականի Շիրակի թեմի ւսռաջնորդի խոսքը։ Մարդկանց մեջ մի անհասկանալի գրգռվածություն կար ու ոմանք պահանջում էին կարճ կապել։ Եզրափակեց. «Եթե ուժի դիմեք, կտկարանաք»։ Չնայած վարողը Շավարշ Քոչարյանն էր, բայց Վազգեն Մանուկյանը միջամտեց իր մեկնաբանությամբ.«Եթե մենք կոշտ չլինենք, ապա իշխանությունները կոշտ կլինեն»։

Երբ հասավ իմ հերթը և պետք է կատարեի մեր պայմանավորվածությունը, Վ. Մանուկյանը խնդրեց, որ թույլ տամ խոսել նաև Աամվել Շահինյանին ու Ալբերտ Բաղդասարյանին։ Ես, բնականաբար, համաձայնեցի։ Երկուսով խոսեցին շուրջ կես ժամ։ Այդ ընթացքում Վազգեն Մանուկյանը մոտեցավ ինձ և գերհուզված ասաց մի նախադասություն, որ ցույց էր տալիս նրա, մեղմ ասած, հոգեկան անհավասարակշիռ վիճակը։ «Վազգեն, հիմա ես կխոսեմ, ու կտեսնես, ամեն ինչ լավ կլինի»,փորձեցի, իմ համոզված լավատեսությունն իրեն փոխանցելով, վերակւսնգնել նրա հոգու անդորրը։ Եկավ այն պահը, երբ ես պետք է խոսեի և մատուցելով Վազգենի առաջարկը, ինչպես նաև դրա հնարավոր արդյունքներն ու հետևանքները առաջարկեի մարդկանց քվեարկությամբ արտահայտել իրենց դիրքորոշումը։ Այդպիսի քվեարկությունների ժամանակ ժողովրդի հավաքականությունը միշտ լավագույն լուծումներն էր նախընտրում։ Բայց ինձ չհաջողվեց կատարել իմ առաքելությունը։ Անակնկալ խոսափողին մոտեցավ Վ. Մանուկյանը։ Քանի որ նա շարունակում էր մնալ մեր միասնական թեկնածուն, ես ենթադրեցի, որ, իր դիրքից ելնելով, ընդամենը ինչ-որ բան ունի լրացնելու Ալբերտի ասածներին։ Բայց պարզվեց նա գնում էր ինքնագործունեության։ Հայտարարեց, որ ինքը ամեն ինչ վերցնում է իր վրա, գնում-մտնում է ներս Կենտրոնական ընտրական հանձնաժողով և եթե կես ժամից դուրս չի գալիս, ապա մարդիկ մտնում են իր ետևից։ «Գնացինք»,–եզրափակեց իր խոսքը ու շարժվեց Մաշտոցի պողոտայի ուղղությամբ։

Ես ապշեցի այդ անտակտությունից։ Դա մեր բոլոր պայմանավորվածությունների կոպիտ խախտում էր։ Մեզանից որևէ մեկը ինքնուրույն որոշում կայացնելու և այն իր դաշնակիցներին պարտագրելու իրավունք չուներ։ Վ. Մանուկյանի խոսքն ուղղված էր ժողովրդին և ժողովուրդը, բնականաբար, ենթադրելով, որ դա ԱՀ միասնական որոշումն է, հետևեց նրան։ Ինձ համար ակնհայտ էր, որ առջևի շարքերում կանգնածների մի մասն էր միայն խանդավառված այդ նախաձեռնությամբ։ Ավելի շատ էին անակնկալ որոշումից դեռևս ուշքի չեկած, սակայն գնացողներից ետ մնալ չկամեցողները։ Վ. Մանուկյանն առաջ ընկավ և իր ետևից տարավ մարդկանց։ Ի տարբերություն այն բոլոր երթերի, երբ ես նախապես ուղարկում էի եռագույն դրոշները, հետո տալիս անհրաժեշտ ցուցումներ, այս անգւսմ նրանք գնացին առանց դրոշի և նախապատրաստության։

«Անջատիր երաժշտությունը»,կարգադրեցի սովորության համաձայն իմ «Դե եկեք եղբայրներ, մենք միանանք» քայլերգը միացրած ԱԻՄ-ի ռադիոտեխնիկայի պատասխանատու Մարտին Վարդանյանին։ Կողքիս ԱԻՄ-ի խմբակցության քարտուղար Ներսես Զեյնալվանդյանն էր։«Չկանգնեցնե՞մ ժողովրդին»։ «Ոչ»,–շտապեց պատասխանելՆերսեսը։ Հարցս հռետորական էր։ Ես էլ գիտեի, որ դա չէր կարելի անել, դա մարդկանց կկոտրեր։Չգիտեմ, դա հատուկ էր արված, թե պատահական կատարվեց, բայց Վ. Մանուկյանը ինձ ժամանակային և հոգեբանական փակուղու առաջ էր կանգնեցրել։ Հրապարակը աստիճանաբար դատարկվում էր։ Դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին գնում նաև աիմականները։ Ես ոչինչ անել չէի կարող։ Կարգադրեցի կապվել ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) հետ և Ազատության հրապարկում հավաքել ԱԻՄ-ի՛ ռադիոկապ ունեցող ինքնաշարժերը։ Վատ բանի կանխազգացումը ինձ հանգիստ չէր տալիս։ Պետք էր ելք գտնել։

Ցուցարարների համար հաց ու պանիր գնելու մեկնած ԱԻՄ-ի «վիլիս» ինքնաշարժի հետ կապ չկար։ Ես խիստ անհանգիստ էի. մյուս ինքնաշարժերն ուղարկեցի տարբեր ուղղություններով «վիլիսի» հևից։ Շատ շուտով մեր ԿԳ-ից հայտնեցին, որ այնւոեղից կարողացել են կապ հաստատել «վիլիսի» հետ, և նրանց մոտ ամեն ինչ կարգին է, զբաղված են գնումներով։ «վիլիսի» վարորդին ինքնաշարժը վարելու լիազորագիր չէինք տվել, այդ պատճառով էի անհանգիստ։ Մեկնեցինք նրանց ուղղությամբ շուկայի մոտ։ Հազիվ էինք նրանց հասել, երբ ռադիոկապով ինձ հայտնեցին, որ Դավիթ Վարդանյանն ինձ է փնտրում։ Խնդրում էր, որ տեխնիկան բարձրախոսներով զինված ԱԻՄի«երազ» ինքնաշարժը շտապ հասցնենք Ազգային ժողովի դիմաց հավաքված ցուցարարներին։ Ամբողջ նախընտրական արշավի ընթացքում Ազգային Համաձայնություն միավորմանը հիմնականում ԱԻՄ-ն էր ապահովում հանրահավաքների համար խիստ անհրաժեշտ ռադիոտեխնիկայով։ Հետագայում սեպտեմբերի 26-ին, այն ամբողջությամբ հափշտակվեց և ոչնչացվեց իշխանությունների հրամանով ԱԻՄ-ի կենտրոնական գրասենյակը գրաված ստահակների կողմից։ 14մլն. 900.000 դրամի շուրջ 35.000 դոլարի վնաս հասցվեց ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակին, չհաշված Գորիսի սահմանամերձ բնակավայրերի (Աիմավան 1 և Աիմավան 9)«Աղավնագետ» համայնքի ունեցվածքի թալանը։

«Դուք մեզ հետ ի՞նչ գործ ունեք,֊դիմեցի Դավիթ Վարդանյանին, երբ մեր ինքնաշարժերով վերադարձանք Ազատության հրապարակ։ Չէ՞ որ դուք ամեն ինչ Ձեր ձեռքն եք վերցրել»։ Դավիթը չլսելու տվեց հասկանալով, իհարկե, որ ակնարկս վերաբերում է Վազգենի վերջին քայլին։ «Մարդիկ չգիտեն ինչ անեն, բարձրախոսներ չկան, խոսքասողչկա»։«Վազգենը թողասի»–իմ գիծը շարունակեցի ես։«Վազգենը ներս է գնացել»,–ասաց Դավիթը։ Ես հասկանում էի, թե այնտեղ ինչ է կատարվում։ Երբ տասնյակհազարավոր մարդիկ են հավաքված, բարձրախոսների դերը ավելին է, քան հրետանու դերը պատերազմի ժամանակ։

Իմ և Դավիթի խոսակցության ընթացքում ես գտա,Վազգենի նկատմամբ առանց մարդկանց հավատը կոտրելու, և ընդհանրապես, հավատը կոտրելու, իրավիճակից դուրս գալու ելքը։ ԿԸՀ ժողովրդի «ներթափանցումը» ծրագրվում ու առաջարկվում էր որպես Վ. Մանուկյանի և նրան ուղեկցողների կալանավորման պատասխան քայլ։ Եթե ժողովրդին մատուցվեր Վազգենի կալանավորված չլինելու և իր կամքով ներսում մնալու հանգամանքը, ապա դա կվերագներ «ներս գնալու» անհրաժեշտությունը։

Այսպիսով, Վ. Մանուկյանի ճակատագրական ելույթից շուրջ մեկ ժամ անց բարձրախոսներով զինված«երազով», ցուցարարների համար հաց տանող «վիլիսով» և երկու «նիվաներով», ԱԻՄ-ի օրհներգի հնչյունների տակ, դանդաղ ընթացքով, մտանք ժողովրդի մեջ։ Երևի մարդիկ ինչ-որ բան զգացել էին, որովհետև մեզ սովորականից ավելի խանդավառ էին դիմավորում։ Առաջին իսկ առիթով ես հայտարարեցի, որ Վ. Մանուկյանի հետ ռադիոկապ կա, և նրանք շարունակում են բանակցությունները։

Կապն իրականացնում էինք հետևյալ կերպ. ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակից գործավարուհիս Անահիտ Կարապետյանը, կառավարական հեռախոսով խոսում էր Վ. Մանուկյանի հետ և հերթապահ փոխնախագահի միջոցով ռադիոկապով, խոսակցությունը փոխանցում էր մեզ։ Ես կարծում էի, թե կարողացա հանդարտեցնել արհեստականորեն բորբոքված կրքերը։ Բայց ինձնից հետո խոսող հռետորներից մեկը շարունակեց նույն ոգով. «Եթե 15 րոպեից հետո Վ. Մանուկյանը չգա, մենք մտնում ենք ներս» (անունները որոշ դեպքերում չեմ նշում, որովհետև այս տողերը գրելուս պահին ոմանք դեռևս հետապնդվում են)։ Հանդարտության մթնոլորտը վերականգնելու նպատակով կրկին ես խոսեցի։ Այս անգամ արդեն մարդկանց տեղեկացնելով, որ ուղիղ գծով շարված մեքենաներից մեկում ուտելիք կա, որպեսզի, նախևառաջ, կանայք մոտենան և հաց ու պանիր վերցնեն։ Տարօրինակ ժխոր էր սկսվել։ Ինչ-որ երիտասարդներ բարձրացել էին ցանկապատների վրա։ Ցանկապատները սկսել էին ճոճվել։ Հայտնվեց Ա. Մանուչարյանը։ Միարժեքորեն դեմ էր կրքերի բորբոքմանը։ Վերադարձել էր նաև Ա. Մարզպանը։ Մոտենալով ինձ հարցրեց. «Ո՞վ է բարձրախոսը տվել Ա. Բաղդասարյանին։ Ու՞մ անունից է խոսում Ալբերտը»։ Մոտեցավ նաև Լյուդմիլա Հարությունյանը։ Նա ձայն խնդրեց և դիմելով ժողովրդին ասաց. «Դուք անում եք այն, ինչ ցանկալի է Տեր-Պետրոսյանին»։ Այդ ընթացքում Կենտրոնական գրասենյակից մեզ հաղորդեցին, որ բանակցությունները հաջող ընթացքի մեջ են, որ դրանց մասնակցում է նաև Բ. Արարքցյանը, որ մեր պահանջը բավարարվում է։ Ես նույնիսկ մի փոքր վերամբարձ, արհեստական ոճով այս ամենը ներկայացրեցի ժողովրդին, սակայն ակնկալվող հանդարտության փոխարեն տեսա մոլեգնորեն ճաղերի վրա մագլցող մարդկանց։ Նրանք ոչ միայն տրամաբանությանը, այլ նաև ինձանից հետո խոսող Դավիթ Վարդանյանի հորդորներին չէին ենթարկվում։

Հետագայում տարբեր աղթյուներից տեղեկացանք, որ մեծքանակությամբ քաղաքացիական հագուստներով մարդիկ են բերվել Ազգային ժողովի մոտ, որ իշխանությունները պետական ձեռնարկությունների, մասնավորապես էլեկտրացանցի աշխատակիցների ուքաղաքտցիական հագուստներով ուղարկված զինվորականների պարտադրել են մասնակցել հանրահավաքին, դարպասների տապալմանը և Ազգային ժողովի վրա իրականացվելիք գրոհին։ Ներքին գործոց նախարար Վանո Աիրադեղյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ ցուցարարների մեջ մեծ թիվ են կազմում ՆԳՆ աշխատակիցները։ Այս տեղեկությունների իսկությունը պարզելը, կարծում եմ, քրեագետ պատմաբանների խնդիրն է, բայց եթե ես այստեղ չհիշատակեի ամենքի շուրթերից հնչող այս վարկածի մասին, ապա կասկածի տակ կընկներ ողջ շա-րադրածս։

ժխորն ու աղմուկը այնքան ավելացան, որ անգամ բարձրախոսի ձայնը չէր լսվում։ Տարբեր տեղերում ցանկապատները տապալվեցին, և զգալի թվով մարդիկ ներխուժեցին Աժ-ն շրջափակող այգու տարածք։ Հարյուրից ավելի աիմականներ հավաքվել էին իմ շուրջը և սպասում էին կարգադրության։ Նաև անծանոթ մարդիկ մոտենում և հարցնում էին. «Պարոն Հայրիկյան, մենք ի՞նչ անենք։ Մենք էլ գնա՞նք ներս, գնա՞նք ներս»։ Այդ ժամանակ ավտոմեքենաների հռնդյուններ լսվեցին, հետո կրակոցներ և պայթյուններ։ Սկսվեց խուճապ։ Ցուցարարների մեջ մեծ թվով կանայք ու երեխաներ կային, որոնք ներս չէին մտել, բայց հենց նրանք եղան հիմնական տուժողները։ Ավտոմեքենան ջրի հզոր շիթով տապալում էր մարդկանց։ Այդտեղ բացահայտվեց մեքենաները մեկ ուղիղ շարքով կանգնեցնելու առավելությունը։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ է սպասվում։ Երկինքը լցված էր ավտոմատների առկայծող գնդակների հետագծերով։ Իմ հրահանգով ԱԻՄ-ի ինքնաշարժերը անմիջապես ճանապարհ ընկան։ Նրանցից մեկում հասցրեցի տեղավորել նաև դեմոկրատների առաջնորդ Արամ Սարգսյանին։ Մերոնք առանց ինձ հեռանալչէին ուզում։ Հատկապես համառում էին Սուսաննա Ավագյանը և Արթուր Բաղդասարյանը։ Ես էլչէի պատկերացնում, թե ինչպես պետք է մարդկանց թողնեի, իսկ վտանգը մերձենում էր, և ստիպված եղա կոպտորեն կարգադրել անմիջապես հեռանալ։ Մարդիկ չգիտես որտեղից ճարածքարերովխփում էին քլորաջրի հզոր շիթեր շաղ տվող զրահապատ մեքենային։ Բայց դրանք անկարող էին վնասել։

Հետո տեղեկացա, որ մարդկանց հաջողվել էր կոտրել ինքնաշարժերի լուսարձակները և նրանք ստիպված կանգ էին առել։ Ավտոմատային համազարկերին ժողովուրդը պատասխանում էր սուլոցներով ու գոռում-գոչյուն-ներով։ Առաջին պահի տագնապին հաջորդել էր վրդովմունքը։ Հնարավոր չէր պատկերացնել, թե որտեղ ինչ էր կատարվում։ Անհայտ էին Վ. Մանուկյանի, Ռ. Հակոբյանի, Լենսեր Աղալովյանի ճակատագրերը։ Մարդիկ նման էին հովվին կորցրած ոչխարների, բայց բոլորն ընթանում էին դեպի Ազատության հրապարակ։

Աուսաննան քիչ ներքև իջել էր ինքնաշարժից և Տիգրանի հետ հայտնվեց կողքիս։ Աստիճանաբար խուճապը դադարեց և հավաքվեցինք Ազատության հրապարկում։Արդեն մութ էր։ Կարգադրեցի միացնել բարձրախոսները և փորձում էի մարդկանց հույս և կորով ներշնչել։ Ցույցը ցրող մեքենաների հետևից եկող վահանակիր ոստիկանների շարքը կանգ էր առել Ամերիկյան դեսպանությունից մի փոքր վերև։

Մեծ թիվ էին կազմում ծեծվածները, այդ թվում և աղջիկներ։ Մի մայր փնտրում էր իր 12-ամյա որդուն։ Ասացին, որ այդպիսի մի երեխայի ուշագնաց վիճակում տեսել են հիվանդանոցում։ Մայրն էլ խելագարվածի պես վազեց հիվանդանոց։ Գրություն ստացա, որ վիրավորների համար արյուն է պետք։ Տասնյակ մարդիկ իսկույն արձագանքեցին, սակայն շուտով վերադարձան։ Բժիշկներն ասել էին, որ առայժմ այդպիսի անհրաժեշտություն չկա, որ հարկ եղած դեպքում կտեղեկացնեն։

Չնայած ուշ ժամին, հրապարակը անմիջապես լցվեց։ Ինձ առանձին ասացին, որ նահանջող ժողովրդի մեջ տեսել են Բ. Արարքցյանին։ Դա անհավատալի թվաց։ Ես ժողովրդին ուզում էի արդեն տուն ուղարկել կոչ անելով հանդիպել հաջորդօրը, բայց ինձ մոտեցան մի խումբ աիմականներ և ասացին, որվ. Մանուկյանը ամերիկյան դեսպանատան մոտ է։ ԱԻՄ-ի հերթապահ փոխնախագահ Տիգրան Ազաւոյանին և կարգապահականից մեկ հոգու ուղարկեցի ճշտելու Վ. Մանուկյանի մասին լուրը։ Նրանք հաստատեցին, որ Վ. Մանուկյանը մի քանի հարյուր հոգու հետ ամերիկյան դեսպանատան մոտ է։ Ազատության հրապարակում հավաքվածները իմ կոչովսկսեցին ընթանալ դեպի այն տեղը, որտեղից կես ժամ առաջ փախուստի էին դիմել։ «Վազգեն նա-խա-գահ» վանկարկելով նրանք ընդառաջ էին գնում այն մարդուն, ում անունը այդօրերին դարձել էր ազատության և արդարության խորհրդանիշ։ Համընդհանուր խավարի մեջքայլելով, հասանք ամերիկյան դեսպանատանը, որի ճաղերի մոտ, մարդկանցով շրջապատված Վ. Մանուկյանը և Համաձայնության մի քանի ներկայացուցիչներ խորհրդակցում էին։ Ես առանձնացրեցի Վազգենին ու հարցրեցի, թե արդյո՞ք որևէ բան լսել է Բ. Արարքցյանի մասին։ Պատասխանեց, որ ինքն Ա. Մանուչարյանին ուղարկել է Բաբկենին անվտանգ տուն հասցնելու համար։ Ես ուղղակի ճնշմամբ պարտադրեցի հեռանալ ամերիկյան դեսպանատան մոտից և գնալ Ազատության հրապարակ։ Ամերիկյան դեսպանությունը պաշտպանելու պատրվակը շատ հարմար էր նոր գրոհ ձեռնարկելու համար։ Ազգային ժողովի բակից շարունակում էին համազարկերով օդ կրակել։ Վերադարձանք Ազատության հրապարակ, որտեղ հայտարարի բերեցինք կատարվածը։ Ես, մասնավորապես նկատի ունենալով առաջին նահանջից հետո Վ. Մանուկյանի հետևից գնացած ժողովրդի բարոյակամային բարձր հատկանիշները, այդ օրը հայտարարեցի մեր ժողովրդի հաղթանակի օր։ Մի քանի օր անց հեռուստատեսությամբ ցույց տալով պառլամենտի ծեծված փոխխոսնակին և զուգահեռ իմ ելույթի այդ հատվածը, Հայաստանի պետական լրատվությունը ուզում էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե ես պառլամենտի վրա գրոհը, նրա պատասխանատուների նկատմամբ բռնարարքները համարում եմ մեր ժողովրդի հաղթանակը։ Մինչդեռ իմ ելույթի պահին ես նույնիսկ չգիտեի, որ ինչ-որ մարդիկ ծեծի էին ենթարկել նաև Արա Սահակյանին և այլ հհշականների։

Հանրահավաքը ավարտեցինք կեսգիշերից առաջ պայմանավորվելով շարունակել հաջորդօրը, ժամը 12-ին։

ԱԻՄ-ի գրասենյակ գնալուց առաջ ես «Արմենիա» հյուրանոցում հանդիպեցի իմ վաղեմի բարեկամ Գարի Կասպարովին, որը որպես Ռուսաստանի թիմի ներկայացուցիչ մասնակցում էր շախմատի համաշխարհային օլիմպիա դային։ Իր այդ կարգավիճակը, սկզբունքային ժողովրդավար, կոմունիստական կայսրության օրոք Ազգային ժողովրդավարական շարժումների համակարգիչ կենտրոնի «ժողովրդավարություն և անկախություն» կազմակերպության անդամ, Կասպարովին նուրբ կացության առջև էր դնում։ Սակայն ինչպես պարզվեց հետագայում, նա դիտողի կարգավիճակում չէր մնացել։ Երկու շաբաթ անց Արմենպրեսի թղթակիցը ինձ հարցնում էր, թե ինչու՞ էր Կասպարովը սպառնում իմ կալանավորման դեպքում դադարեցնել իր մասնակցությունը շախմատի համաշխարհային օլիմպիադային։


 

Մաս երրորդ

ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակում շատ մարդ կար, հատկապես շրջաններից։ Նրանց մի մասը թույլտվություն ստացավգիշերելու գրասենյակում, իսկ տուն գնացողներից շատերը այդպես էլտուն չհասան։ Կեսգիշերին հեռուստատեսությամբ ցույց տվեցին բռնությունների ենթարկված Ազգային ժողովի խոսնակին և փոխխոսնակին։ Չնայած նրանց հետ մտերիմ չեմ եղել, բայց առաջին ցանկությունս անմիջապես նրանց հիվանդանոցում այցելելն էր ու կարեկցանքի խոսքեր ասելը։ Երկուսն էլ ծանր վիճակում էին։ Այդ ամենը ոչ միայն մարդկայնորեն խիստ տհաճ էր, այլև վտանգավոր որպես ավանդույթ։ Տարիներ առաջ «Ղարաբաղ» կոմիտեի գործիչները նախորդ խոսնակին Ոսկանյանին էին ծեծել։ Հիմա նույն «Ղարաբաղ» կոմիտեի մի կեսը մյուս կեսին էր ծեծում։ Սա՞ պիտի լիներ մեր ձեռքբերումը։

Քնելուց առաջ, վերլուծելով ողջ կատարվածը, ես հասկացա, որ այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ Վ. Մանուկյանը խախտեց մեր հա՛մաձայնագիրը և, որ առավել անընդունելի էր ինձ համար, օգտվելով պահից զրկեց ինձ իր դաշնակցին, խոսքի իրավունքից։ Այդպես ինձ հետ ՊԱԿ-ն էր վարվել միայն։ Ակամա կրկին հիշեցի վերջին չեկիստապետ Կրյուչկովի տված հանձնարարականը այն ժամանակ վարչապետ Վազգեն Մանուկյանին.

«Զգուշացեք, որ Հայրիկյանը կամ Դաշնակցությունը չգան իշխանության»։

Որոշեցի առավոտյան մամուլի ասուլիս հրավիրել և, եթե Վ. Մանուկյանը հրապարակավ ներողություն չխնդրի իր կատարածի համար, հայտարարել, որ նա խախտել է մեր համաձայնագիրը և դրանով քանդել դաշինքը։ Երկու շաբաթ անց, երբ ես անդրադարձա այս հարցին, նա և Լ. Աղալովյանը խնդրեցին կատարվածում չարակամություն չտեսնել և կատարվածը թյուրիմացություն համարել։ Բայց առաջին օրերին վրդովմունքս սահման չուներ։

Առավոտյան ժամը 3-ին իմացա, որ տուն չէր հասել ԱԻՄ-ի Խորհրդարանի խոսնակ Մրամ Հարությունյանը։ Հետո տեղեկացա, որ գրոհ է ձեռնարկվել ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակի վրա։ Վերցնելով իմ տրամադրության տակ եղած ու գրանցված զենքը, շենքերի բակերով հասա գրասենյակ։ Հասկացա, որ մոտենալն անիմաստ է։ Անհանգստանում էի. որ կարող են կոպիտ լինել կնոջս Աուսաննայի նկատմամբ։ Երբ ես դուրս էի գալիս տնից, նա, անհանգստանալով ինձ համար, ուզում էր գալինձ հետ։ Թույլչտվեցի։ Դա միայն ավելորդ բարդություն կարող էր ստեղծել։ Տնից ոչ հեռուքողարկված, հետևում էի անցուդարձին։ Միքանի ավտոմեքենաներով զինված մարդիկ եկան։ Ձայն տվեցին Աուսաննային, բայց իրենց բարեկիրթ էին պահում։ Նույնիսկ բնակարան չմտան։ Հետո Աուսաննայից իմացա, որ մեկը մտելէ բնակարան և ստուգել, ես այնտեղ եմ, թե ոչ։ Եվ իմ, և թերևս այդ անմեղ զինվորականների բախտը բերեց, որ իրենց չափերի մեջ պահեցին, որովհետև մազից էր կախված իմ մարդասպան և իրենց զոհ դառնալը կամ բացառված չէ նաև հակառակը։ Մեկ ինքնաշարժ թողնելով տան մուտքի մոտ, նրանք հեռացան։ Գնացի նաև ես։ Պետք էր ապահովաբար թաքնվել գոնե մինչև մամուլի ասուլիսը։ Գիշերվա ընթացքում ստիպված եղա թաքստոցս երկու անգամ փոխել։ Վաղ առավոտյան երկու ժամ քնելուց հետո սկսեցի ծանոթանալ իրավիճակին։

Չնայած առկա վտանգին զանգահարեցի գրասենյակ։ Քարտուղարներից մեկը Աոֆան, հասցրեց ինձ զգուշացնել, որ իրենց արգելում են մոտենալ հեռախոսներին և մամուլի ասուլիսի մասին խոսել հնարավոր չէ։ Հետո մոտեցավ Ա. Կարապետյանը և լրացրեց, որ գրասենյակ եկած մարդկանց ահավոր ծեծի են ենթարկել և ձերբակալել։ Ակնհայտ էր, որ այդ պայմաններում ամենախոհեմքայլը թաքնվելն էր, բայց և հասկանում էի, որ անցնել ընդհատակ նշանակում էր մեր ժողովրդի պատմությունը տաս տարով ետ տանել։

Հեռուստատեսությամբ սկսեցին ցուցադրել Աժ-ի արտահերթ նիստը։ Հան-րապետության դատախազը Աժ-ից թույլտվություն էր խնդրում մի շարք պատ-գամավորների նկատմամբքրեական գործ հարուցելու համար։ Ես էլ էի այդ պառլամենտականների թվում։ Աստված Ձեզ հետ մտածում էի, Ձեր ներկայացմանը ես չեմ մասնակցի։ Հեռուստացույցով երևաց, որ դահլիճ մտցրեցին Սեյրան Ավագյանին և Ռ.Հակոբյանին։ Իրարանցում սկսվեց։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ կատաղած գազանների ոհմակի նման մի խումբ պատգամավորներ նետվեցին իրենց երեկվա գործընկերների վրա։ Ավելի շուտ ենթագիտակցությամբ, քան բանականությամբ, ես զգացի, որ Աժ չգնալ չեմ կարող, որ պետք է մի բան անել օգնելու բռնադատվող ընկերներիս, փրկելու մեր նկարագիրն ու գործը։

Տնից դուրս գալը շատ վտանգավոր էր, բայց բակերի միջով մի կերպ հասա Աայաթ-Նովա պողոտա։ Փողոցի երկու ծայրերում և խաչմերուկներում զրահամեքենաներ էին և զինվորներ։ Երթևեկություն գրեթե չկար։ Առաջինը մի սպիտակ «նիվա» կանգնեց։ Ոստիկանության աշխատակիցներ էին։ Մի պահ խանդավառվեցին ինձ տեսնելով, բայց, հավանաբար, մտածելով, որ փորձանքից հեռու պետք է մնալ, ինձ ասացին կներեք, մենք տեղ ենք գնում։ Հաջորդը, կարծում եմ, փոստային «ուազ» էր։ Վարորդը հաճույքով վերցրեց ինձ։ ճանապարհին մեզ կանգնեցրած ոստիկանների առաջին խմբին ասացի. «Ձեր ստացած հրամանը փոխվել է։ Հիմա ինձ Աժ-ում սպասում են»։ Ես չգիտեի, նրանք հրաման ստացել են, թե ոչ, բայց լսելովնրանց զարմացական «Հես ա Հայրիկյանը » հասկացա, որ շատ դժվար է լինելու հասնել Աժ։ Բաղրամյան և Մոսկովյան փողոցների հատույթում ուժեղացված պահակախումբ էր կանգնած։ Այդ ջոկատի հրամանատարը ձեռքի կւսպի միջոցով ինչ-որ մեկի հետ խորհրդակցեց և հետո մեզ թույլ տվեց ընթանալ դեպի Ազգային ժողովի շենք։ Նկատեցի, որ ինքը նույնպես նստեց մի սպիտակ «նիվա» և սկսեց ընթանալ իմ մեքենայի կողքից։

ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, կանգնեցնելով մեր ինքնաշարժը, ես մոտեցա դեսպանատան փակ դարպասներին։ Մինչ աշխատակիցները ուզում էին պարզել ինձ կարելի է թույլ տալ ներս մտնել, թե ոչ, ես նրանց ասացի տեղեկացրեք դեսպանին, որ ես հիմա գնում եմ Աժ։ Դա Աժ նիստերի դահլիճ հասնելու իմ միակ երաշխիքն էր։ Դրա համար էլ անում էի ցուցադրաբար։ ԱՄՆ-ի դեսպան Պիթեր Թոմսենը հետագայում ինձ ասաց, որ ինքն անմիջապես լուրը ստացել է և հեռուստատեսությամբ հետևելով տեսել, որ ես մտա Աժ-ի նիստերի դահլիճ։

Ես կատարեցի իմ պարտքն աիմականների հանդեպ։ Տեղի ունեցածը, իսկապես, անակնկալ էր աիմականների համար, և նրանց պետք էր ասել ճշմարտությունը։ Միաժամանակ, թեև ինձ համար շատ տհաճ ու ծանր գնով, կարծում եմ կարողացա նվազեցնել չարի մթնոլորտը Հայաստանում։

Այդ օրվա իմ զգացածն այնքան խոր հետք է թողել իմ սրտում, որ արդեն 6 ամիս է չեմ կարողանում ինձ անգամ պատկերացնել այդ Աժ-ի կազմում։ Առաջին պահին, երբ ես մոտեցա խոսափողին հարց տալու համար, անակնկալ հարված ստացա դեմքիս։ Այնուհետև մի խումբ «պատգամավորներ» հարձակվեցին ինձ վրա։ Մեկ այլ խումբ էլ ոտքի կանգնեց ինձ պաշւոպանելու համար։

Աժ-ի խոսնակ Բաբկեն Արարքցյանը պարզունակ հրահրիչի դեր էր կատարում։ Հետո համոզվեցի, որ դա իմ տպավորությունը չէր միայն։ Երկու տարբեր իրարից անկախ աղբյուրներից տեղեկացա, որ Բ. Արարքցյանը կոչ է արել «պահել իր թասիբը» և այդ բանն արվում էր մի ամբողջ ժողովրդի արժանապատվության ու բարոյական նկարագրի հաշվին։ Եթե նախորդ օրվա կատարվածը անթույլատրելի ու դատապարտելի էր, ապա որքան անթույլատրելի էր Աժ-ը հաշվեհարդարի ասպարեզ դարձնելու պառլամենտի խոսնակի արարքը։ Նա կոչ էր անում դահլիճին խանգարել ինձ, թույլչտալ խոսել։ Հիստերիկ ոգևորությամբ պնդում էր, որ Աժ-ի վրա գրոհի, իրեն տեռորի ենթարկելու երկրորդ կազմակերպիչը ես եմ։ (Սեպտեմբերի 25-ին կենտրոնական գրասենյակում հերթապահող Արկադի Վարդանյանից հետագայում ես տեղեկացա, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ԻՐ հետ հեռախոսով խոսող Վազգեն Մանուկյանը, Արկադիի համար անհասկանւսլիորեն, դիմելով, ըստ երևույթին, իր կողքին կանգնած մարդկանց, մի քանի անգամ կրկնել է մի խանգարեք, ես Պարույրի հետ եմ խոսում։ Այդ պահին Վ, Մանուկյանի հետ կապի մեջ է մտել Բաբկեն Արարքցյանը, որին նա ասել է. «Ախր, Բաբիկ շատ եք խորացել..., հիմա ես Պարույրի հետ եմ խոսում. >: Արկադիի տպա-վորությամբ, այդ պահին Վ. Մանուկյանի հետ Բ. Արարքցյանը խոսել է Աժի տարածք ժողովրդի ներս մտնելու մասին։ Հավանաբար այս հանգամանքով էր պայմանավորված Աժ-ում Բ. Արարքցյանի պահվածքը իմ նկատմամբ։) Արժանապատվությունից զուրկ մարդու կեցվածքով լուտանքներ ու վիրավորական արտահայտություններ էր շաղ տալիս իմ հասցեին։ Երբ ես իմ ելույթից հետո վերադառնում էի տեղս, դարձյալ բռնության դրսևորումներ եղան։ Մարդիկ, որ երեկ պատկառանքով ու անսքող ակնածանքով էին վերաբերվում ինձ, այսօր վերածվել էին շնագայլերի։ Բայց քիչ չէին մարդկային նկարագիրը պահպանած պատգամավորները նաև ՀՀՇ-ից հատկապես նախորդ պառլամենտի անդամներից։ Անհատական շեշտադրման տպավորություն անգամ չեմ ուզում թողնել, այդ է պատճառը, որ չեմ նշում ոչ սանձարձակների և ոչ էլ սանձահարողների անունները։

Երբ ես հասա Ազգային ժողով, Ռ. Հակոբյանը և Ս. Ավագյանը դահլիճում չէին։ Հետագայում Ռուբենը ինձ պատմեց, որ իրենք, տեսնելով իրենց նկատմամբ ստեղծված սադրիչ մթնոլորտը, որոշել են դուրս գալ դահլիճից։ Փաստորեն ստիպված էին եղել։ Դահլիճից դուրս գալուն պես իրենց կալանավորել էին։ Այժմ ինձ էին փորձում ստիպել հեռանալ նիստերի դահլիճից։ «Խորհուրդ» էին տալիս. «Գոնե հիմա դուրս արի, գնա»։ Ինձ վրա առաջին հարձակումից հետո կոմունիստները, որ նստում էին իմ առջևի շարքում, դուրս եկան դահլիճից։ Ես զգում էի (հասկանալու համար շատ քիչ էր ժամանակս), որ չի կարելի հեռանալ դահլիճից, որ պետք է կոտրել ատելության մթնոլորտը, օգնել նաև այդ ողորմելիներին՝ վերադառնալու իրենց մարդկային նկարագրին։ Նրանց «հուզողը» ոչ թե ես էի, այլ ելույթով հանդես գալու իմ պատրաստակամությունը։ Ակնհայտ էր, որ անցանկալի էր իմ խոսքը, որովհետև տեղական և միջազգային հանրությանը մենք պետք է ներկայացվեինք որպես ֆաշիստներ, որոնք բռնարարքների կողմնակից են, իսկ իմ խոսքը հերքում էր այդ վարկածը և անհնարին դարձնում Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և անկաշկանդ ժողովրդի ճակատագիրն ու ունեցվածքը տնօրինելու «բաղձալի» ծրագիրը։ Առանց անհրաժեշտության Երևանի փողոցներում տեղակայված տանկերն ու զրահամեքենաներն արդեն ստեղծել էին արտակարգ իրավիճակի մթնոլորտ։ Մնում էր այն վավերացնել համապատասխան բարոյաքաղաքական հիմնավորմամբ։ Կարծում եմ ինձ հաջողվեց օգնել մեր ժողովրդին խուսափելու բացահայտ բռնապետությունից և իշխանություններին զերծ մնալու այդ անխոհեմ քայլից։

Կար ևս մի հանգամանք։ Պետք էր հենց նախնական փուլում ջախջախել Դաշինքի ղեկավարներին ներկայացվող պետական հեղաշրջման անհեթեթ մեղադրանքը։ Մի քանի օրից նույն բանն ասելը կարող էր անիմաստ լինել, ու ես, չվախենալով կիսագրագետ ասեկոսեներից, մատուցեցի ամենքին հայտնի այն ճշմարտությունը, որ Վ. Մանուկյանը Ազատության հրապարակում ազդարարել էր տասնյակ-հազարավոր մարդկանց առաջ ինքն անձամբ է որոշում կայացրել։ Չկա խմբակայինը, հետևաբար, չեն կարող լինել ներկայացված մեղադրանքները։

Կատարեցի պարտքս նաև մեզ հավատացողների առջև։ Աիմականից պահանջվող սկզբունքայնությամբ և հետևողականությամբ դատապարտեցի բռնարարքները և Հայաստանի համար օրինաչափություն դարձող պառլամենտի խոսնակի գլուխ ջարդելու սովորույթը։

Ախալ հայտարարելով Վ. Մանուկյանի դրսևորումը սեպտեմբերի 25-ին, ես չբացառեցի, որ պատմության առաջ թերևս ինքը ճիշտ դուրս գա։

Ինձ պես ինքնուրույն դահլիճ եկած Շավարշ Քոչարյանին թույլ չտվեցին նույնիսկ երկու նախադասություն ասել և նա ելույթի փոխարեն ստիպված եղավ հայտարարել, որ հիմա երևում է, թե իրականում ովքեր են բռնությունների դիմողները։ Դրանք եղան Շավարշի վերջին խոսքերը։ Ավելի ամոթալի բան դժվար է պատկերացնել, հենց կենտրոնական ամբիոնի մոտ նրան սկսեցին ծեծել և հետո զինվորների ուղեկցությամբ դուրս տարան դահլիճից։ Երբ օրեր անց հանդիպեցի Շավարշին, տեսա, որ նրա առջևի երկու ատամները չկան։ Դա սեպտեմբերի 26-ի հետևանքն էր։

Այդօրվաիմ երրորդ ելույթից հետո ի պաշտպանություն Ն. Զեյնալվանդյանի, դահլիճում ատելության մթնոլորտը կտրուկ նվազել էր։ Իմ տեղը վերադառնալիս միտումնավոր կրկին անցա այն ստահակի մոտով, որն անակնկալ ոտքով հարվածել էր ոտքիս։ Այս անգամ նա իրեն կարգին պահեց։

Վերջին շրջանում դա իմ ամենածանր օրն էր։ Ծանր հատկապես այն պատճառով, որ տեսնում էի, թե որքան կարող է ստորանալ հայ մարդը, (իհարկե, խոսքս չի վերաբերում Վիգեն Խաչատրյանի նմաններին, դա նրանց կացութաձևն է կոմունիստների ժամանակներից)։ Այդօրը ծանր էր անձնական տեսակետից նաև այն պատճառով, որ թեկուզ մի քանի վայրկյան կասկածեցի իմ սկզբունքների ճշմարտացիությանը ու մի պահ գայթակղությամբ նայեցի կողքիս կանգնած ավտոմատավորի զենքին... Ես հասկանում էի, որ դա իմ թուլության պահն էր և, մեր Տիրոջ խոսքը հիշելով, կարողացա արագ ձերբազատվելչարության մթնոլորտի պարտագրած գայթակղությունից։

Նիստն ավարտվեց։ Կարծում էի, որ կալանավորվելու եմ։ Գիտեի, որ երկար պահել չեն կարող։ Բայց էականը դա չէր, այլ այն, որ ազատազրկման էր դատապարտվել մի ողջ ժողովուրդ։ Դեռ դահլիճում մի հեռուստալրագրող հարցազրույց խնդրեց Ափյուռքի համար։ Համաձւտնեցի։ Միասին դուրս եկանք միջանցք։ Տեսախցիկով միացավ նաև մեկ այլ լրագրող։ Երեկոյան հեռուստատեսությամբ եթեր սփռվեց մի «Հատուկ թողարկում», որ, ինձ համար անակնկալ, ամբողջությամբ քաղված էր այդ հարցազրույցից։ Հեռուստալրագրողներից անմիջապես հետո ինձ մոտեցան մի գնդապետ և, կարծեմ գեներալՌոմիկը։ Ասացին, որ որոշում է ընդունված ինձ կալանքի չվերցնել, բայց ինձ «խնդրում էին» չբացակայել բնակարանից և մշտապես «մատչելի լինել» իրավապահ մարմիններին։

Երկու օրից ինձ հրավիրեցին դատախազություն գործովքննության, իսկ հաջորդ օրը Ազգային Անվտանգության նախարարի հետ հանդիպման։ Հանդիպումը մեղադրյալի և մեղադրողի հանդիպում չէր, այլ զրույց։ Հաջորդ հանդիպման ժամանակ իմ ձեռքի տակ եղած տեսաժապավենների և այլ նյութերի միջոցով ես փորձում էի ապացուցել բազմաթիվ մարդկանց անմեղությունն ու կանխելնրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը։

Եվս մի հադիպման ժամանակ Աերժ Աարգսյանին ներկայացրի, թե որքան բացասաբար է անդրադառնալու ընդհանրապես Հայաստանի վարկի վրա ընտրություններից հետո տանկերի, զրահամեքենաների առկայությունը Երևանի փողոցներում։ Դրական արդյունքը իրեն սպասել չստիպեց։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո ակնհայտ դարձավ, որ ամենահավասարակշռված և ստեղծված իրավիճակի համար իսկապես մտահոգ պետական գործիչը Սերժ Սարգսյանն է։

ԱԻՄ-ի բազմաթիվ պատասխանատուներ 15-օրյա կալանքով բանտերում Էին։ Գրասենյակը ավերված Էր ու փակ։ Ականատեսներից լուրեր Էինք ստացել, որ կտտանքների Էին ենթարկել ԱԻՄ-ի խորհրդարանի խոսնակ Արամ Հարու-թյունյանին, ատյանական Արթուր Բւսղդասարյանին, ԿԳ աշխատակիցներ Ալբերտ Պետրոսյանին, Գագիկ Առաքելյանին, մարզերից ժամանած ԱԻՄ-ի պատասխանատուներին։ Հայաստանն ապրում Էր քաղաքականապես հեղձուցիչ մթնոլորտում։

Երրորդ, թե չորրորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԱԻՄ-ի ներկայացուցիչ Նորայր Խանզադյանի հետ մեր տան շրջակայքում քայլելիս տեսնում Էի մեզ նայող վախվորած ու զարմացած դեմքեր, իսկ մի կին փարվելով ինձ ասաց.«Վայ, Էս ինչ լավ Է, որ Դուք դրսում եք»։ Հազիվ Էի հասցրել մտածել, որ նա ո՛ւրախ Է ինձ համար, ավելացրեց. «Եթե Դուք փրկվեք, մենք Էլ կփրկվենք»։

Երկու-երեք շաբաթ անց Ազգային Համաձայնություն միավորման առաջին հանդիպումներից մեկի ժամանակ ես բոլոր ղեկավարների ներկայությամբ Վազգենին հարցրի սեպտեմբերի 25-ի իր պահվածքի և ելույթս խափանելու մասին։ Կատարվածը խնդրեցին համարել թյուրիմացություն։ Մենք չսրեցինք՝ խորհելով, որ դեռ ամեն ինչ կորածչէ։ Իսկ նույն օրերին հրավիրած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ այն հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս Վւսզգեն Մանուկյանը իմ սեպտեմբերի 26-ի ելույթներին, նա պատասխանեց. «Հայրիկյանն ասում էր այն, ինչ ես հայտարարել էի հարյուր-հազար մարդու առաջ։ Նա ճշմարտությունն էր ասում, իսկ ինձ համար դա է ամենակարևորը»։

Լսելով Վազգեն Մանուկյանի այս պատասխանը, ես մի պահ մտածեցի, որ նրան, իր բոլոր թերացումներով հանդերձ, հավատալն ու միասնական թեկնածու առաջադրելն այնքան էլ մեծ սխալչէր. հանդարտ պայմաններում նա ի վիճակի էր ճշմարտությունը ամեն ինչից բարձր դասել*։

* Գիրքը հանձնված էր տպագրության, երբ տեղի ունեցավ Ազգային ինքնորոշում միավորման XVII Համագումարը, որ, բնական է, չէր կարող անտարբեր մնալ 1996թ.֊ի սեպտեմբերի և հետագա իրադարձությունների նկատմամբ։ Համագումարը հայտարարեց, որ ԱԻՄ-ը հանուն ժողովրդավարության և օրենքի իշխանության շարունակելու է համագործակցել ԱՀՄ (Դաշինքի) կուսակցությունների հետ, սակայն Վազգեն Մանուկյանին այլևս միասնական թեկնածու չի համարում (196 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահքվեարկությամբ)։


 

Վերջաբանի փոխարեն

Մի խումբ երիտասարդներից ԱՀ միավորման հանրահավաքում ստացված նամակը, ուղղված Պարույր Հայրիկյանին.

«Մենք այս մասին արդեն գրել ենք, բայց ուզում ենք ավելացնել, որ Աժում հայտարարելով, որ ԱԻՄ-ը և Հայրիկյանը դեմ են եղել գրոհին, կատարեցիք 3 մեծ գործ.

1. Հայրիկյանականներին փրկեցիք դեմոկրատ Հայրիկյանից հիսաթափվելուց։

2. Ատրատեգիական մեծ քայլ կատարեցիք ընդդիմության հետագա գոր-ծողությունների առումով։

3. Շատերին հասկացրիք մի բան, որ ընդդիմությունը երբ անցնի իշխանության և փորձի ապադեմոկրատական քայլ կատարել (այդ մտավախությունը գրոհից հետո առկա էր ժողովրդի առավել ուսյալ խավի մոտ, քանզի հեղափոխության ուղին անընդունելի է, և գրոհն արդեն ապադեմոկրատական քայլ է, անկախ այն բանից՝ իշխանությունն է գրոհողը, թե ընդդիմությունը), այնտեղ կա մի քաղաքական գործիչ Հայրիկյան, որը զսպիչ ուժ կլինի։

Մենք շատ կցանկանայինք, որ այս և նախորդ նամակը (եթե հիմա նպա-տակահարմար չէ) ընթերցվի ԱԻՄ-ի առանձին միտինգներից մեկի ժամանակ»։ Դեռևս 1973 թվականից ԱՄԿ-ում գործում էր«Հայուհյաց» բարեգործական ընկերությունը (ՀԲԸ)։ 987 թվականից ի վեր բւսցահայտորեն գործող ԱԻՄ-ը, իր մայր կուսակցություն ԱՄԿ-ից ժառանգելով բարեգործական ունենալու փորձը, 1988-թ-ին Սումգայիթում Հայկական Ջարդերից հետո ստեղծեց «Սումգայիթ» բարեգործական հանձնախումբը. 1988թ. Երկրաշարժից հետո մասնագետացվեց և վերանվանվեց «Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» բարեգործական կազմակերպություն («ՇԵՀ» ԲԿ)։ Մինչ 1996թ. Սեպտեմբերյան հայտնի դեպքերը «ՇԵՀ» ԲԿ-ում գրանցված էին 24000 որբեր։

«Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» բարեգործական կազմակերպության տեղեկատու ալբոմները հատակին թափված

 

«Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» բարեգործական կազմակերպության պահեստը

 

«Ծնողազուրկ երեխաների հիմնադրամ» բարեգործական կազմակերպության պատասխանատուների աշխատասենյակը

Ազգային ինքնորոշում միավորման կենտրոնական գրասենյակը 1996թ. սեպտեմբերի 25-ի իրադարձություններից հետո

 

ԱԻՄ ի նախագահի աշխատասենյակը

 

 

 

ԱԻՄի խորհրդարանի (դիվանի) խոսնակի աշխատասենյակը

ԱԻՄ ի գանձապահի աշխատասենյակը

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ն Ե Ր

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ նյւսխագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

Ձեր ստորագրությանն սպասող «Տեղականինքնակառավարման մար­մինների ընտրությունների մասին օրենքի» նախագծած առկա սկզբունքային շեղումը կարող է օրենքը դարձնել անարդար ընտրությունները կանխավ «ապահովագրող» իրավական փաստաթուղթ։

Հայաստանը պատրաստվու՞մ է ժողովրդավարական ընտրությունների, թե՞ առաջնահերթ է մնում ամեն գնով աթոռակռվում հաղթող դուրս գալու խնդիրը։ Այս հարցին հանրորեն ընդունելի պատասխան գտնելու մտահոգությունն է մեզ ստիպում վերստին անդրադառնալ «Տեղականինքնակառա­վարման մարմինների ընտրությունների մասին օրենքին» և մասնա­վորապես, նրանով որդեգրված ընտրական հանձնաժողովների կազմա­վորման կարգին (հհ.8, 9 և 10)։

Տարբեր օրենքներում կուսակցություններին կամ նրանց միավորումներին վերաբերող դրույթների տրամաբանությանը հակասող դիրքորոշումը պատահականություն չէ։ Ատալինյան «կարևորըքվեները հաշվողներն են» դրույթը որդեգրած մարդիկ կամենում են ստալինյան ուղիով էլ տանել մեր ժողովրդին, սակայն մենք չենք կարծում, որ ամեն ինչ անհույս կորած է։ Մեր խնդիրը միայն հարցի քաղաքական որակավորումը չէ։ Ձեր բարեհաճու­թյունից է այս պահին կախված՝ Հայաստանը կոր դե գրի ժողովրդավարացման զարգացման ուղին, թե՝ ստալինիզմը։ ։ Միայն Դուք կարող եք պատասխանել այն հարցին, թե Հայաստանը այսօր կարո՞ղ է ընթանալ դեպի ժողովրդավարություն, թե Ձեր իշխանության օրոք դա բացառվում է։

Ընտրական հանձնաժողովներում որոշումներն ընդունվում են հանձնաժողովների ձայների մեծամասնությամբ։ Քանակական առավելություն ստանալու նպատակով Ազգային ժողովում ձայների առավելություն ունեցող ուժերը հանձնաժողովների կազմավորման այնպիսի սկզբունք որդեգրեցին, որը ոչ միայն անարդար է, այլև հակասում է ցայսօր ընդունված օրենքներին ու նրանց ընդհանրական տրամաբանությանը։

Հոդված 8,9։ Կենտրոնական և մարզային ընտրական հանձնաժողովները կազմվում են Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրումներից, ընդ որում, յուրաքանչյուր խմբակցություն առաջադրում է իր կազմում ընդգրկված կուսակցությունների թվի կրկնապատիկ թվով թեկնածուներ։

Հոդված 10։ Համայնքային ընտրական հանձնաժողովները կազմվում են համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի անդամների առաջադրումով՝ յուրաքանչյուր երկու անդամը մեկ թեկնածու սկզբունքով։

Հոդված 10։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմվում են համապատասխան մարզային ընտրական հանձնաժողովի անդամների առաջադրումով յուրաքանչյուր անդամը մեկ թեկնածու սկզբունքով։

Իրավունքներում հավասարները պետք է հավասար լինեն նաև պարտա-կանություններում։ Մինչդեռ օրենքի նախագիծը 5-6 անգամ պակաս պար-տականություններ ստանձնած, ընտրություններում մի կերպ հաջողության հասնելու համար միավորման մեջ համախմբված կուսակցություններին տալիս է նույնքան իրավունքներ, որքան ինքնուրույն հանդես եկած կուսակցություններին։

Օրենքը գրվում է սահմանադրական դրույթների հիման վրա և ոչ տվյալ պահին գործող«Հանրապետություն» միավորման համար։ Մեր Ազգային ժողովում միայն մեկ կուսակցական միավորում կա և այդ միավորումը «Հանրապետություն» միավորումն է, այսինքն օրենքի նախագծում գրելով«ներառյալ միավորումների մեջ ընդգրկված կուսակցությունները» ուղղակիորեն նշանակում է «ներառյալ«Հանրապետություն» միավորման մեջ ընդգրկված կուսակցությունները»։

ՀՀԱահմանադրությանճեդ միայն 3 հոդվածներում է հիշատակվում կուսակցություն բառը հհ. 7,25 և 100։ և ոչ մի խոսք չկա կուսակցական միավորումների մասին։ Չկա, որովհետև կուսակցությունները միավորվե-լով ստանում են լոկ կուսակցության միավորված կուսակցության կարգավիճակ։

Այս ընկալումը արտահայտված է կուսակցությունների և նրանց միավորումներին առնչվող ՀՀ բոլոր օրենքներում։

« ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի «Հիմնադրույթներ» բաժնում հոդվ. 4 գրված Է. «Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում Է... հասարակական-քաղաքական կազմակերպությունների //ա*/(ընդգծումը մերն Է) նրանց միավորումներին։

Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական կազմակերպություն կամ նրանց միավորում իրւսվունք ունի առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների միայն մեկ ցուցակ».

20-րդ հոդվածի 8-րդ մասում ասված Է. «5 տոկոսից ավելի ձայներ ստացած հասարակական-քաղանսկան կազմակերպության կամնրանց միավորման և (ընդգծումը մերն Է) պատգամավորության թեկնածուի գրավը վերադարձվում Է»։

Հոդված 21-ով սահմանվում Է, որ կուսակցությունները կամ նրանց միավորումները (անկախ նրւսնցում միավորված կուսակցությունների թվից) պետք Է հավաքեն 10.000-12.000 ստորագրություններ։

Ըստ «Հայաստանի Հանրապետության օրենք Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողովի կանոնակարգի» «Ազգային ժողովի ընտրության արդյունքով համամասնական ընտրակարգով ընտրված, կուսակցության կամ ընտրական միավորման նախընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորները կազմում են նույնանուն խմբակցություններ՝ անկախ պատգամավորների թվաքանակից (հ.29, մաս 1.)» և «Պատգամավորը կարող Է դուրս գալ խմբակցությունից, եթե նա կամովին հրաժարվում Է պատգամավորական լիազորություններից (մաս 5.)»։

Աա նշանակում Է նաև պատգամավորները (այդ թվում նաև միավորման մեջ մտնող կուսակցություններից մեկի բոլոր անդամները կամ կուսակցությունը ամբողջությամբ), կարող են որևէ պահի դուրս մնալ խմբակցության կազմից, եթե իրենց ինքնուրույնությունը դրսևորելու փորձ իսկ կատարեն։

 

Ըստ մաս 7-ի « Խմբակցությունը Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում խմբակցության ղեկավարի ևքարտուղարի անուն-ազգանունը (խոսքը մեկ միասնական ղեկավարի ուքարտուղարի մասին է)։

Հոդվածներ 32-ում և 33-ում հստակեցվում է, որ միավորված կուսակցությունների խմբակցություններում կուսակցությունները բացարձակապես զրկված են որպես ինքնուրույն քաղաքական միավոր հանդես գալու իրավունքից։

Հ. 60-ում կրկին որպես միասնական միավոր ներկայացվում է «հասարակական-քաղաքական կազմակերպության կամ ընտրական միավորման անվանումը

Թվարկումները կարելի էր շարունակել, սակայն կարծում ենք վերոնշյալները բավարար են մեր եզրակացության հիմնավորվածությունը փաստելու համար։ Որպեսզի հանձնաժողովների կազմավորման սկզբունքը չհակասի ընդունված օրենքների տրամաբանությանը, անհրաժեշտ է Կենտրոնական և մարզային ընտրական հանձնաժողովներում ապահովել Ազգային ժողովի խմբակցությունների հավասար ներկայացուցչություն։

Եթե հարմար չեք գտնում օգտվել Սահմանադրության 55-րդ հոդվածի 2րդ կետի 2-րդ մասով հանրապետության նախագահին վերապահվող արգելանքի իրավունքից, ապա հորդորում ենք Ձեզ,օգտվելով Սահմանադրության 101 հոդվածով նախատեսված Ձեր իրավունքից, Սահմանադրական դատարանին վերահասցեագրել այս խնդիրը։

 

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՄԱՆ XV ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ կուսակցությունների ղեկավարներին

Ազգային ինքնորոշում միավորման հուլիսյան Վեհաժողովի որոշման հիման վրա դիմում ենք Ձեր կազմակերպությանը առաջիկա նախագահական ընտրություններում միասնական ծրագրով և այդծրագրերն իրականացնելու ընդունակ նախագահի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկությամբ։

Միասնական թեկնածուն պարտավոր է.

1) նախագահական պաշտոնը չզբաղեցնել ավելի քան մեկ տարի,

2) հաջորդ նախագահական ընտրություններում չառաջադրել իր թեկնածությունը,

3) նախագահական իշխանության մեկ տարվա ընթացքում զբաղվել

ա) ազգային համաձայնության հիման վրա Հայաստանի սահմանադրության ստեղծմամբ կամ առկա տարբերակը բարելավելու աշխատանքներով,

բ) արդար ընտրությունների համար անհրաժեշտ բարոյաքաղաքական և իրավական մթնոլորտի նախապատրաստումով, մասնավորապես

-ընտրությունների ընթացքում հայտնի օրինախախտումների մեղավորներին պատասխանատվության ենթարկում,ընտրությունների մասին օրենքների բարելավում,կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգի բարեփոխում,-ընտրությունների մասին օրենքի կամայական մեկնաբանությունների դատապարտում,

-արգելված կուսակցությունների և պարբերականների վերականգնում,

-ազգային համաձայնության ոգով բազմակուսակցական հիմունքներով հանրապետության կառավարության ձևավորում,

4) նշված խնդիրների իրականացումից կամ մեկ տարի ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո լուծարել Աժն և հանդես գալ ինքնահրաժարականով։

Վեհաժողովի կարծիքով այս խնդիրները լավագույնս կարող է իրականացնել ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ դրանց հիմնական մասը (նախագահ մեկ տարով, Սահմանադրության ընդունումից հետո նոր ընտրություններ) եղել դեռևս 1991թ. նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրում։

Միաժամանակ ԱԻՄ-ի վեհաժողովը հայտարարեց, որ չնայած իր այս դիր-քորոշմանը, պատրաստ է ընդունել այլ առաջարկներ և քննարկել կազմակերպությունների հետ այլ միասնական թեկնածուի հարցը։

Որպես հավաստիացում իրենց համաձայնության ընդդիմադիր կուսակ-ցությունները պետք է ստեղծեն բազմակուսակցական խորհուրդ, որի ղեկավարը պետք է լինի միասնական թեկնածուն։

Նախաձեռնությունը կարող է հաջողությամբ պսակվել ժողովրդի համընդհանուր աջակցության դեպքում, որի գլխավոր նախապայմանը ազդեցիկ ընդդիմադիր կազմակերպությունների համախմբումն է «միասնական թեկնա­ծու, միասնական ծրագիր» գաղափարի շուրջը։

Հուսով ենք, որ Ձեր կազմակերպության պաշտոնական պատասխանը կստանանք մինչև աշուն ( առաջիկա նախագահական ընտրություններից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ), որովհետև փոխհամաձայնության դեպքում մեզ սպասում է տևական տքնաջան աշխատանք, երբ կորցրած ամեն օր կարող է վճռորոշ լինել։ 31 հուլիսի, 1995թ. Խորին հարգանքներով՝ Ազգային ինքնորոշում միավորման նախագահ՝ Պարույր Հայրիկյան


 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Հայտարարություն

Այսօր անվիճելի է, որ ցանկացած պետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Նույնիսկ բռնապետները հայտարարում են, որ իրենք ժողովրդի շահերի արտահայտիչն ու պաշտպանն են։

ժողովրդավարության պայմաններում ժողովուրդը երկիրը կառւսվարելու իր իրւսվունքը իրականացնում է ընտրությունների միջոցով։ Այդ ճանապարհով են ձևավորվում իշխանությունները։ Ընտրությունների ընթացքում առանձին օրինախախտումները պարզ քրեական հանցագործություններ են, սակայն, եթե դրանք կրում են զանգվածային բնույթ և կազմակերպված են, ապա հանգեցնում են օրինական իշխա֊նությունների ապօրինի փոփոխմանը դեռևս նրանց ձևավորման փուլում։

Քաղաքակրթությունը գտել է ժողովրդի գերիշխանությունը կայունարար ամրագրելու լավագույն ճանապարհը ժողովրդավարությունը։

Ժողովրդավարական պետություններում իշխանությունները ձևավորվում են և փոփոխվում ժողովրդի քվեների ընտրություննեոի միջոցով։ Իշխանությունների ձևավորման ու փոփոխման որևէ այլ ճանապարհ իշխանությունների բռնի և ապօրինի փոփոխություն է, որը համարվում է պետական հեղաշրջում։ Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե իշխանությունների ձևավորման կամ փոփոխության որ փուլում է տեղի ունեցել իշխանության բռնազավթումը։ Իսկ նենգության առումով, նախնական ձևավորման փուլում, այսինքն ընտրության միջոցով ժողովրդավարության պատրանքը պահպանելով իշխանության բռնազավթումը առավել անբարո է։

ՀՀ ներկայիս իշխանությունները գնացին այս ճանապարհով։

Հենց այս էր, որ լցրեց Հայաստանի քաղաքացիների համբերության բաժակը։ Բացասական երևույթներից ազատագրվելու նպատակովնախընտրական դաշինքում միավորված ուժերի հետ միաբանվեց գրեթե ողջ ժողովուրդը և այս ընտրությունները ստացան ազգային-ազատագրական պայքարի ազգային ինքնորոշման բնույթ։

Կանխագուշակելով իրենց անխուսափելի պարտությունը, Լեոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները որոշեցին իշխանությունը իրենց ձեռքում պահել ապօրինի միջոցներով, որոնք հովանավորվեցին և հաճախ իրագործվեցին ՊՆ-ի, ՆԳՆ-ի, մարզպետարանների և պետական համակարգի մյուս օղակների քրեաբարո ուժերի անմիջական մասնակցությամբ և պետական լծակների օգտագործմամբ։

Այս ամենն այնքան զանգվածային էր, որ մինչև շահագրգռված քաղաքական ուժերի կողմից օրենքով նախատեսված բողոքների մատուցումը, օրինա-խախտումների մերկացա մը և միջազգային դիտորդների պաշտոնական հայ-տարարությունը, հասկացան հազարավոր քաղաքացիներ։ Մարդիկ, որ Լեգատ ապրելու իրավունք ունեն, ոչ միայն լսեցին ուրիշներից, այլև իրենք զգացին, որ բռնադատված է իրենց ընտրելու ազատ ապրելու իրավունքը, և խանդավառվելով մեր քաղաքական գործիչներիս միակամությամբ, հավատով լցվեցին և ոտքի ելան։

և սա էր բնականը։

Ինչ խոսք, Վազգեն Մանուկյանի սեպտեմբերի 25-ի անհատական նախա-ձեռնությունը, որից օգտվեցին իշխանությունները, և զարգացնելով շատ արագհասցրեցին մինչև «պետական հեղաշրջման փորձ» անհեթեթ մեղադրանքին, ինչ-որ պահ շեղեց խնդրի բուն էությունից անարդար ընտրություններից և կատարված պետական հեղաշրջումից, սակայն մեր բոլորիս պարտքն է վեր կանգնել մեզ պարտադրվող արհեստական հարցերից, նաև մեղադրանքներից և մտածել մեր հայրենիքի ներկայի, նաև ապագայի մասին։

Աեպտեմբերի 25-ի միջադեպն իր բոլոր անցանկալի դրսևորումներով և հետևանքներով, իրականում տեղի ունեցածի համեմատությամբ, մանրուք է, և ուռճացվեց իշխանությունների կողմից, որպեսզի քողարկվի իրենց իսկ կողմից կատարած պետական հեղաշրջումը։

Այսօր հայտնի է նաև միջազգային դիտորդների կարծիքը, այն է ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները կարող էին ազդել ընտրությունների ընթացքի վրա։ Հենվելով հարյուրավոր վկայությունների վրա, մենք վստահորեն պնդում ենք. որ դրանք ազդել են, և ընտրություններ տեղի չեն ունեցել։

ԿԸՀ-ում մեր ներկայացուցիչները չեն ստորագրել ՀՀ նախագահական ընտրության ամփոփիչ արձանագրությունը և առաջարկել են ընտրությունը համարել անվավեր։ Սովորաբար պետական հեղաշրջումներին հաջորդում են սադրանքներ, քաղաքական ազատությունների սահմանափակում, «վհուկների» որս։ Մենք այսօր այդ բոլորի ականատեսն ենք։ Կասեցված ՀԴ-ին միացան ԱԺՄ-ն ու ԱԻՄ-ը։ Իշխանությունների ապօրինությունների դեմ ընդվզած մարդկանց անթույլատրելի գործողությունները, որ կարելի է որակավորել որպես ընդհարում, ներկայացվեց որպես հեղաշրջման փորձ, բանտերը լցված են իրադարձություններին առնչություն չունեցող մարդկանցով, դատավճիռների փոխարեն գործում են ինչ-որ հրամաններ։

Մինչդեռ նորընտիր նախագահը ինքն իրեն շնորհավորում (սեպտեմբերի 23) և շնորհավորանքներ է ստանում իր նշանակած նախարարներից և ազդարարում դրանց մասին պետական հեռուստատեսությամբ։ Մնում է, որ մարզպետներից էլ ստանա։ Բնական Է, որ հայ ժողովուրդը չի կարող ապրել ապօրինություններով ձևավորված օրենսդիր և գործադիր իշխանությունների ենթակայությամբ։ Այս վիճակը մարդկանց հասցնելու Է անողոք հակակրանքի ընդդեմ իրենց երեկվա եղբայրների ՀՀ ներկայիս իշխանությունների։

Բ. Արարքցյանի, Ա. Աահակյանի և մյուս պատգամավորների վրա ձեռք բարձրացնողները պետք Է դատարանի առաջ կանգնեն, սակայն պետք Է պա-տասխանատվության ենթարկվեն նաև անմեղքաղաքացիներին ձերբակալած պաշտոնատարները, ձերբակալվածների նկատմամբ բռնարարքներ կատարողները, առանց դատարանի որոշման գրասենյակները ասպատակության ենթարկողները, առանց դատավճռի մարդկանց կալանավայրերում պահողները և ընտրությունների ընթացքում խախտումներ կատարած մարդիկ։

Այսպիսով, մենք ՀՀ-ում ունենք ապօրինի օրենսդիր և գործադիր իշխանություններ։

Դրա հետևանքն Է մեր ժողովրդի տագնապալից վիճակը։

Ո՞րն Է ելքը։

ՀՀ ներկայիս իշխանությունները պետք Է ընդունեն, որ չեն կարող գերազանցել չաուշեսկուներին կամ գամսախուրդիաներին և շտապեն հաշտության եզրեր գտնել սեփական ժողովրդի հետ։ ճիշտ Է, դա որոշ զոհողություններ կպահանջի, բայց չի հանգեցնի ապակայունության և ամեն ինչի կորստյան։

Ապօրինի իշխանություններին պետք Է փոխարինեն ժողովրդի շահերն ար-տահայտող օրինական իշխանությունները։

ճանապարհը արդար ընտրություններն են։ 02.10.96թ.

Պարույր Հայրիկյան

1996–97թ.֊ին «ԱԻՄ» հրատարակչությունը լույս է ընծայել. Ազգային ինքնորոշում միավորում. Կանոնադրություն (քաղվածք)

Բարև Ձեզ, դուք աիմական եք,

Ազգային ինքնորոշում միավորում, կանոնադրություն,

-Պարայր Հայրիկյան. Ազատության երգեր,

-Պարույր Հայրիկյան և այսպես ցմահ,

-ՊարայրՀայրիկյան Անկախության ճանապարհի երեք վավերագրեր։

1997թ.փն «ԱԻՄ» հրատարակչությունը լույս է ընծայելու.

-Ինքնորոշում միավորում, կանոնադրություն,

- Ինքնորոշում միավորում, կանոնադրություն (քաղվածք),

Михаил Хейфещ Военнопленный секретарь. Повесть о Паруйре Айрикяне (отрывки),

ԱԻՄ 10,

- Անկախության ճանապարհին,

Աիմավաններ։

Գիրքն ուղարկված էր տպագրության, երբ Արամ Սարգսյանը մի հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ սեպտեմբերի 25-ին ԱՀՄ պատվիրակությունը հանդիպեց Արևմտյան տերությունների և Ռուսաստանի դեսպանների, ԵԱՀԿ դիտորդների խմբի ղեկավար պրն Օսբորնի հետ։ Դեսպանները կիսում էին ընդդիմության ներկայացուցիչների դժգոհությունը ընտրության գործընթացի վերաբերյալ, իսկ Օսբորնը հայտարարեց. «Երկրորդ փուլն անխուսափելի է, որովհետև զինվորները մի քանի անգամ են ընտրություններին մասնակցել»։

Սեպտեմբերի 25-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները փչացրեցին ամեն ինչ։

Արգելվում է սույն գիրքը կամ նրա որևէ հատված օգտագործել դատաքննական նպատակներով։

Քաղաքագիտական հրատարակություն

Պարույր Հայրիկյան Սեպտեմբեր. 1996 թվական, Երևան

 

Խմբագիր Սուսաննա Գրիգորյան

Սրբագրիչ Ազգանուշ Սերոբյան

Ձևավորումը Ռուբեն Վարդանյանի

Համակարգչային շարվածքը Անահիտ Կարապետյանի

 

Տպաքանակը 3000։ Չափը 60x801/16։Տպ. 3 մամուլ։

 

Գինը պայմանագրային

Պարույր Արշավիրի Հայրիկյանը ծնվել է 1949 թվականի ՀՈՒԼԻՍԻ 5-ին։

Պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է, 1968-ից Ազգային միացյալ կուսակցության ղեկավար (1969-ից 4 անգամ դատապարտվել է. կալանավայրերում անց է կացրել 17 տարի 11 ամիս)։

1988-ին վտարվել է ԽՍՀՄ-ից. վերջին արտաքսված այլախոհն է և միակը, ում արտաքսող նույն կոմունիստական իշխանությունները ստիպված են եղել հետ ընդունել և արդարացնել։

Վտարանդիության մեջ ճանաչվել է որպես ԽՍՀՄ-ում ազգային ժողովրդավարական շարժումների առաջնորդ ևընտրվել«ժողովրդավարություն և անկախություն» միջազգային կազմակերպության նախագահ՝ 1989-ին Փարիզում և վերընտրվել՝ 1990-ին Պրահայում։ ՀՀ պառլամենտական է 1990-ից (ընտրվել է՝ լինելով տարագրյալ)։ Հայրենիք է վերադարձել 1990-ի նոյեմբերին։ 1991-ի ՀՀ նախագահական ընտրություններում եղել է երկրորդը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է և Ազգային ինքնորոշում միավորում պատգամավորական խմբակցության նախագահը։

Պարույր Հայրիկյանը անառարկելիորեն նվաճել է քաղաքական առաջնորդի դերը։

Մեզանում նրան են պատկանում այնպիսի պատմական նախաձեռնություններ ինչպիսիք են.

1. անկախություն և ազգային պետականության հիմնադրում,

2. ազգերի ինքնորոշման իրավունքի կիրարկում (Կոմունիստական կայսրությունում «անկախություն հանրաքվեի ճանապարհով» ռազմավարության հեղինակն է),

3. Մայիսի 28-ը՝ որպես ազգային տոնի և Եռագույնը՝ որպես պետական դրոշի ընդունում,

4. «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի և«Արցախի հարցը պետք է լուծվի Մոկվայի բարյացակամությամբ» մոլորության փոխարինումը «Արցախին ինքնորոշում» և «Արցախին կարող է օգնել միայն Անկախ Հայաստանը» ռազմավարական դիրքորոշմամբ,

5. Աստվածահաճո՝ իրավական և ժողովրդավարական Հայաստան ստեղծումը

ա. ազգային համաձայնությամբ սահմանադրության ընդունումով,

բ. իշխանությունների աարանջատմամբ, մասնավորապես, նախագահական պաշտոնի հիմնադրմամբ,

գ. գործադիր իշխանությունների, նախագահի, մարզպետի, քաղաքապետի, գյուղապետի ուղղակի ընտրություններով,

6. ազգային բանակի շուտափույտ ստեղծում,

7. սահմանադրական իրավունքների պաշտպան Սահմանադրական դա-տարանի հիմնադրում,

8. և վերջապես, քաղաքականության մեջ քրիստոնեավարական գործելակերպի որդեգրում։

Քաղաքական գործունեության 30-ամյա փորձառություն ունեցող Հայրիկյանը այսօր էլ շարունակում է հարստացնել հայ քաղաքագիտական միտքը։

Հ 305 Սեպտեմբեր, 1996 թվական, Երևան.-Եր.։ ԱԻՄ, 1997. 48էջ։

sdfsdfsdfsdfsdf